ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 16 » Ընդհանուր արժեքներ /Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց արտգործնախարարների հանդիպմանը/
09:09
Ընդհանուր արժեքներ /Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց արտգործնախարարների հանդիպմանը/

Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրատիսլավայում մասնակցեց Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ—ում նախագահող Լիտվայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչը, Շվեդիայի եւ Լեհաստանի արտգործնախարարներ Մարգոտ Վալստրյոմը եւ Գժեգոժ Սխետինան, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Հանդիպումը ելույթով բացեց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ով կարեւորեց հանդիպման անցկացումը՝ որպես Ռիգայի գագաթնաժողովից առաջ մտքեր փոխանակելու արդյունավետ հարթակ։
Նիստին ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ասաց. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վիշեգրադյան քառյակի նախագահությանը՝ այս նախարարական հանդիպումը Բրատիսլավայում հյուրընկալելու համար։
Հայաստանը ԵՄ հետ իր համապարփակ գործընկերության բոլոր հնարավոր ոլորտներում կարեւոր նպատակներ ունի իրականացնելու՝ լայն քաղաքական երկխոսության, ոլորտային համագործակցության խորացման, մարդկային շփումների ակտիվացման եւ առեւտրի ու տնտեսական համագործակցության դյուրացման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով։
Ոլորտային ճյուղերում մեր համագործակցության ակտիվացման համար մենք մտադիր ենք հանձնաժողովի հետ ամփոփել բանակցությունները՝ գիտության եւ հետազոտության բնագավառում ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրի շուրջ, ինչպես նաեւ բանակցություններ սկսել՝ ձեռնարկությունների եւ փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագրերին (COSME) Հայաստանի մասնակցությունը ապահովելու համար։ Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է արտահայտել ԵՄ հետ ստորագրել ընդհանուր ավիացիոն տարածքի համաձայնագիրը։
Մենք բարձր ենք գնահատում Արեւելյան գործընկերության շրջանակներում տարիներ ի վեր ԵՄ շարունակական աջակցությունը եւ օժանդակությունը մեր երկրին, որը կարեւոր դեր է ունեցել Հայաստանում բարեփոխումների գործընթացի եւ ինստիտուցիոնալ կարողությունների ձեւավորման արդյունավետության եւ շարունակականության համար։
Մենք ողջունել ենք Եվրոպական հարեւանության քաղաքականությունը վերանայելու Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունը, ինչը առիթ է բոլորիս համար՝ մտորելու անցյալի մեր փորձի շուրջ եւ մատնանշելու ապագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները։ Իրավիճակը առավել լայն Հարեւանությունում նոր մարտահրավերներ է առաջ բերում եւ, անկասկած, պահանջում է նորացված համագործակցային մոտեցումներ։
Մենք կարծում ենք, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայումը պետք է արտացոլի ժողովրդավարության, օրենքի գերիշխանության, արդյունավետ կառավարման եւ մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր արժեքներին հավատարմության կարեւորությունը։ Մենք նաեւ կարծում ենք, որ նոր քաղաքականության շրջանակներում ձեռքբերումների վրա հիմնված տարբերակման եւ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքները պետք է ամրապնդվեն եւ համապատասխանաբար շարունակվեն իրականացվել՝ արտացոլելու գործընկեր պետությունների կողմից բարեփոխումների իրականացման ընթացքը։
Հարգելի գործընկերներ,
Ես կցանկանայի անդրադառնալ ԵՄ հետ մեր ապագա պայմանագրային հարաբերությունների մշակման գործում առաջընթացին։ Նախորդ տարվա նոյեմբերից ի վեր մենք՝ մեր ԵՄ գործընկերների հետ, աշխատում էինք նոր իրավական հիմքի շրջանակը ձեւավորելու ուղղությամբ։ Այն կարտացոլի ԵՄ հետ մեր նախկին բանակցությունների բովանդակությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձեւաչափերում։ Մարտի կեսերին Հայաստանի եւ ԵՄ բանակցային թիմերը ավարտեցին ապագա իրավական հենքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, եւ ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունները կհաստատեն եվրոպական բանակցային թիմի մանդատը, ինչը հնարավորություն կընձեռի սկսել բանակցությունները։
ԵՄ–Հայաստան ինստիտուցիոնալ ձեւաչափերի հանդիպումներին զուգահեռ՝ Հայաստանը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը Արեւելյան գործընկերության բազմակողմ հարթակներում եւ ավելի քան տասնյակ աշխատանքային խմբերում։ Մենք սա դիտարկում ենք որպես կարեւոր եւ օգտակար հարթակ՝ կիսելու լավագույն փորձը եւ նպաստելու լայն համագործակցությանը։
Շարժունակության գործընկերությունը ընթացքի մեջ է 2011 թվականից, եւ մի շարք ծրագրեր են իրականացվում այդ շրջանակներում։ Հայաստան–ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը ուժի մեջ են մտել 2014թ. հունվարից։ Մեր կողմից՝ Հայաստանի կառավարությունը 2013 թվականից վերացրել է մուտքի արտոնագրի պահանջը ԵՄ քաղաքացիների համար։ Ապրիլի 29—ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստան–ԵՄ՝ արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հանդիպումները, եւ հուսով ենք, որ որքան հնարավոր է շուտ կկարողանանք սկսել ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։
Արեւելյան գործընկերության հետ կապված նոր մարտահրավերները պահանջում են նոր համագործակցային մոտեցումներ։
Հայաստանը քաջ գիտակցում է տարբեր ձեւաչափերում ընդգրկուն համագործակցության կարեւորությունը։ Մենք սատարում ենք այն տեսակետը, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները առավել հեռատեսական մոտեցման միջոցով՝ հիմնված հնարավորությունների եւ ոչ թե անհամատեղելիությունների վրա։ Մեր նպատակն է՝ հենվելով նախորդ տարիներին արձանագրված արդյունքների վրա՝ շարունակել ուղին դեպի խորը եւ համապարփակ համագործակցություն ԵՄ—ի հետ»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 428 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024