ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 16 » Համացանցի տեխնիկական զարգացումը /ՏՏ ոլորտի ընկերությունների եւ կառույցների ներկայացուցիչների քննարկման թեմա/
12:34
Համացանցի տեխնիկական զարգացումը /ՏՏ ոլորտի ընկերությունների եւ կառույցների ներկայացուցիչների քննարկման թեմա/

Համացանցի զարգացման տեխնիկական հիմնախնդիրների լուծման, լոկալ կոնտակտների ստեղծման, ազգային տիրույթների զարգացման ու հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման տեսլականների մշակման հարցում կարեւոր նշանակություն ունեցող RIPE NCC ընկերության տարածաշրջանային հանդիպումն առաջին անգամ կայացավ Հայաստանում։
Միջոցառմանը մասնակցում են ինչպես Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի պետական եւ մասնավոր ընկերությունների եւ կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ՝ պատվիրակներ օտարերկրյա պետություններից, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, Չեխիայից, ԱՄՆ—ից, Նիդեռլանդներից, Իրանից, Դանիայից եւ Հունգարիայից։
Հայաստանում RIPE NCC տարածաշրջանային հանդիպման հյուրընկալող կողմեր են «Արփինետ» ընկերությունը եւ «Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման «Արմիքսե» հիմնադրամը, իսկ միջոցառման աջակիցներն են UCOM ընկերությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ հույս հայտնելով, որ առաջին անգամ անցկացվող համաժողովն իր ներդրումը կունենա Հայաստանում ոչ միայն համացանցի ենթակառուցվածքների զարգացման, անվտանգության, կապերի հաստատման, այլեւ ընդհանրապես ինտերնետ հանրության զարգացման հարցում։ «ՀՀ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում այս ոլորտը, ոլորտի բոլոր խնդիրները քննարկվում ու լուծվում են շատ ավելի արագ ու արդյունավետ, քանի որ ինտերնետն այդ հնարավորությունը տալիս է։ Ինտերնետն ինքնին մարդու կյանքի, Հայաստանի տնտեսության արդյունավետության բարձրացման կարեւոր միջոցներից է։ Որքան մենք արագ, արդյունավետ, ժամանակին ու հասցեագրված կարողանանք տեղեկատվությունը հասցնել հասցեատիրոջը, ավելի արդյունավետ տնտեսություն կարող ենք ունենալ»,–նշեց էկոնոմիկայի նախարարը։
Ինտերնետի տեխնիկական զարգացման հարցերով զբաղվող RIPE NCC նիդեռլանդական ընկերության տնօրեն Ակսել Պավլիկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանում նախկինում էլ տարբեր տեխնիկական դասընթացներ անցկացրել են, բայց տարածաշրջանային հանդիպումն առաջին անգամ է իրականանում։ «Մենք այստեղ ենք հասկանալու կարիքները, որ ունեն ինտերնետ հանրությունը, ինտերնետ մատակարարողները, հետեւենք դրանց, փոխանցենք մեր լավագույն փորձը»,—հայտնեց մասնագետը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում կլինի ցանցերի մոնիտորինգի ու կառավարման դասընթաց, որի ժամանակ նշյալ կազմակերպության փորձագետները կներկայացնեն վերջին ձեռքբերումները։ 
Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ ճեպազրույցում ցանկալի է համարել նավթամթերքների ու գազի գնումը կատարել այն երկրի ազգային դրամով, որտեղից Հայաստանը գնում է. «Մեր գործընկերների արձագանքից է կախված դա հնարավոր է, թե ոչ։ Լավ կլիներ, որեւէ երկրից գնվող ապրանքների դիմաց տվյալ երկրի դրամով վճարեինք։ Մասնավորապես, մեր առեւտրի մեջ մեծ է նավթամթերքների ու գազի ծավալը, հետեւաբար այդ մասով նախընտրելի է առեւտուրը կատարել այդ երկրի դրամով։ Այս պահին դեռ համաձայնություն չկա»։
Լրագրողի այն դիտարկմանն ի պատասխան, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանխատեսման համաձայն Հայաստանը կունենա ոչ ավելի, քան 0.9 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ ՀՀ բյուջեով 4.1 տոկոս աճի մասին է խոսվում, նախարարը նշեց. «Մինչ տարվա սկիզբը եղած կանխատեսումների եւ իրականության տարբերությունը պետք է ինչ—որ բանի մասին հուշի, եկեք չկենտրոնանանք, ամեն մեկս աշխատենք մեր տեղում, ավելի լավ արդյունքներ կլինեն»։
Նա նշեց, որ ամեն ինչ արել են ու անում են, որ ապահովեն նախանշված ցուցանիշները։ «Արտաքին ազդեցությունների կանխատեսումը բավականին անշնորհակալ գործ է։ Երբ առաջին կիսամյակում ներքին ռեսուրսների որոշակի մոբիլիզացիա է գնում, արտաքին ազդեցությունները հնարավոր են լինում չեզոքացնել։ Դրա անդրադարձը կամ նյութական արդյունքը համատարած հանրության վրա այդքան արագ չի կարող երեւալ ե՛ւ տեսականորեն, ե՛ւ պրակտիկորեն, քանի որ կապիտալի վերահսկման խնդիր կա, եկամուտների տարածվածության խնդիր կա։ Մենք բոլոր ջանքերը պետք է դնենք աջակցելու գործարարությանը»,—եզրափակեց նախարար Ճշմարիտյանը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 501 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024