ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 13 » Դեռ վաղ է ոգեւորվելը /Կա խաղաղություն պարտադրելու նախադեպ/
10:51
Դեռ վաղ է ոգեւորվելը /Կա խաղաղություն պարտադրելու նախադեպ/

Ադրբեջանական հիմնական հաղթաթղթի՝ նավթի էժանացումը շարունակվում է, երկրում առաջացնելով քաղաքական եւ տնտեսական ճգնաժամ. իսկ դրա հաղթահարման դեղատոմս չի առաջարկվում։ Երկրում առկա ճգնաժամի, աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Ադրբեջանի նախագահ Ալիեւը կորցրել է գլուխը։ Մեկ հայտարարության մեջ երկու իրար հակասող բաների մասին է խոսել։
Նա հայտարարել է, որ 2015 թվականը Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված որեւէ արդյունք չի տվել՝ պատճառաբանելով, թե Հայաստանը խաղաղություն չի ցանկանում՝ միաժամանակ նշելով, սակայն, թե «2015 թվականին Ադրբեջանը շփման գծում առավելության է հասել, թելադրել է իր կամքը եւ առաջիկայում եւս կուժեղացնի իր մարտական ներուժը»։ 
Ադրբեջանի նախագահի հայտարարություններին անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Ալիեւի վերջին հայտարարությունը բացահայտ խոստովանություն է վերջինիս կողմից, որ Ադրբեջանն է հանդիսանում լարում հրահրող կողմը, եւ այդ լարումն իր նպատակներից է բխում։ Սա առավել քան ցինիզմ է, հատկապես վերջին տարվա ընթացքում ԵԽԽՎ—ում իրենց կողմից ամեն գնով առաջ մղվող «Բռնության էսկալացիա..» վերտառությունը կրող զեկույցի իմաստով, քանի որ ստացվում է, որ իրենք հրահրում են նորանոր սրացումներ, ամենօրյա դիվերսիաներ եւ զոհեր՝ հայ եւ ադրբեջանցի երիտասարդների, որպեսզի հիմքեր ունենան նման զեկույցներ թխելու։ Ասենք ավելին, Ալիեւն այս կերպ նաեւ բաց տեքստով հայտարարում է, որ իր պարտավորությունների մեջ չեն մտնում հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը։ Նա այդ ջանքերը համարում է միայն միջնորդների պարտականությունը, այն դեպքում, որ հանրահայտ է՝ կոնֆլիկտի կարգավորման պարտավորությունը կողմերի վրա է, եւ միջնորդներն այստեղ ընդամենը միջավայր ձեւավորող միջնորդական գործողություններ իրացնող են։ Այսինքն, սրանով Ալիեւն անուղղակի կերպով ընդունում է, որ ինքը շահագրգռված չէ խաղաղությամբ, որ ինքն է այդ սադրանքների հեղինակը։
... Ադրբեջանի նախագահը հոխորտում է՝ մոռանալով, որ աշխարհում գոյություն ունեն նաեւ խաղաղություն պարտադրելու նախադեպերը, ինչպես նաեւ, երեւի թե մոռացել է՝ ինչպես էր իր հայրը զինադադար խնդրում։ Մոռացել է նաեւ, որ այս տարիների ընթացքում եղել են նաեւ Մինսկի խմբի համանախագահողների թվով 5 հայտարարություններ, որոնք համարյա ուղիղ տեքստով մատնանշում են՝ ով է զինադադարի խախտողը, ով՝ լարվածություն հրահրողը, ով է, որ շահագրգիռ չէ խաղաղության հարցում եւ ում վրա է անհրաժեշտ ճնշումների գործադրումը։ Ադրբեջանը, կարծում եմ, շատ լավ գիտի նաեւ, որ հայոց բանակը յուրաքանչյուր իրենց քայլին համարժեք եւ մի քանի անգամ ավելի ծանր պատժամիջոցներ է կիրառում եւ հակահարվածներ տալիս ու տալու է ու կարողանալու է խաղաղություն պարտադրել։ Այնպես որ, մի ոգեւորվեք»։
«Tert.am»—ի հետ զրույցում ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանի նախագահի հետ իր ունեցած հանդիպումը ձեւական էր, ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարություններից հետո Իլհամ Ալիեւին ոչինչ չի մնում, քան հայտարարել, որ իր համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումները, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն են միտված, ձեւական բնույթ ունեն։ Վերջին ժամանակներում Ալիեւը նման կոշտ հայտարարություններ հաճախակի է անում։ Դա, իհարկե, մեզ չպետք է զարմացնի, որովհետեւ գոյություն ունեն աշխարհաքաղաքական զարգացումներ, գերտերությունների հետ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները պարբերաբար փոխվում են, ինչն էլ արտացոլվում է ԼՂ հարցում Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության վրա»։
Բացի այդ, ըստ նրա, Ադրբեջանում կան ներքաղաքական մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար Ալիեւը փորձում է առավել հայրենասեր երեւալ եւ հանդես է գալիս նմանաբովանդակ հայտարարություններով, հաճոյանում է իր ժողովրդին՝ ցույց տալով, որ կարող է կոշտ լինել։
Հարցին՝ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունների արդյունքում Ալիեւն այս կերպ փորձում է ցույց տալ, որ հարցի լուծումը ՄԽ ձեւաչափո՞ւմ չէ, Արզիկ Մխիթարյանը դրական պատասխան է տվել. «Ինչ խոսք, վերջին շրջանում Մինսկի խմբի համանախագահները դուրս են եկել իրենց պասիվ դիրքորոշումից։ ՄԽ—ն բացասական է տրամադրված Ադրբեջանի դեմ, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, մտահոգում է Ալիեւին։ Ֆրանսիան, ԱՄՆ—ն, Ռուսաստանն այլեւս չունեն այն բարիդրացիական վերաբերմունքը, որը կար նախկինում»։ hhpress.am
Լ. Ա.
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 388 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024