Կայքի մենյու |
|
![](/.s/t/831/16.gif) |
Բաժնի անվանակարգերը |
|
![](/.s/t/831/16.gif) |
Մինի - չաթ |
|
![](/.s/t/831/16.gif) |
Վիճակագրություն |
![](/stat/1738824139)
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
![](/.s/t/831/16.gif) |
|
Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 19 20 21 22 23 ... 53 54 »
![](http://www.hhpress.am/imagesart_am/main20160713_10.jpg)
–Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ղարաբաղյան հիմնախնդրի փուլային կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները։
–ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրված Մադրիդյան փաստաթուղթը ենթադրում է ղարաբաղյան հիմնախնդրի՝ փոխադարձ զիջումների վրա հիմնված փաթեթային լուծում։
Այդ փաթեթային կարգավորման առանցքային տարրերից մեկն է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ համապատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության։ Ընդհանուր առմամբ, Մադրիդյան փաստաթղթի, այդ թվում՝ հանրաքվեի գաղափարի ընդունումը՝ որպես բանակցային գործընթացի հիմք, հանդիսացել է Հայաստանի Հանրապետության լուրջ փոխզիջումը, քանի որ Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ հանրաքվեն անցկացվել է դեռեւս Խորհրդային Միության փլուզումից առաջ՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերին եւ Խորհրդային Միության՝ այդ ժամանակ գործող Սահմանադրությանն ու օրենսդրությանը լիակատար համապատասխանությամբ։
Նոր հանրաքվեի գաղափարը միջնորդների կողմից հիմնավորվում էր նրանով, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությանը ժամանակ տրամադրվի իր բնակչությանն այդ հանրաքվեի անցկացման անխուսափելիությանը, ինչպես նաեւ երկարատեւ խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին նախապատրաստելու համար։ Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը Մադրիդյան փաստաթղթի ընդունումից հետո ընկած ժամանակահատվածն օգտագործեց բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրելու, հայերի դեմ ատելություն սերմանելու, իր բնակչությունը պատերազմի նա
...
Կարդալ շարունակությունը »
|
![](http://www.hhpress.am/imagesart_am/main20160707_9.jpg)
Երեկ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացման անհրաժեշտությունը՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերը նշեց, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
|
![](http://www.hhpress.am/imagesart_am/main20160705_7.jpg)
Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Երեւանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։
Ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ 2015թ. սեպտեմբերին ՀԱՊԿ նախագահությունը ստանձնած Հայաստանի համար մեծ պատիվ է Երեւանում հյուրընկալել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։
ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես ակտիվ եւ նախաձեռնող է եղել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կատարելագործման, միջազգային ասպարեզում նրա դերակատարության ակտիվացման, անդամ պետությունների միջեւ համագործակցության սերտացման, արտաքին քաղաքականության համադրման մեխանիզմների զարգացման առումով։
Նիստի մասնակիցները համակարծիք էին, որ կառույցի փոխգործակցության մեխանիզմների կատարելագործումը կախված է, առաջին հերթին, կազմակերպության անդամ պետությունների՝ իրենց անդամակցությունից բխող պարտավորությունների լիակատար իրականացման հետ։
Նիստի օրակարգում ընդգրկված էին ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարը, ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ միջազգային տարբեր ձեւաչափերում համագործակցության ակտիվացումը, արտերկրում եւ միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հավաքական հանձնարարականների պարբերական թարմացումը, 2016—2017թթ. քաղաքական, պաշտպանական եւ անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացման ժամանակացույցը։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկ
...
Կարդալ շարունակությունը »
|
![](http://www.hhpress.am/imagesart_am/main20160630_2.jpg)
«Երկու ամիս է անցել ռազմական բախումներից, որի հետեւանքով երկու կողմերն էլ ունեցան զոհեր։ Ե՛վ կողմերի, ե՛ւ ԵԱՀԿ—ի համար պարզ դարձավ, որ ստատուս քվոն հնարավոր չէ երկար պահպանել, որքան ձգվում է այս վիճակը այնքան մեծանում է ռազմական գործողությունների նոր էսկալացիայի վտանգը»,—Երեւանում հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսին։
Նրա խոսքով, ԵԱՀԿ—ն աջակցում է, որպեսզի խնդրի համար գտնվի տեւական լուծում։ Հակամարտող երկրների նախագահների հանդիպումների շնորհիվ առաջնագծում իրավիճակը հանդարտվել է։ «Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհին ենք, մեր խնդիրն է պահպանել այս իրավիճակն ու առաջ շարժվել։ Դրա համար անհրաժեշտ են համանախագահների ջանքերը, հակամարտության կողմերի՝ փոխզիջումների գնալու պատրաստակամությունը»,—ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության մասին ադրբեջանական հայտարարություններին, Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Բանակցությունների ժամանակ մենք երբեւէ չենք քննարկել եւ չենք էլ քննարկի Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցը»։
Նալբանդյանն այդ վարկածը շինծու որակեց. «Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահները բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ։ Սա՛
...
Կարդալ շարունակությունը »
|
![](http://www.hhpress.am/imagesart_am/main20160622_2.jpg)
Ֆրանսիան կողմ կարտահայտվի Եվրամիություն—Հայաստան համաձայնագրի արագ ստորագրմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։
«Հանձնաժողովի հետ բանակցային գործընթացները հաջող են ընթանում, մենք ակնկալում ենք հնարավորինս արագ ստորագրում, սակայն եկեք չշտապենք, առաջ չընկնենք իրադարձություններից։ Բանակցային գործընթացներում միշտ էլ լինում են դժվար պահեր, սակայն դեռեւս մեծ խնդիրներ կարծես թե չկան։ Մեր ցանկությունն է տեսնել ԵՄ—Հայաստան ավելի ընդգրկուն, արտահայտված համագործակցությունը»,—նշել է դեսպանը։
Անդրադառնալով հայ—ֆրանսիական ապրանքաշրջանառությանը, նա նշել է, որ այդ ցուցանիշը դեռ շատ փոքր է։ Դեսպանի ներկայացմամբ, Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ տարեկան ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 50 մլն եվրո. «Սա շատ փոքր ցուցանիշ է, այն բոլորովին չի համապատասխանում ֆրանս—հայկական քաղաքական ու մշակութային ոլորտներում գրանցված հաջողությունների ընդհանուր համայնապատկերին։ Անհրաժեշտ է առեւտրատնտեսական կապերի աշխուժացում։ Հայ—ֆրանսիական տնտեսական կապերն ու հարաբերությունները պետք է ավելի դինամիկ դարձնել։ Մեկ ու կես տարուց ավելի է, ինչ ես Հայաստանում եմ, անդադար այդ հարցին եմ անդրադառնում»։
Դեսպանը խոսել է նաեւ Ֆրանսիայի դեսպանատնից վիզա ստանալու խնդիրների մասին։ Ըստ նրա՝ խոսակցությունները, թե հայաստանցիները դժվարություններ են ունենում Ֆրանսիայի դեսպանատնից վիզա ստանալու գոր
...
Կարդալ շարունակությունը »
|
![](http://www.hhpress.am/imagesart_am/main20160622_4.jpg)
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում ռուսական խոշորագույն առեւտրային ցանցերի ղեկավարների եւ հայ արտահանող գործարարների մասնակցությամբ։ ՏՄՊՊՀ—ի կազմակերպած հանդիպման նպատակը արտահանման ոլորտում առկա մրցակցային խնդիրների քննարկումն ու առկա խոչընդոտների վերացմանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացումն է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ—ից։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «ՌԴ առեւտրային ցանցերի ասոցիացիայի» նախագահ Լոմակին Ռումյանցեւը, «X5 Retail Group» ընկերության նախագահ Ստանիսլավ Նաումովը, մեկ տասնյակից ավելի ռուսական առաջատար առեւտրային ցանցերի ղեկավարներ, ինչպես նաեւ արտահանման մեծ ծավալներ ունեցող 50—ից ավելի հայկական ընկերությունների ղեկավարներ։
ՀՀ ՏՄՊՊՀ—ն սեփական նախաձեռնությամբ հարցումներ է իրականացրել արտահանման հիմնական ուղղություններով զբաղվող տնտեսավարողների շրջանում՝ պարզելու, թե ինչ մրցակցային խնդիրներ եւ խոչընդոտներ են առկա այդ ոլորտում, եւ արդյո՞ք կան խանգարող հանգամանքներ՝ արտահանման ծավալների առավել աճ ապահովելու համար։ Մի շարք հայկական ընկերություններ դժգոհել են, որ Ռուսաստանի տարածքում առեւտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են իրենց մուտքը մանրածախ առեւտրի ոլորտ։ Իրենց հետ ուղղակի աշխատելու փոխարեն նախընտրում են ապրանքները ձ
...
Կարդալ շարունակությունը »
|
![](http://www.hhpress.am/imagesart_am/main20160618_11.jpg)
Կառավարությունում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով ներկաներին հանձնաժողովի անդրանիկ նիստի կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «2015թ. մարտի 25–ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք ռազմարդյունաբերական համալիրի մասին, որի նպատակը Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաեւ գիտական, գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումն է։
Հարգելի՛ գործընկերներ, ՀՀ եւ ԼՂՀ սահմանում տիրող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը եւ հատկապես ապրիլյան դեպքերը ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտության լրջագույն ազդակ էին։ Մեր առաջնային խնդիրների մեջ միշտ առանձնացրել եւ կարեւորել ենք մեր սահմանների պաշտպանության եւ երկրի անվտանգության հուսալի ապահովումը։ Այս կենսական խնդրի լուծման գործում չափազանց կարեւոր է նորարարական տեխնոլոգիաների, գիտության նվաճումների վրա խարսխված ռազմարդյունաբերական համալիրի վերազինումը եւ հետագա կայուն զարգացումը, ինչը կնպաստի պետության ռազմատեխնիկական քաղաքականության պատշաճ կենսագործմանը։ Ռազմարդյունաբերական կենսագործունեության սուբյեկտների շարքում իր ուրույն տեղն ունի ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովը։ Հանձնաժողովի խնդի
...
Կարդալ շարունակությունը »
|
![](http://www.hhpress.am/imagesart_am/main20160618_2.jpg)
Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը շատ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը. «Առանց դրա խոսել որեւէ առաջընթացի, արդյունավետ բանակցությունների մասին, անհնարին է։ Այդ տեսակետից այս հանդիպումը քննություն է Ադրբեջանի համար՝ արդյոք նա Վիեննայում, չկարողանալով դիմակայել այդ երեք պետությունների ներկայացուցիչների ճնշմանը կամ առաջարկություններին, համաձայնե՞ց, իսկ հիմա փորձելո՞ւ է տապալել, թե՞ ոչ»։
Քոչարյանը նշել է, որ Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու առումով որոշակի առաջընթաց կա։ «Խոսքը երկու փաստաթղթի մասին է։ Առաջինը՝ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի թիմի կարողությունների ավելացմանն է վերաբերում, որը կարեւոր է ընթացիկ մշտադիտարկում իրականացնելու համար, որովհետեւ այն թիմը, որը կա, փոքրաթիվ է եւ նաեւ չունի բավարար սարքավորումներ։ Երկրորդը վերաբերում է չափազանց կարեւոր խնդրին. դա միջադեպերի հետաքննության մեխանիզմներն են, որովհետեւ առ այսօր արդարացի դժգոհություն կար, եւ հենց հայկական կողմն էր անընդհատ հնչեցնում այդ դժգոհությունները, որ բոլոր հայտարարությունները լինում են անհասցե։ Թվում է, թե ակնհայտ է՝ ով է դա արել, ինչպես ապրիլյան այդ ռազմական գործողությունների դեպքում, բայց հասցեագրված չեն»,—ասել է նա եւ նշել, որ հետաքննությունների մեխանիզմի իմաստը հենց այն է, որ եթե տ
...
Կարդալ շարունակությունը »
|
![](http://www.hhpress.am/imagesart_am/main20160617_1.jpg)
9—րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը կայանալու է այսօր՝ Երեւանում։ Անցկացվում է կառավարության աջակցությամբ։
«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի տնտեսության եւ նաեւ պետական ոլորտներում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրումը։ Այս տարի բիզնես ֆորումի շրջանակնում իրականացվելու են ռազմարդյունաբերական համալիրի եւ տեխնոլոգիական ոլորտի համագործակցության շուրջ քննարկումներ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
«Այս ֆորումի տարբերությունն այն է, որ մենք քննարկելու ենք լրիվ նոր իրավիճակ։ Քննարկելու ենք՝ ինչպես կազմակերպել մեր նոր ռազմարդյունաբերությունը՝ հենվելով Հայաստանում գործող տեխնոլոգիական ընկերությունների վրա, ինչպես ապահովել տեխնոլոգիական եւ կիբեր անվտանգությունը՝ կրկին հենվելով տեխնոլոգիական ոլորտի վրա, ինչպիսի պետական միջոցներ են պետք այդ ամենն անելու համար, ինչպիսի պետական—մասնավոր համագործակցություն է պետք այդ ամենն անելու համար»,–ասաց նա՝ հավելելով, որ քննարկումները բերելու են նրան, որ կլինեն առաջարկություններ, որոնք կհավաքվեն, ստրատեգիական առումով ճիշտ կդասավորվեն ու կներկայացվեն կառավարությանը։
Հայաստանում կայուն ռազմարդյունաբերական ոլորտ ունենալու համար անհրաժեշտ է մի քանի տարում կրկնապատկել, եռապատկել ՏՏ ոլորտի մասնագետների թիվը։ Կարեն Վարդանյանը նկատեց, որ համաժողովի ժամանակ փորձելու են հասկանա
...
Կարդալ շարունակությունը »
|
![](http://www.hhpress.am/imagesart_am/main20160614_3.jpg)
Ցանկացած երկիր, որը ճանաչում կամ դատապարտում է Հայոց ցեղասպանությոնը, առաջին հերթին առաջնորդվում է սեփական շահերով։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը։
«Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը 2015 թվականին չճանաչելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռ հույսեր կային, թե հնարավոր կլինի Թուրքիայի հետ միգրացիոն խնդիրը լուծել։ Մինչեւ վերջին պահը բանաձեւի քննարկման ընթացքը կանխատեսելի չէր, որովհետեւ դեռ Թուրքիայի հետ բանակցություններ էին գնում։ Եղավ այն, ինչ եղավ։ Ցանկացած երկիր, որը ճանաչում կամ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը՝ առաջին հերթին, առաջնորդվում է սեփական շահերով։ Եվ դա միայն Գերմանիան չէ, մյուս երկրները նույնպես սեփական շահերից ելնելով են վարվում։ Ու պետք չէ նեղացածի կեցվածք ընդունել։ Մեր խնդիրն է փորձել այդ շահը համապատասխանեցնել մեր ազգային շահի հետ։ Հայոց ցեղասպանության հարցը միշտ էլ շահարկվել է մեծ տերությունների կողմից, պետք է գտնել մեր ազգային պետական շահի ու տվյալ երկրների շահի համընկնումը եւ ստանալ գործնական օգուտ»,—ասաց նա։
Անդրադառնալով Գերմանիայի կողմից ընդունված բանաձեւի բովանդակային մասին՝ Արմեն Մարուքյանն ընդգծեց, որ այնտեղ հատուցման մասին խոսք չկա։ Բանաձեւում խոսվում է Հայ—թուրքական արձանագրությունների վերակենդանացման, երկու ժողովուրդների հաշտեցման, ներման մասին, բայց ոչ՝ հատուցման։
&la
...
Կարդալ շարունակությունը »
|
Փախստականների հոսքը Եվրոպա չի դադարում, եւ դրա հետեւում սոցիալականից բացի քաղաքական շահեր են ու խնդիրներ, բիզնես շահեր ու խնդիրներ։
Այնպես չէ, որ Եվրոպա ձգտող ու հասնող բոլոր փախստականները գալիս են կամ գնում են ավելի լավ կյանք որոնելու։ Նրանցից ոմանք բոլորովին էլ վատ կյանքից փախչելու կամ կյանքը փրկելու խնդիր չունեն, ոմանք ահաբեկչական կամ բիզնես նախագիծ են, ոմանք՝ աշխարհաքաղաքական խաղաքար։ Բայց անկախ ամեն ինչից, անկախ փախստական դառնալու դրդապատճառից, նրանք վերածվել են առայժմ անլուծելի հիմնախնդրի Եվրոպական միության համար։
Երբ 1985թ. հունիսի 14—ին Լյուքսեմբուրգի Շենգեն գյուղի մոտ գտնվող Մոզել գետի վրա «Արքայադուստր Մարիա Աստրիդ» զբոսանավի վրա ստորագրվեց «Ընդհանուր սահմաններին ստուգումներն աստիճանաբար չեղյալ համարելու վերաբերյալ» համաձայնագիրը, այն ստորագրող երկրները՝ Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա եւ Գերմանիա, ինչպես նաեւ հետագայում դրան միացած պետությունները, թերեւս չէին պատկերացնում, որ գալու է ինչ—որ ժամանակ, երբ հնարավոր է՝ վտանգվեն թե այդ՝ Շենգենյան համաձայնագիրը, թե ներկայումս նրանում ընդգրկված կամ Եվրամիության անդամ երկրների սահմանները։
Բայց ինչո՞ւ միայն սահմանները. փախստականների հոսքը եվրոպական տարածք լուրջ սպառնալիք է թե՛ այդ երկրների ազգային անվտանգությանը, թե՛ հասարակական համերաշխությանը, եւ թե՛ տնտեսությանը։ Եվրամիությունում փախստականների հոսքի հանդեպ վերաբերմունքի տարբերակներն ու գործողությունները հաջորդում են միմյանց՝ փախստականների ճամբարների վերացումից մինչեւ ինտեգրում, սահմանների փակումից մինչեւ սահմանային պատերի կառուցում։
...
Կարդալ շարունակությունը »
|
![](http://www.hhpress.am/imagesart_am/main20160612_1.jpg)
Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին
|
|
|
|
Մուտքի ձև |
|
![](/.s/t/831/16.gif) |
Որոնել |
|
![](/.s/t/831/16.gif) |
Օրացույց |
« Փետրվար 2025 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
|
![](/.s/t/831/16.gif) |
Սոց ցանցեր |
|
![](/.s/t/831/16.gif) |
Ժամանակահատված |
|
![](/.s/t/831/16.gif) |
|