ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 14 » Եվրոպական հանդուրժողականությունն ընդդեմ Եվրոպայի
09:25
Եվրոպական հանդուրժողականությունն ընդդեմ Եվրոպայի

Փախստականների հոսքը Եվրոպա չի դադարում, եւ դրա հետեւում սոցիալականից բացի քաղաքական շահեր են ու խնդիրներ, բիզնես շահեր ու խնդիրներ։

Այնպես չէ, որ Եվրոպա ձգտող ու հասնող բոլոր փախստականները գալիս են կամ գնում են ավելի լավ կյանք որոնելու։ Նրանցից ոմանք բոլորովին էլ վատ կյանքից փախչելու կամ կյանքը փրկելու խնդիր չունեն, ոմանք ահաբեկչական կամ բիզնես նախագիծ են, ոմանք՝ աշխարհաքաղաքական խաղաքար։ Բայց անկախ ամեն ինչից, անկախ փախստական դառնալու դրդապատճառից, նրանք վերածվել են առայժմ անլուծելի հիմնախնդրի Եվրոպական միության համար։
Երբ 1985թ. հունիսի 14—ին Լյուքսեմբուրգի Շենգեն գյուղի մոտ գտնվող Մոզել գետի վրա «Արքայադուստր Մարիա Աստրիդ» զբոսանավի վրա ստորագրվեց «Ընդհանուր սահմաններին ստուգումներն աստիճանաբար չեղյալ համարելու վերաբերյալ» համաձայնագիրը, այն ստորագրող երկրները՝ Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա եւ Գերմանիա, ինչպես նաեւ հետագայում դրան միացած պետությունները, թերեւս չէին պատկերացնում, որ գալու է ինչ—որ ժամանակ, երբ հնարավոր է՝ վտանգվեն թե այդ՝ Շենգենյան համաձայնագիրը, թե ներկայումս նրանում ընդգրկված կամ Եվրամիության անդամ երկրների սահմանները։ 
Բայց ինչո՞ւ միայն սահմանները. փախստականների հոսքը եվրոպական տարածք լուրջ սպառնալիք է թե՛ այդ երկրների ազգային անվտանգությանը, թե՛ հասարակական համերաշխությանը, եւ թե՛ տնտեսությանը։ Եվրամիությունում փախստականների հոսքի հանդեպ վերաբերմունքի տարբերակներն ու գործողությունները հաջորդում են միմյանց՝ փախստականների ճամբարների վերացումից մինչեւ ինտեգրում, սահմանների փակումից մինչեւ սահմանային պատերի կառուցում։ Այսինքն՝ մինչ շենգենյան համաձայնագիրն ստորագրելիս նկատի էր առնվում սահմանների վերացումը, ներկայումս բոլորովին հակառակ խնդիր է առաջացել, ընդ որում, ոչ միայն Եվրամիության նոր անդամների կողմից, որոնք թերեւս տնտեսապես ավելի խոցելի վիճակում են, այլեւ եվրոպական ընտանիքի հնաբնակների կողմից։ Բոլորն էլ հասկանում են, որ Եվրոպան ռետինից չէ, որ դրված է ազգային շահի եւ եվրոպական արժեհամակարգերի միջեւ ընտրություն կատարելու հարցը, որ եվրոպական հանդուրժողականությունը դարձել է հիմնախնդիրների պատճառ հենց եվրոպական տան համար։ Իհարկե, Շենգենը լրջագույն ձեռքբերում է Եվրոպայի համար, եւ եվրոպացիները դժվար թե գնան այն փլուզելու ճանապարհով։ Սակայն փախստականների չդադարող հոսքը եւ դրա հետ մեծացող խնդիրների շրջանակը ստիպում են եւ ստիպելու են գնալ ավելի կոշտ ու խիստ քայլերի։ 
Այդ քայլերը թեեւ առաջին հերթին ուղղված են փախստականների հոսքի դեմ, սակայն միաժամանակ, դրանք քայլեր են այդ հոսքի հիմնական խողովակի՝ Թուրքիայի դեմ։ Եվ թեեւ հայտարարվող, կատարվող կամ նախատեսվող քայլերն առավելապես քաղաքական են, սակայն իրենց մեջ դրանք նաեւ ուղղված են ընդդեմ որոշակի բիզնես շահերի։ Բանն այն է, որ Եվրոպա ուղեւորվող կամ ուղարկվող փախստականների հոսքը առանձին բիզնես նախագիծ է հենց Թուրքիայի համար։ Եվրոպա ուղղորդվող փախստականներն իրենց տրանսպորտային միջոցներով եվրոպական ափեր են հասնում հենց Թուրքիայից։ Բացի այն, որ այդ երկիրը հենց ինքն է փախստականների նման հոսքերի առացացման հիմնական պատճառը, նա նաեւ դրանից ստացվող եկամուտների հիմնական գանձարանն է։ Ըստ որոշ հաշվարկների՝ մեկ փախստականի Գերմանիա հասցնելն արժե մոտ հազար եվրո, համեմատության համար, օրինակ, Հունգարիա հասցնելն ավելի էժան է՝ 400—500 եվրո։ Փախստականները դարձել են Թուրքիա—Եվրամիություն առայժմ ոչ այնքան բացահայտ հակամարտության լրջագույն խթանիչներից մեկը, խթանիչներ, որոնց դեմ Եվրոպան պայքարում է դեռեւս ոչ այնքան խիստ, ինչպես պայքարում է սպորտում դոպինգի դեմ։
Թուրքիան ոչ միայն տարածաշրջանային, այլեւ եվրոպական սպառնալիք է, որը վտանգավոր է թե եվրոպական արժեքների, թե քաղաքակրթության եւ թե ընդհանրապես առողջ տրամաբանության համար։ 
Նա դարձել է շենգենյան համաձայնագրի հիմքերը խարխլող մի երեւույթ, որն ունի զուտ անձնական շարժառիթներ։ Մասնավորապես, նրան այդպես էլ տասնամյակներով չորեքթաթ վիճակում են պահում Եվրամիության մուտքի մոտ, նրան պարտադրում են քաղաքակրթվել, նրան փորձում են սովորեցնել մտածել բանական մարդու նման, շատ եվրոպական երկրներ նրան ձգտում են նաեւ իրենց սեփական օրինակով ցույց տալ, որ պետք է խիզախել առերեսվել սեփական պատմության հետ, ընդունել մեղքն ու ապաշխարել։ Բայց Թուրքիային միակ առաջնորդողն անհանդուրժողականությունն է, քինախնդրությունն ու եվրոպական ընտանիքում խառնակչություն մտցնելը։ Այսօր՝ Շենգենյան համաձայնագրի օրը, Եվրամիության անդամները եւս մեկ առիթ ունեն մտածելու իրենց համար խնդրահարույց թարախապալարի՝ Թուրքիայի քաղաքականության, հոգեբանության եւ գործելակերպի մասին, մտածելու եւ գործելու, եթե չեն ուզում, որ այդ թարախապալարը փախստականների հիմնահարցից բացի նաեւ որեւէ այլ տեսքով մի օր սպառնա իրենց սահմաններին ու հասարակություններին։

Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 325 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024