ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 18:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 5 » Հայաստանն ակտիվ եւ նախաձեռնող է /Երեւանում կայացավ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը/
14:06
Հայաստանն ակտիվ եւ նախաձեռնող է /Երեւանում կայացավ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը/

Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Երեւանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։
Ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ 2015թ. սեպտեմբերին ՀԱՊԿ նախագահությունը ստանձնած Հայաստանի համար մեծ պատիվ է Երեւանում հյուրընկալել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։
ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես ակտիվ եւ նախաձեռնող է եղել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կատարելագործման, միջազգային ասպարեզում նրա դերակատարության ակտիվացման, անդամ պետությունների միջեւ համագործակցության սերտացման, արտաքին քաղաքականության համադրման մեխանիզմների զարգացման առումով։
Նիստի մասնակիցները համակարծիք էին, որ կառույցի փոխգործակցության մեխանիզմների կատարելագործումը կախված է, առաջին հերթին, կազմակերպության անդամ պետությունների՝ իրենց անդամակցությունից բխող պարտավորությունների լիակատար իրականացման հետ։
Նիստի օրակարգում ընդգրկված էին ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարը, ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ միջազգային տարբեր ձեւաչափերում համագործակցության ակտիվացումը, արտերկրում եւ միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հավաքական հանձնարարականների պարբերական թարմացումը, 2016—2017թթ. քաղաքական, պաշտպանական եւ անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացման ժամանակացույցը։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ՀԱՊԿ գործունեության ու դրա արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Երեւանում նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, ՀԱՊԿ 2025թ. հավաքական անվտանգության ռազմավարությունը։
ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների, 2015թ. սեպտեմբերին եւ հոկտեմբերին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների, հայաստանյան նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքին։
Նախարարական խորհրդում հավանություն տրվեց մի շարք փաստաթղթերի նախագծերի, ընդունվեցին ղաղաբաղյան հիմնախնդրի կարգավորման եւ սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ։
Նիստից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես եկան մամլո հայտարարություններով։


ՀԱՊԿ—ն պետք է ընթանա կատարելագործման ուղղությամբ
 

«Այսօրվա նախարարական խորհրդի նիստը մեզ հնարավորություն ընձեռեց քննարկելու նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, 2015 թվականի սեպտեմբերին եւ հոկտեմբերին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործումը, ինչպես նաեւ հայաստանյան նախագահության առաջնահերթությունների իրականացումը»,–ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ նիստում առաջին հերթին ուշադրության կենտրոնում էր ՀԱՊԿ 2025թ. հավաքական անվտանգության ռազմավարությունը, որը ներկայացվելու է Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի հաստատմանը։
Նալբանդյանի խոսքով, Հայաստանը մշտապես ակտիվ եւ նախաձեռնող է եղել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կատարելագործման, միջազգային ասպարեզում նրա դերակատարության ակտիվացման, անդամ երկրների միջեւ համագործակցության սերտացման, արտաքին քաղաքականության համադրման մեխանիզմների զարգացման առումով։
«Մենք բոլորս համակարծիք էինք, որ կառույցի փոխգործակցության մեխանիզմների կատարելագործումը կախված է առաջին հերթին կազմակերպության անդամ երկրների՝ իրենց անդամակցությունից բխող պարտավորությունների լիակատար իրականացումից»,–ասաց նա։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքներին, քննարկվեցին ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ միջազգային տարբեր ձեւաչափերում համագործակցության ակտիվացումը, արտերկրում եւ միջազգային կազմակերպություններում մեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին տրվող հավաքական հանձնարարականների պարբերական թարմացումը, 2016—2017 թվականների քաղաքական, պաշտպանական եւ անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացման ժամանակացույցը։
«Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար առաջնահերթություն է ահաբեկչության դեմ պայքարը, որին անդրադարձել ենք նիստի ժամանակ,–ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։–Բացի այդ, լուրջ ուշադրություն է դարձվել միջազգային անվտանգության խնդիրներին՝ հաշվի առնելով այն, որ նման խնդիրներից մեկը լրջորեն ազդում է մեր բոլոր պետությունների անվտանգության, կայունության վրա։ Դա ղարաբաղյան հակամարտության խնդիրն է։ Իհարկե, հարցը քննարկվել է նիստի ընթացքում, ընդունվել է համապատասխան հայտարարություն»։
Բորդյուժայի խոսքով, երեւանյան նիստը մի կողմից դիտարկվում է որպես նոր որոշումների ընդունման, մյուս կողմից՝ Հայաստանում հոկտեմբերին ՀԱՊԿ խորհրդի նիստի նախապատրաստական փուլ։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 307 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024