ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 16:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 13 » Կարգավորման բոլոր տարրերն առկա են /Ըստ Ուորլիքի՝ եթե կողմերը դրսեւորեն քաղաքական կամք, առաջընթաց կլինի/
12:37
Կարգավորման բոլոր տարրերն առկա են /Ըստ Ուորլիքի՝ եթե կողմերը դրսեւորեն քաղաքական կամք, առաջընթաց կլինի/

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման ռիսկ է տեսնում։ 
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտնել է ռուսական «Interfax» լրատվական ծառայության հետ զրույցում։ «Շատ մարդիկ այն անվանում են սառեցված հակամարտություն, բայց, ինչպես տեսնում ենք, հատկապես վերջին շրջանում, այն ընդհանրապես այդպիսին չէ, այլ շատ ակտիվ է։ Ապրիլի սկզբին մենք տեսանք, թե որքան վտանգավոր կարող են լինել դեպքերը։ Երբ ես անցա իմ պաշտոնին, առավել վտանգ էին ներկայացնում դիպուկահարները։ Եվ շատ ցավալի էր, որ այդքան մեծ թվով մարդիկ մահացան փոխհրաձգությունների արդյունքում։ Այսօր իրավիճակն առավել քան վտանգավոր է՝ հաշվի առնելով հրթիռների եւ ծանր զենքերի առկայությունը։ Կարծում եմ՝ կա հակամարտության սրման ռիսկ, որը կարող է բերել բացասական հետեւանքների»,—ասել է Ուորլիքը՝ հավելելով, որ ԼՂ հակամարտությունը պահանջում է ահռելի ուշադրություն բոլորի կողմից։ Նրա խոսքով՝ եթե որեւէ մեկը ԼՂ հակամարտությունը կառավարելի է համարում, սխալվում է։ «Դրա համար էլ կարգավորման ուղու փնտրտուքը համարվում է այն ոլորտը, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ—ն ու Ֆրանսիան կարող են համատեղ աշխատել»,–ավելացրել է ամերիկացի համանախագահը։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի եւ դրա արդյունքում խաղաղ կարգավորմանը հասնելու ժամկետներին, ապա Ուոլիքը դժվարացել է կատարել կանխատեսումներ՝ նշելով միայն, որ իրենք ունեն առաջընթացի տանող լուծումներ։ «Մենք հույս ունենք, որ խաղաղ կարգավորման գործընթացը չի տեւի տարիներ, բայց, իհարկե, հանկարծակի բեկում այս հարցում ակնկալել պետք չէ։ Բանակցությունները պահանջում են ժամանակ ու բազմաթիվ քննարկումներ։ Սակայն մենք ունենք ուղի առաջընթացի համար, կան կոնկրետ առաջարկներ։ Նախագահները ներգրավված են այդ հարցում։ Ես չեմ կարող կանխատեսել՝ կարգավորման կհասնենք վաղը, մեկ շաբաթից կամ մեկ ամսից, բայց եթե նախագահները դրսեւորեն քաղաքական կամք առաջ գնալու համար, կարգավորման բոլոր տարրերը կան»,–ընդգծել է նա։
Ինչ վերաբերում է ԱՄՆ—ի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելուն, ապա, Ուորլիքի խոսքով, իրենք չենք զինում ոչ մի կողմին էլ։ «Մենք տրամադրում ենք պաշտպանողական զենք սահմանափակ քանակով երկու կողմին էլ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Կոնգրեսի կողմից կա օրինական մանդատ, որը մեզ թույլ չի տալիս այնպիսի զենք մատակարարել, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման ժամանակ։ Մենք տրամադրել ենք սահմանափակ ռազմական աջակցություն երկու կողմերին էլ։ Բայց նրանցից ոչ մեկի հետ մենք չունենք զենքի մատակարարման փոխհարաբերություններ»,–ավելացրել է նա։


Կարգավորման ճիշտ տարբերակը ԼՂՀ ճանաչումն է
 

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ «NEWS.am»—ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ «Ինտերֆաքս» ռուսական գործակալությանը տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, ասել է, որ կարգավիճակը չի կարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխիք լինել։
Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ տարածքների հարցը մշտապես շեշտում է Ադրբեջանը, եւ համանախագահները կամա թե ակամա ստիպված են այն ներառել օրակարգում, քանի որ չեն կարող անտեսել հակամարտության կողմերից մեկի պահանջները։ «Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ նման մոտեցումը մեզ համար ընդունելի է»,–ասել է ԼՂՀ նախագահի խոսնակը՝ միաժամանակ հիշեցնելով, որ տարածքային պատկանելիության մասին խոսելիս Բաքուն մոռանում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը Ադրբեջանական ԽՍՀ—ի իրավահաջորդը չէ, քանի որ ինքն է հրաժարվել քաղաքական եւ իրավական ժառանգությունից։
«ԼՂՀ—ի համար գլխավորը անվտանգության երաշխիքներն են։ Ոչ մի կարգավիճակ չի կարող անվտանգության երաշխիք լինել, եթե հակառակորդ կողմը չի հրաժարվել ֆաշիստական հռետորաբանությունից, սպառնում է «ազատագրել տարածքները», այդ թվում՝ Զանգեզուրն ու Երեւանը»,–ասել է Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքով, եթե 90—ական թթ. հնարավոր էր դիտարկել տարածքները կարգավիճակի դիմաց փոխանակելու հարցը, ապա հիմա՝ պատերազմից հետո, որից Ղարաբաղի ժողովուրդը հաղթող է դուրս եկել, իսկ ազգային–ազատագրական գաղափարախոսությունը ձեւափոխվել է պետականաշինության գաղափարախոսության, ոչ։
«Կարգավորման ճիշտ տարբերակը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն է։ Միայն դրանից հետո կարելի կլինի նստել բանակցությունների սեղանին եւ քննարկել սահմանների հարցը»,–փաստել է Դավիթ Բաբայանը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 365 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024