ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 23:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 13 » Հարկավոր է աշխատել բոլորի հետ /ՆԱՏՕ—ի հետ համագործակցությունը՝ Հարավային Կովկասի զարգացման նախադրյալ/
12:37
Հարկավոր է աշխատել բոլորի հետ /ՆԱՏՕ—ի հետ համագործակցությունը՝ Հարավային Կովկասի զարգացման նախադրյալ/

Ինչո՞վ ավարտվեց ՆԱՏՕ—ի գագաթնաժողովը Վարշավայում, ի՞նչ վիճակում է գտնվում ՆԱՏՕ—ի համագործակցությունը Հայաստանի հետ, ինչպիսի՞ն են Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի դիրքորոշումները ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ։ Այսպիսի հարցեր ներկայացնելու համար երեկ Երեւանում բացվել է «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ—ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» թեմայով կոնֆերանսը։
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունը ՆԱՏՕ—ի հետ։ «ՆԱՏՕ—ն մեզ աջակցում է, որ մեր բանակը բարելավվի, որ բանակում այլ ծրագրեր արվեն։ Ինչո՞ւ, որովհետեւ ժամանակը ցույց տալիս է, որ մարտահրավերները շատանում են, եւ եթե դու աշխատում ես մեկ երկրի եւ համակարգի հետ, դու այդ մարտահրավերիները չես կարող դիմագրավել։ Ի վերջո, բոլորիս համար պետք է դաս լինի ապրիլյան պատերազմը, երբ մենք հուժկու հարված տվեցինք, բայց ինչ—որ չափով պատրաստ չէինք»,–ասել է Ս. Գրիգորյանը՝ հավելելով, որ մենք պետք է մեր ուժերը դիվերսիֆիկացնենք, աշխատենք բոլորի հետ, իսկ այդ դիվերսիֆիկացիան պետք է լինի ե՛ւ տնտեսության, ե՛ւ անվտանգության պարագայում։
«ՆԱՏՕ—ի վարշավյան գագաթնաժողովը առանձնահատուկ էր միջազգային եւ տարածաշրջանային սպառնալիքների կանխարգելման, արձագանքման նոր մեխանիզմների եւ ՆԱՏՕ—ի հետագա գործողությունների տեսանկյունից»,– ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
Ըստ նրա՝ հատկանշական է, որ ուելսյան գագաթնաժողովից հետո դաշինքը շարունակում է հետեւողականություն ցուցաբերել անդամ պետությունների կողմից պաշտպանական ծախսերը ավելացնելու եւ բարձր մարտունակությամբ զինված ուժեր ապահովելու ուղղությամբ։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ—ն ստեղծել է արագ արձագանքման զինված ուժեր, որի շրջանակներում դաշինքը շարունակում է շեշտը դնել զինված ուժերի հետագա զարգացման եւ ծավալման վրա՝ ռոտացիոն սկզբունքով տեղակայելով արագ արձագանքման գումարտակներ Արեւելյան Եվրոպայում. «Հաշվի առնելով վերջին հինգ տարիների ընթացքում ահաբեկչական սպառնալիքների աճը եւ տարածումը Մերձավոր Արեւելքում ու Եվրոպայում՝ ահաբեկչության դեմ պայքարը ՆԱՏՕ—ի օրակարգում ամենաարդիական խնդիրներից է»։
Պատգամավորը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ—ի համար մտահոգություն են մնում Ուկրաինայի ճգնաժամը եւ Ռուսաստանի հետ հարաբերություները։
«Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ—ն շարունակում է պարբերական երկխոսությունը՝ պահպանելով հաղորդակցման ռազմական ուղիները, դրա արդյունքն է նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ—ի միջեւ Սիրիայում զինադադարի հաստատման շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածությունը»,–ասել է նա։
Կորյուն Նահապետյանի խոսքով՝ գործընկերություն հանուն խաղաղության ծրագիրը շարունակելու է մնալ ՆԱՏՕ—ի քաղաքական ուղղություններից մեկը։ Նա նաեւ նշել է, որ վարշավյան գագաթնաժողովում արձանագրվել է միջազգային իրավունքի հիման վրա աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու հարցում։
«Եվրամիության եւ եվրաատլանտյան կառույցների հետ հարաբերությունների զարգացումը եւ ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից են,–ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։–Ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ ՆԱՏՕ—ի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը շարունակում է մնալ Հարավային Կովկասի անվտանգ եւ կայուն զարգացման հիմնական նախադրյալներից մեկը։ Հայաստանի Հանրապետությունը անվտանգության եւ հարատեւ խաղաղության սահմանմանն ուղղված հարցերում մշտապես հայտնել է իր պատրաստակամությունը կառուցողական համագործակցության իրականացման տեսանկյունից։ Այս համատեքստում տարածաշրջանը մարտահրավերների հանդեպ խոցելի են դարձնում ինչպես տարածաշրջանի պետությունների տարամետ դիրքորոշումները անվտանգության համակարգերի ձեւավորման շուրջ, այնպես էլ չլուծված հակամարտությունները»։ Նրա խոսքով՝ իրողությունների այսպիսի դե ֆակտո առկայության դեպքում Հայաստանն իր անվտանգային միջավայրի կայունության պահպանման համար որդեգրել է բազմավեկտոր քաղաքականության ձեւաչափ. «Հանդիսանալով ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ Հայաստանը խթանում է նաեւ գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ—ի հետ՝ կարեւորելով նաեւ ալյանսի անդամ պետությունների հետ երկկողմ համագործակցության ձեւաչափը։ ՆԱՏՕ—ի հետ հարաբերություններում մեր գործողությունները մշտապես պայմանավորված են եղել ալյանսի հետ քաղաքական երկխոսությամբ եւ գործնական փոխգործակցությամբ»։
Պատգամավորը հիշեցրել է, որ 2004թ. Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումները մասնակցում են խաղաղության հաստատման գործողություններին։ Հայաստանը 2004թ. մինչ օրս իր խաղաղապահ զորքերով շարունակում է աջակցել Կոսովոյում «Կոսովոյի ուժեր» առաքելությանը, 2010թ. մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ—ի ղեկավարած խաղաղապահ առաքելության գործողություններին. «Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումները 2014թ. մասնակցում են նաեւ ՄԱԿ—ի հովանու ներքո իրականացվող Լիբանանում «ՄԱԿ—ի ժամանակավոր ուժեր» առաքելությանը»։
Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է ՆԱՏՕ—ի զուսպ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում. «Մեզ համար ընդունելի չեն Ադրբեջանի կողմից ՆԱՏՕ—ի հռչակագրերն արհեստական կերպով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով քննարկման հարթակ դարձնելը կամ տարբեր առիթներով ՆԱՏՕ—ին հարցի մեջ ներքաշելու փորձերը։ Դրա համար կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը»։ Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտում տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը միջազգային հարաբերություններում ոչ թե բարի կամքի դրսեւորում է, այլ անհրաժեշտություն, որը բխում է բոլորի շահերից. «Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ—ի հետ գործընկերային հարաբերությունների հետագա զարգացումը եւ լիահույս է հետագա առավել արդյունավետ համագործակցության հարցում»։
Հարավային Կովկասում «Հանուն ազատության» Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Պիտեր—Անդրեաս Բոխմանը նշել է, որ իրենց հիմնական նպատակը լիբերալ գաղափարների տարածումն է, քանի որ հաջողված լիբերալ քաղաքականությունը կօգնի երկրներին բարգավաճել։
ՀՀ—ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարեկ Նովակովսկին էլ ասել է, որ ՆԱՏՕ—ն այսօր վերադառնում է իր պաշտպանական դերին։ Անդրադառնալով Վարշավայի գագաթնաժողովին՝ նա նշել է, որ այնտեղ որոշել են ավելացնել պաշտպանական ծախսերը, ավելացնել «բաց դռների քաղաքականությունը», ուժեղացրել են ՆԱՏՕ—ի ներկայությունը բալթյան երկրներում եւ Լեհաստանում։ Նա կարեւոր խնդիր է համարում ԵՄ—ի եւ ՆԱՏՕ—ի միջեւ համաձայնությունը։ Ըստ դեսպանի՝ վարշավյան գագաթնաժողովը շատ հստակ շեշտել է գործընկեր երկրների հետ հարաբերությունների դերը։ 
«Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ—ին չի խոչընդոտում ՆԱՏՕ—ի հետ համագործակցությանը,–ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ—ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լահյուն։–Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, եւ ինքն է ընտրում իր արտաքին դաշնակիցներին»։
Անդրադառնալով ՆԱՏՕ—Հայաստան համագործակցության հեռանկարներին՝ դեսպանն ընդգծել է, որ կան մի շարք ծրագրեր, որոնք միտված են այդ համագործակցությունը խորացնելուն։ Նա հավելել է, որ այս տարվա նոյեմբերին Վրաստանում նախատեսված են զորավարժություններ, որին հրավիրված է նաեւ հայկական կողմը։ 
Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն կարծում է, որ հայ—վրացական բարեկամական հարաբերությունների համար չի կարող խոչընդոտ լինել այն հանգամանքը, որ Վրաստանը գնում է ԵՄ—ին ու ՆԱՏՕ—ին անդամագրվելու ճանապարհով, իսկ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է. «Դա չի կարող խանգարող հանգամանք լինել։ Հայաստանը եւ Վրաստանը դարավոր կապեր ունեն։ Ես կարծում եմ, որ այն հանգամանքը, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ—ին եւ Եվրամիությանը, իսկ Հայաստանն այլ պլաններ եւ ամբիցիաներ ունի, չի կարող խանգարել, որպեսզի երկու երկրների միջեւ տնտեսական կապերն ավելի խորանան, իսկ քաղաքական դաշտում, ինչպես արդեն ասացի, մենք խնդիրներ չունենք»։
Նա նշել է, որ Հայաստանը եւ Վրաստանը միշտ լավ հարաբերություններ են ունեցել. երկու երկրները երբեք քաղաքական դաշտում խնդիրներ չեն ունեցել եւ չունեն։ «Տնտեսական համագործակցությունը նույնքան զարգացած չէ, որքան քաղաքականը։ Բայց ես տնտեսական համագործակցության զարգացման մեծ պոտենցիալ եմ տեսնում։ Համաձայն եմ, որ երկու երկրների միջեւ տնտեսական կապերն այնքան էլ ինտենսիվ չեն եւ կարծում եմ, որ հարկավոր է զարգացնել դրանք»,–ասել է նա։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա Վրաստանի ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ Վրաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ եւ ունի շատ լավ հարաբերություններ Իրանի հետ. «Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ ոչ միայն տնտեսական եւ հումանիտար ոլորտներում, այլ նաեւ քաղաքական»։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել են գլոբալիզացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը՝ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի ու Հյուսիսատլանտյան դաշինքի հրապարակային դիվանագիտության բաժնի հետ համագործակցությամբ։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 302 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024