ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 27 » Պետք է երաշխիքներ ունենանք /Անվտանգության եւ մյուս գործոնները փոխշաղկապված են/
11:04
Պետք է երաշխիքներ ունենանք /Անվտանգության եւ մյուս գործոնները փոխշաղկապված են/

«Ինտեգրացիոն ուղղությունը ընտրելու ժամանակ պետք է հաշվի առնել թե՛ ռազմական, թե՛ տնտեսական հեռանկարները, որոնք միմյանցից տարանջատել չի կարելի»,–«Անդրկովկասը ինտեգրացիոն պրոյեկտներում. ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ» թեմայով քննարկման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ 
Նա վստահ է, որ Հայաստանը չի սխալվել՝ անդամագրվելով Եվրասիական տնտեսական միությանը. «Ցանկացած տնտեսական տարածություն, որի անվտանգությունը երաշխավորված չէ, ձախողված է, նման պարագայում տնտեսական զարգացման մասին խոսք լինել չի կարող։ Ուստի, ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները ՀԱՊԿ անդամ են։ ԵՄ—ում էլ՝ անդամ—երկրները ՆԱՏՕ—ի տանիքի տակ են ու փորձերը՝ տարանջատելու տնտեսությունն անվտանգությունից, ձախողված են»։
Համեմատության համար նա վերցրել է Վրաստանի օրինակը՝ նկատելով, որ Վրաստանը եվրաինտեգրման ճանապարհին տարածքներ կորցրեց, բայց այդպես էլ դեռեւս ԵՄ անդամ չի դարձել։
«Վրաստանը դեռ 10 տարի էլ ԵՄ անդամ չի դառնա, չնայած եվրամիության դրոշները իրենց պետական կառույցների կողքին են կախում, բայց արդյունքը կա՞. չկա։ Դրա համար մեր ինտեգրացիան ԵԱՏՄ կողմն է։ ԵՄ—ն մեզ ընտրության առաջ դրեց։ Այո, մենք երկար տարիներ բանակցում էինք ԵՄ—ի հետ, բայց եկան ու ընտրության առաջ դրեցին, ասացին կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ, մենք էլ ստիպված ընտրություն կատարեցինք՝ հաշվի առնելով, կրկնում եմ, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական հեռանկարների գործոնները, որոնք անբաժան են»,–ընդգծելով, որ ՆԱՏՕ—ն Հայաստանի անվտանգությունը չի երաշխավորում Հայաստանի հետ կնքած համաձայնագրով։ 
Որպես ԵԱՏՄ հետ համագործակցելու օգուտ՝ Վաղարշակ Հարությունյանը առանձնացրել է ՀՕՊ վերջին համաձայնագիրը՝ ասելով, որ նմանը տարածաշրջանում իր հզորությամբ չկա. «Չկա հրթիռային այնպիսի համակարգ, ինչպիսին Հայաստանում, տարածաշրջանի որեւէ երկրում, անգամ՝ Թուրքիայում։ Մենք այնպիսի զսպման մեխանիզմներ ունենք, որ թույլ չեն տալիս պատերազմ սկսել ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ ընդհանրապես։ Կյանքը ցույց տվեց, որ մենք չենք սխալվել ՌԴ—ի հետ անվտանգության ապահովման համագործակցության հարցում։ Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որը ապահովում է իր անվտանգությունը գլոբալ մակարդակի վրա։ Այսինքն՝ մենք ՀԱՊԿ անդամ ենք, ռուսական բազա ունենք Հայաստանում ու ՌԴ դոկտրինում ամրագրված կետ, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել՝ ՌԴ եւ ՌԴ դաշնակիցների նկատմամբ ագրեսիայի պարագայում, ինչը չունեն ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը»։
Եվրասիական համագործակցության մեկ այլ արդյունքի անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսեյ Մարտինովը։
«Ես հպարտություն զգացի, երբ տեսա, թե ինչպես են ռուսական «Իսկանդեր» զինատեսակները Երեւանում անկախության շքերթի ժամանակ ներկայացվում»,—ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ հասկանում է՝ զենքը վատ բան է, զենքի կենտրոնացումը տարածաշրջանում վտանգավոր է, որովհետեւ կա հավանականություն, որ այն մի օր կկրակի, սակայն նաեւ շեշտել է, որ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ շրջապատողներին ապացուցել է պետք՝ մենք կարող ենք պաշտպանել մեզ։
«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ամեն օր ապացուցել է պետք, որ դու հզոր ես, այնքան հզոր, որ քեզ նեղացնել չեն կարող։ Եվ սա ինչ—որ տեղ եվրասիական համագործակցության արդյունք է»,–նշել է Ալեքսեյ Մարտինովը։
Ըստ նրա՝ ԵԱՏՄ—ԵՄ գործակցությունն առաջիկայում կզարգանա։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 393 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024