ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 14.10.2024, 16:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 10 » Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին /Նախագահ Օլանդը մասնակցել է հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ճաշկերույթին/
12:03
Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին /Նախագահ Օլանդը մասնակցել է հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ճաշկերույթին/

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթին։
Նա նշել է, որ պատրաստվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստանի ղեկավարի՝ Փարիզ կատարելիք այցի ընթացքում։ 
«Այս հարցում Ֆրանսիան առանձնահատուկ պատասխանատվություն ունի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի եւ ԱՄՆ—ի հետ։ Հրատապությունը, իսկ հրատապություն կա, այս հարցին լուծում գտնելն է, քանի որ անցած տարվա ապրիլի 2—4—ի ահավոր իրադարձությունները մեզ հիշեցրին, որ ամեն օր կամ գրեթե ամեն օր Ղարաբաղում մահ է արձանագրվում։ Ուստի մենք պետք է գործենք եւ պետք է գործել բախումները դադարեցնելու համար»,–նշել է Ֆրանսիայի նախագահը։
«Մարտերը դադարեցվել են, երկխոսություն է սկսվել, հրադադար է հաստատվել, սակայն մենք չենք կարող բավարարվել հադադարով, քանի որ դա լուծում չէ։ Մենք պետք է հակամարտության կարգավորման համար իրական բանակցություններ սկսենք։ Մեծ սխալ կլինի կարծել, թե իրավիճակը կայունացել է։ Մենք պետք է անդրադառնանք հակամարտության կարգավորման տարրերին, որոնք արձանագրված են Մադրիդյան սկզբունքներում։ Մենք գիտենք նաեւ, որ երբ վերջիններս կիրառվեն, դրանք պետք է հիմնվեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման վրա, ուստի այս ճանապարհով առաջ շարժվելու համար Ֆրանսիան նոր հանդիպում կկազմակերպի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»,–շեշտել է Ֆրանսուա Օլանդը։
Անդրադառնալով հայ—թուրքական հարաբերություններին՝ Ֆրանսիայի նախագահը հիշատակել է, որ դրանց կարգավորման գործընթացը մեռյալ կետում է։
«Ես վերահաստատում եմ, որ այս հարցում եւս Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային սահմանը, ի վերջո, բացվի»,–նշել է Ֆրանսուա Օլանդը։
Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է նաեւ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը եւ այս հարցում շեշտել Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի եւ ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրի դերակատարությունը։ «Դուք մշտապես տարբերակում եք դրել այս հարցում թուրքական պետության եւ թուրք ժողովրդի միջեւ, եւ դուք ճիշտ եք»,–ասել է Ֆրանսիայի նախագահը։
«Այսպիսով, ո՞րն է մեր՝ Ֆրանսիայի պարտականությունն այս հարցում։ Մենք պետք է աջակցենք Ցեղասպանության ճանաչմանն օժանդակող բոլոր նախաձեռնություններին, որտեղից էլ դրանք գան, ինչպիսին էլ լինեն։ Եվ կարեւոր է, որ այս հարցը շարունակվի բարձրացվել հենց Թուրքիայում, որը պետք է շարժվի ճանաչման ուղղությամբ։ Այս հարցն առաջ մղելու հարցում բազմաթիվ այլ երկրներ մեզ հետ են»,–նշել է Օլանդը։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 323 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024