Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 03
Այս տարվա հունվարի 1—ից ուժի մեջ է մտել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը, որով գործունեության 23 տեսակով ինքնազբաղված անձինք ազատվել են հարկումից։ ՀՀ ԿԱ ՊԵԿ—ի հարկերի եւ պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի պետ Հրաչյա Մուրադյանի խոսքով, ինքնազբաղված անձինք են համարվում տարեկան մինչեւ 9 մլն դրամ շրջանառությամբ վարձու աշխատող չունեցող ֆիզիկական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, ովքեր տնտեսական գործունեությունը կազմակերպում են ինքնուրույն, մեկ վայրում եւ չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ։
ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է բնակչության պատվերով կատարվող մի շարք ծառայությունների՝ հագուստի արտադրության եւ վերանորոգման, փայտյա իրերի պատրաստման, կահույքի եւ տան կահավորանքի, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների եւ այլ կենցաղային տեխնիկայի նորոգման, ծրագրային սպասարկման, լեզուների ուսուցման դասընթացների, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների սպասարկման եւ այլն։
«Ինքնազբաղվածներն այդ գործունեության տեսակների մասով ազատվում են ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից, բացառությամբ նրանց կողմից ապրանքների ներմուծման դեպքերում վճարվելիք հարկերը։ Հարկային արտոնություն ստանալու համար առավելագույն պարզեցված ընթացակարգ է նախատեսված. ինքնազբաղված անձինք իրենց հաշվա
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը նախօրեին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի խորհրդականների պալատի (վերին պալատ) նախագահ Դաթե Չուիչին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Քննարկելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մակարդակը՝ կողմերը փաստել են, որ համագործակցությունն այդ ձեւաչափում առավել կխորացնի հայ—ճապոնական բարեկամական կապերը՝ երկու երկրների համար ստեղծելով նոր հնարավորություններ։ Մասնավորապես, կարեւորվել են տնտեսական, առեւտրային եւ մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ տուրիզմի զարգացումը։ Դաթե Չուիչին իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղված Հայաստանի աջակցության համար։ Նա կարծիք է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունն առավել կզարգանա նաեւ արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացման ոլորտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ճապոնիան եւ Հայաստանը գիտակցում են երկրաշարժի ավերիչ հետեւանքները։
ՀՀ խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը Ճապոնիայի կողմից տրամադրված բազմաթիվ աջակցությունների եւ համատեղ իրականացված ծրագրերի համա
...
Կարդալ շարունակությունը »
|
«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրել է ժողովրդագրական տվյալներ։
«Մշտական բնակչության թվաքանակը հաշվվում է մեր երկրում բնական հավելաճի եւ միգրացիայի ազդեցությամբ։ Արդյունքում՝ Հայաստանում մշտական բնակվում է 2 մլն 986 հազար 500 մարդ։ Նախորդ տարվա համեմատ բնակչության թվաքանակը նվազել է 12 հազար 100 մարդով կամ 0.4 տոկոսով։ Այդ փոփոխությունը պայմանավորված է միգրացիայի մնացորդի գնահատված ցուցանիշով եւ բնական հավելաճով՝ ծնունդներ— մահացություն հարաբերակցությամբ։ Միգրացիայի մնացորդի ցուցանիշը կազմել է —24 հազար 600»,—ասել է Կարինե Կույումջյանը։
Ներկայացնելով սահմանահատման տվյալները՝ Կարինե Կույումջյանը նշել է, որ 2016 թվականին ընդհանուր ուղեւորաշրջանառությունը կազմել է 5 մլն 782 հազար։ Այս թվի մեջ մտնում են եւ մուտքերը, եւ ելքերը։ Դրանց հաշվեկշիռը կազմել է —48 հազար 170։ Այսինքն՝ այսքան ելք է գրանցվել։
«Քանի որ այդ շրջանառության մեջ եղել են մարդիկ, ովքեր երկքաղաքացիներ են, այսինքն՝ կարող էին Հայաստան մտնել այլ անձնագրով, բայց Հայաստանից դուրս գալ հայկական փաստաթղթով, հետեւաբար կատարվել է վերահաշվարկ։ Արդյունքում՝ ՀՀ փաստաթղթերով 2016 թվականին Հայաստան է եկել 769 հազար 19 մարդ, նույն թղթերով Հայաստանից դուրս է եկել 820 հազար 398 մարդ։ Հայաստանի փաստաթղթերով ուղեւորաշրջանառության հաշվեկշիռը կազմել է —51 հազար 79
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ—ում ԱՄՆ—ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը երեկ հայ—ամերիկյան առեւտրային պալատում հանդիպման էր հրավիրել լրատվամիջոցների, ՀԿ—ների եւ այլ հաստատությունների ներկայացուցիչների՝ խոսելու ԱՄՆ—ում նախագահական ընտրություններից հետո այդ երկրի եւ ի մասնավորի ՀՀ—ում ԱՄՆ—ի դեսպանության քաղաքական առաջնահերթությունների մասին։
«Իմ առաջին խոշոր ելույթը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերին։ Այս 15 ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել այնպիսի իրադարձությունների, որոնք փոխել են Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համայնապատկերը, ինչպես նաեւ ի ցույց դրել երկրի անընկճելիությունն աղետալի իրավիճակներում»,–ասել է նա։
Նրա խոսքով, այս ամիսների ընթացքում եւ առավելապես ապրիլյան ողբերգական բախումներից հետո իր համար պարզ է դարձել, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե հայերի եւ թե Հայաստանի միջազգային եւ սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում ընդհանուր նպատակներին եւ այն գերակա ուղղություններին, որոնք սահմանել են ինքն ու դեսպանատունն իրենց համար։
Ռ. Միլսը նաեւ նշել է, որ դեսպանատունը, ԱՄՆ—ի կառավարությունը եւ ինքն աշխատելով Մինսկի խմբի նոր ամերիկյան համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդի հետ, շարունակում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը դիտարկել որպես առաջնահերթ եւ մեծ կարեւորության հարց։
Դեսպանը 2015թ. նոյեմբերին ուրվագծել է իր պաշտոնավարման ժամանակաշրջանի հա
...
Կարդալ շարունակությունը »
|
«Կանգնեցնենք կոռուպցիան»։ Այսպես է կոչվում տեղեկատվական արշավը, որը մեկնարկեց Հայաստանում ԵՄ—ի աջակցությամբ։ Այն նպատակ ունի բարձրացնելու հանրային իրազեկման մակարդակը կոռուպցիայի վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացնելու ԵՄ–ի կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները։
ՀՀ—ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ—ն շարունակելու է իր աջակցությունը ՀՀ կառավարության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ջանքերին կոռուպցիայի դեմ պայքարում։
«Այս տարին մեկ քայլ առաջ կատարելու հնարավորություն է տալիս։ Սա գալիս է նրանից, որ ՀՀ կառավարությունն իր օրակարգում բավականին բարձր մակարդակի է բարձրացրել կոռուպցիայի դեմ պայքարը, ընդունվել են մի շարք իրավական նախաձեռնություններ, կիրառվել են համապատասխան միջոցներ ներդնելու անհրաժեշտ գործիքներ կոռուպցիայի դեմ պայքարում։ Ունենք նաեւ շատ պրոֆեսիոնալ եւ նպատակասլաց քաղաքացիական հասարակություն, որն ակտիվորեն ներգրավված է աշխատանքներում։ Ապացուցելու կարիք չկա, որ կոռուպցիան համաշխարհային խնդիր է։ Չկա մի երկիր, որ չբախվի կոռուպցիոն մարտահրավերներին, եւ Հայաստանը նույնպես չի առանձնանում։ Որոշ երկրներ դիմագրավում են ավելի լավ, որոշը՝ ոչ այնքան»,–նշեց ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ վստահություն արտահայտելով, որ գործադրված ջանքերի հաջողությունը կախված է հենց քաղաքացիների պատասխանատվությունից։
Իրազեկման արշավը մշակվել է ՀՀ կառավարության, կոռուպցիայի դեմ պայքարում մի շարք փորձագետների, ինչպես նաեւ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|