Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 13
Այս պահի դրությամբ որեւէ կուսակցության կամ դաշինքի կողմից առաջադրման փաստաթղթեր ներկայացված չեն։ Այս մասին երեկ «Ընտրական վարչարարության մարմինների կարողությունների ամրապնդում՝ ընտրական վեճերի լուծման գործընթացների բարելավման նպատակով» աշխատաժողովից առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչ կարող է ասել ընտրական գործընթացի մասին, քանի որ շատերը նշում են, որ բարդացված է ու հասարակ ընտրողին անհասկանալի. «Կարծում եմ ձեւակերպման նման մոտեցումը չափազանցված է։ Կան որոշակի ընթացակարգեր, որոնք նոր են, կապված հատկապես քվեակարգի հետ, այսինքն ինչպես պետք է լինի քվեաթերթիկը, ինչպիսին պետք է իրականացվի դրանով քվեարկությունը եւ այլն։ Բայց գիտեք, որ համապատասխան հոլովակը պատրաստվել է, ԿԸՀ կայքում կա, եւ առաջիկայում արդեն, երբ առաջադրումները կլինեն, վստահ եմ, որ կլինի ավելի մեծ իրազեկման բնույթի արշավ, ինչը ընտրողներին լրիվ հնարավորություն կտա այդ ժամանակահատվածում քաջատեղյակ լինել նոր քվեակարգի բոլոր հանգամանքներին»։
Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակներին, Մուկուչյանը ասաց, որ առաջին հերթին պետք է մոռանալ ռեյտինգային եզրույթը, քանի որ դա ռեյտինգային չէ, դրանք ընդամենը տարածքային ցուցակներ են։
«Հանրապետության տարածքը բաժանված է 13 ընտրական տարածքների, յուրաքանչյուր ընտրական տարածքում լինելու է համապատասխանաբար նաեւ կուսակցության տարածքային ցուցակ, այսինքն՝ կուսակցությունն առաջադրելու է մեկ համապետական ցուցակ, որն էլ բաղկացած է երկու մասից, երկրորդ հատվածում ընդգրկվելու են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, եւ յուրաքանչյուր տարածքի համար մեկ տարածքային ընտրական ցուցակ։ Տարածքային ընտրական ցուցակում արդեն ն
...
Կարդալ շարունակությունը »
|
Շվեյցարիան մնում է Հայաստանում ամենաշատ ներդրում կատարող 20 երկրների ցանկում։ 2015 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Շվեյցարիան Հայաստանում կատարել է 90 մլն դոլարի ներդրում։ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը երեկ հրավիրված ասուլիսում նշեց, որ ցուցանիշները կարող են տարեցտարի փոփոխվել։
«2016 թվականը բավականին բազմաբովանդակ տարի էր՝ լուրջ տնտեսական, մշակութային կապերի ակտիվացման, վիզայի ռեժիմի դյուրացման տեսանկյունից։ Վերջերս վարչապետի հետ ունեցած հանդիպումը լավ հնարավորություն էր՝ քննարկելու հայ—շվեյցարական հարաբերությունների ներկայիս վիճակը, տնտեսական համագործակցությունը, ներդրումները»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց նա։
Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանում Շվեյցարիայի համար պոտենցիալ ներդրումներ կատարելու ոլորտներից են ժամագործությունը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը եւ այլն։ «Մենք խորացնում ենք մեր ֆինանսական սեկտորների միջեւ հարաբերությունները։ Այստեղ կա լոլիկ, մեղր, ծիրան, իշխան ձուկ, որոնց կարիքը կա շվեյցարական սուպերմարքեթներում, եւ պետք է այս ուղղությամբ աշխատել»,—նշեց Գասերը։
Լուկաս Գասերի կարծիքով՝ թեպետ Հայաստանը շվեյցարական ընկերությունների համար ներդրումային ներուժ ունեցող երկիր է, այնուամենայնիվ, ունի իր ներուժը միջազգային շուկայում պատշաճ կերպով ներկայացնելու խնդիր։
«Շվեյցարիան շատ երկար ժամանակ կայունություն է ունեցել, այդ իսկ պատճառով տնտեսական լավ գործընկեր է։ Կարող եմ ասել, որ Հայաստանն իր անկախության 25 տարիների ընթացքում հասել է կայունացման ողջամիտ մակարդակի, սակայն այստեղ խնդիրը դա ցույց տալն է, ներդրողների համար ավելի տեսանելի եւ ճանաչելի դառնալու ուղղությամբ աշխատելը»,—եզրափակեց
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|