Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 16
Լեռնային Ղարաբաղի շրջափակումը սկսվել էր դեռ 1989թ. աշնան ամիսներին, երբ սահմանափակվել էր երկաթուղային հաղորդակցությունը, իսկ Հայաստանի հիմնականում ադրբեջանական բնակավայրերի մերձակայքով անցնող ավտոճանապարհները դարձել էին վտանգավոր։ 1991թ. սեպտեմբերի 2—ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից ի վեր անվտանգ չէր նաեւ Ստեփանակերտի մերձակայքում՝ ադրբեջանական Խոջալու գյուղաքաղաքի մոտ գտնվող օդանավակայանը. այստեղ հայերի նկատմամբ բռնությունները սովորական էին դարձել, իսկ շրջակա բարձունքից ռմբակոծվում էր Ստեփանակերտը։
Ադրբեջանական զինված ուժերի կողմից ծանր հրետանուց արձակվող կրակոցները լռեցնելը եւ ռազմական շրջափակման ճեղքումը դարձել էր Արցախի բնակչությանը ոչնչացումից փրկելու միակ ճանապարհը։ Ամերիկյան «Human Rights Watch» կազմակերպության փաստահավաք առաքելությունը իր 1993թ. զեկույցում արձանագրել էր 169 զոհ եւ հարյուրավոր վիրավորներ միայն 1991թ. հոկտեմբեր 1992թ. ապրիլ ամիսների պաշարման ընթացքում, ինչպես նաեւ դպրոցների, մանկապարտեզների եւ հիվանդանոցի թիրախավորված ավերածություններ։ «Այս ռմբակոծությունները ահավոր էին եւ անկանոն եւ նպատակ ունեին ահաբեկել հայ քաղաքացիական անձանց՝ նրանց ստիպելով լքել իրենց բնակավայրերը»,–հաստատել էին «Human Rights Watch»—ի զեկույցի հեղինակները։
Հայկական ինքնապաշտպանական ուժերը 1992թ. փետրվարի վերջին ադրբեջանցի գրոհայիններից ազատագրեցին Խոջալու (այժմ՝ Իվանյան) բնակավայրը, իսկ մայիսի 18—ին վերջնականապես բացվեց Լաչինի (Բերձոր) միջանցքը։
Երեկ Երեւանում տեղի ունեցավ «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական կոնֆերանսը։
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ—ի կազմակերպած
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Բեռլինում ԳԴՀ տնտեսության եւ էներգետիկայի նախարարության եւ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության հովանու ներքո կայացավ Հայ—գերմանական տնտեսական ֆորումը, որը կազմակերպել էր Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը Գերմանիայի տնտեսության արեւելյան հանձնաժողովի, Գերմանիայի մանր եւ միջին ձեռնարկատերերի միության, Տեղեկատվական տեխնոլոգիաների գերմանական «Բիթկոմ միության» եւ Գերմանիայի դաշնային առեւտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ֆորումի հիմնական նպատակը գերմանական ընկերություններին Հայաստանի ներդրումային դաշտին, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում հայ—գերմանական համագործակցության ընդլայնման հեռանկարներին ծանոթացնելն էր։
Ֆորումին բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, տնտեսության եւ էներգետիկայի հարցերով Գերմանիայի դաշնային պետքարտուղար Մաթիաս Մախնիգը։
Ոջունելով հայկական կողմին՝ Մախնիգը հույս հայտնեց, որ սույն համաժողովը կարեւոր հարթակ կդառնա երկու երկրների գործարար շրջանակների շփումների աշխուժացման եւ, ընդհանրապես հայ—գերմանական գործարար կապերի խորացման համար։ Բանախոսը նշեց, որ ԳԴՀ պետական մարմինները պատրաստ են աջակցել գերմանացի գործարարներին Հայաստանում բիզնես ծավալելու հարցում, իսկ Գերմանիայի տնտեսության արեւելյան հանձնաժողովի նախագահ Բյուխելեն իր խոսքում նշեց, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, կարող է կամրջող դեր ստանձնել ԵՄ—ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ, քանզի դրա համար իրավապայմանագրային տեսանկյունից առկա են բոլ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|