ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 09

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Խորհրդարանականները ողջունել են նիստի աշխատանքին հետեւող, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի պետական հումանիտար—տեխնիկական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին։
Մինչեւ օրենսդրական աշխատանքին անցնելը, ԱԺ պատգամավորներն անդրադարձել են նախորդ օրը Բելառուսի Հանրապետության կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու փաստին եւ բարձրաձայնել իրենց մտահոգություններն այս կապակցությամբ։ Հնչել են տարբեր առաջարկներ եւ կարծիքներ. պատգամավորները կատարվածը գնահատել են որպես միջազգային նորմերի եւ մարդու հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում։
Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինն ընդգրկվել էր Ադրբեջանի՝ այսպես կոչված «սեւ ցուցակում» Արցախ այցելելու համար։
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՀՀ նախագահի կողմից ներկայացված 2015 թվականի դեկտեմբերի 12—ին ստորագրված փարիզյան համաձայնագիրը, որի նպատակն է ամրապնդել գլոբալ արձագանքը կլիմայի փոփոխության սպառնալիքի դեպքում։ Համաձայնագիրը վավերացրել է 123 երկիր։
Համաձայնագրի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը։
Խորհրդարանը ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի ներ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանում, ԱԺ կանոնակարգ—օրենքի համաձայն, հերթական քառօրյայի նիստում ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին։
Օրվա թեման, բնականաբար, բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն էր Ադրբեջանին Բելառուսի կողմից։ 
Ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը, որպեսզի նման դեպքեր հետագայում չլինեն։ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այս դեպքը համարեց աննախադեպ ու անտրամաբանական։
«Այս կամ այն անձի կամ երկրի կողմից նման անտրամաբանական քայլերը կանխելու ճանապարհ չգիտեմ։ Չեմ կարող ասել այնպիսի քայլեր, որոնք հետագայում կկանխեն նման դեպքերը։ Դա արտառոց դեպք է, իսկ նման անտրամաբանական գործողությունները կանխելու ճանապարհները ես չգիտեմ։ Լապշինի արտահանձնման հարցով քննարկումներ ունեցել եմ ինչպես ՀՀ արտաքին գործերի, այնպես էլ պաշտպանության նախարարի հետ, սակայն մանրամասները բացահայտել չեմ կարող»,–հավելեց գործադիրի ղեկավարը։
Նույն խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանի հարցադրումը վերաբերում էր տեղի ունեցածի պարագայում ՀՀ արտաքին գործերի գերատեսչության հետագա գործողություններին։ 
Պատասխանելով պատգամավորին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ փետրվարի 8—ի առավոտյան նախարարությունն իր մամուլի խոսնակի միջոցով արձագանքել էր, իսկ մի քանի օր առաջ նախարարն ամփոփիչ մամուլի ասուլիսում որակել էր այդ գործարքը որպես խայտառակություն՝ շեշտել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 282 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իրան—Հայաստան 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում անցած տարի մեկնարկել են սարքավորումների ներկրման, հենասյուների հիմքերի փորման, բետոնավորման եւ հենասյուների մոնտաժման աշխատանքները։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի բաժնի պետ Հրայր Հարությունյանի խոսքով, էլեկտրահաղորդման տարբեր հատվածներում կառուցվել է շուրջ 100 կմ մոտեցման ճանապարհ, կատարվել է 121 խարսխային եւ անկյունային հենարանի հիմքերի ինժեներաերկրաբանական հետազոտություն, փորվել է 59 հենարանների հիմք՝ որից 39—ը բետոնապատվել է, մոնտաժվել է 6 հենարան։ Ավարտվել են 706 հենարանի նշահարման աշխատանքները, հայտնում են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հայաստան է ներկրվել եւ պահեստավորվել 384 հենարանի համար LSD—3 տեսակի ցցաձող։ Ամբողջությամբ ներկրվել են նաեւ 13 հենարանների մետաղական կոնստրուկցիաները։ «Նորավան» ենթակայանում իրականացվել են 620 գծամետր պարսպապատման, 73,5 հազար խմ տարածքի հողի կտրման, 40 հազար խմ հողի տեղափոխման, ավելի քան 27 հազար խմ հողի հետլիցքի եւ ղեկավարման շենքի հիմքի փորման աշխատանքներ։ Էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման համար «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ—ի կողմից ձեռք են բերվել 15 համայնքային եւ պետական, ինչպես նաեւ 23 մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտոր։
Հիշեցնենք, որ Իրան—Հայաստան բարձրավոլտ երրորդ օդային էլեկտրահաղորդ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետականները գնացողներին չեն պիտակավորում եւ կարծում են, որ գնահատականները կտա ժամանակը 

Կուսակցությունները շարունակում են պատրաստվել խորհրդարանական ընտրությանը։
ԱԺ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհուրդը քվեարկությամբ որոշում է կայացրել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել դաշինքով։ Կուսակցությունը ձեւավորել է բանակցողների խումբ, որը քաղաքական ուժերի հետ բանակցությունների արդյունքում պետք է որոշի, թե որ ուժի հետ է կուսակցությունը համագործակցելու։
Խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կրկին հայտարարել է, որ չի միանալու որեւէ միավորի, եթե «Ժառանգություն» կուսակցությունը որոշի առաջիկա ընտրություններին մասնակցել դաշինքով։
Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, Փոստանջյանի դիրքորոշումը հիմք չի հանդիսանա խորհրդի որոշումը վերանայելու համար։ «Լավ է արել, ես ի՞նչ անեմ։ Այդ կարծիքը նա ունեցել է, բարձրաձայնել է։ Եվ խորհրդում, եւ վարչությունում յուրաքանչյուրն ունի մեկ ձայն, անկախ այն բանից դա Զարուհի Փոստանջյանն է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե որեւէ մեկ այլ անձ։ Քվեարկություն է եղել, ճնշող մեծամասնությամբ որոշումը կայացվել է»,–«Panorama.am»—ին ասել է նա։
Կուսակցության փոխնախագահը հրաժարվել է հրապարակել, թե խորհրդի անդամներից քանիսն են կողմ եւ քանիսն են դեմ քվեարկել ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը։ Չի նշել նաեւ, թե հարցի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, այս պահին քաղաքական երկու միավորումների՝ «Ելք» դաշինքի ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 319 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (ԳԿՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է հիմնադրամի գործունեության 2016թ. ամփոփ հաշվետվությունը։ «Նորավանքի» գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը նշել է, որ 2016 թ. պետական եւ մասնավոր հատվածի գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվել են տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներ. պատրաստվել են տեղեկատվական անվտանգության ձեռնարկ եւ բառարան՝ Հայաստանի, Արցախի, ինչպես նաեւ միջազգային փորձագետների ներգրավմամբ, հրապարակվել են մի շարք գրքեր եւ ամսագրեր։ Սփյուռքի նախարարության հետ համատեղ աշխատանք է տարվել Հայաստան–սփյուռք առցանց համալսարանի ստեղծման ուղղությամբ, կազմակերպվել են գիտաժողովներ եւ քննարկումներ սփյուռքահայ առաջատար մասնագետների հետ։ Գագիկ Հարությունյանի խոսքով, համալսարանը պետք է ծառայի որպես հայ հանրության անվտանգության զարգացման հարցերի քննարկման հարթակ։ 2017–ին նախատեսվում է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ։
Վարչապետը, կարեւորելով «Նորավանք» ԳԿՀ–ի կողմից կատարվող աշխատանքները, միեւնույն ժամանակ ընդգծել է առկա գիտական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։ «Նորավանքին» նոր շունչ պետք է տանք։ Պետք է մտածենք՝ ինչպես ավելի կիրառական արդ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությանը։
Հանրապետության նախագահը ողջունել է բարեկամ Շվեդիայից ժամանած հյուրերին եւ ընդգծել խորհրդարանականների դերը միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում։ Նշելով, որ Հայաստանի եւ Շվեդիայի հարաբերությունները վերջին տարիներին բնորոշվում են դինամիկ առաջընթացով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է առաջիկայում եւս այդ դինամիկան պահպանելու Սկանդինավյան տարածաշրջանում իր կարեւոր ու վստահելի գործընկերներից մեկի՝ Շվեդիայի հետ։ Երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու ցանկությունը, հանրապետության նախագահի խոսքով, պայմանավորված է ոչ միայն քաղաքական եւ տնտեսական շահերով, այլ նաեւ արժեհամակարգային նկատառումներով. Շվեդիան Հայաստանի համար օրինակելի երկիր է ընդհանուր եվրոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, կայացած ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների իրացման բարձր մակարդակով եւ օրենքի գերակայությամբ, ինչին ձգտում է հասնել Հայաստանը՝ տարիներ շարունակ իրականացնելով համալիր բարեփոխումներ։
Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստան այցի օրակարգը բավականին հագեցած է եւ օգտակար։ Նա ընդգծել է, որ այն հարցերը, որոնք վերաբերում են Եվրոպական հարեւանության քաղաքականությանը եւ Արեւելյան գործընկերությանը, մշտապես գտնվում են Շվեդիայի խորհրդարանի ուշադրության ներքո եւ աշ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 336 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024