ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 17:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 28

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Բանակցությունները շարունակվել են ԵԽ նախագահի անունից ի պատիվ աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահի տրված աշխատանքային ճաշի շուրջ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ համատեղ հայտարարություններով։


Սերժ Սարգսյանի հայտարարությունը 
 

Ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ, մեր շատ լավ բարեկամ պարոն Տուսկին՝ Բրյուսել այցելելու հրավերի եւ մեր հանգամանալից եւ անկեղծ զրույցի համար։ Մենք պարոն Տուսկի հետ բազմաթիվ անգամ ենք հանդիպել՝ հանդիպել ենք ինչպես նրա նախկին պաշտոններում, այնպես էլ ներկա պաշտոնում եւ ես, իհարկե, ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումները։ Գնահատում եմ անկեղծությունը։ Շատ շնորհակալ եմ։
Ինչպես պարոն նախագահը նշեց՝ այսօրվա հանդիպման կենտրոնական թեման Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագիրն էր։ Եվ այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերը ավարտել են բանակցությունները։ Նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան—ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը։
Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել ոլորտային համագործակցության առումով՝ ստորագրելով Փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ նորարարության «Հորիզոն 2020» ծրագիրը։ Առաջիկայու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 295 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքայի այցի շրջանակներում ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Սերժ Սարգսյանը եւ Յենս Ստոլտենբերգը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում։


Սերժ Սարգսյանի խոսքը
 

Շնորհակալ եմ պարո՛ն գլխավոր քարտուղար։
Ինձ համար շատ մեծ պատիվ է կրկին գտնվել ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում եւ հանդիպել Ձեզ հետ՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Այս տարի լրանում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25—ամյակը։ Քառորդ դար առաջ էր՝ 1992 թվականին, երբ նորանկախ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին՝ հիմք դնելով ՆԱՏՕ—ի հետ գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը։ Եվ ուրախությամբ եմ այսօր փաստում, որ այդ քառորդ դարի ընթացքում մեր փոխգործակցությունն աճել ու շարունակաբար համալրվել է նոր բովանդակությամբ՝ դառնալով Հայաստանի Հանրապետության բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկը։
Հայաստան—ՆԱՏՕ հարաբերությունները, որոնք հիմնված են հստակ գիտակցված ընդհանուր շահերի եւ անհրաժեշտության վրա, ունեն բավական հարուստ օրակարգ։ Այն ներառում է թե՛ ամենաբարձր մակարդակներում քաղաքական երկխոսություն եւ թե՛ գործնական համագործակցության բազմաթիվ օրինակներ։
Գլխավոր քարտուղարի հետ մենք երկուստեք կարեւորեցինք քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակի պահպանումն ու պարբերական շփումների շարունակականությունը, ինչպես նաեւ քննարկեցին ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 283 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) փետրվարի 25—ին արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում երկու հարց կար՝ կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակների գրանցում եւ նրանց հերթական համարների տրամադրում։ 
Հանձնաժողովը 2017 թվականի ապրիլի 2—ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցել է 5 կուսակցությունների եւ 4 կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված համապետական եւ տարածքային ընտրական ցուցակները։ Ընտրական ցուցակները զետեղվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։
ԿԸՀ որոշմամբ՝ գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին վիճակահանությամբ տրամադրել են հերթական համարներ։ Հերթական համարները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Ելք» դաշինք՝ 1, «Ազատ դեմոկրատներ»՝ 2, «Հայկական վերածնունդ»՝ 3, «Ծառուկյան» դաշինք՝ 4, «Կոնգրես–ՀԺԿ»՝ 5, «Հայաստանի հանրապետական կուսակցություն»՝ 6, «Հայաստանի կոմունիստական կուսակցություն»՝ 7, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինք՝ 8, ՀՅԴ՝ 9։
«Մինչեւ քվեարկության ավարտը, մինչեւ արդյունքների ամփոփման վերջը այդ թվերը փոփոխվել չեն կարող։ Եթե անգամ որեւէ կուսակցության կողմից ներկայացվում է ինքնաբացարկ, միեւնույն է՝ հերթական համարների փոփոխություն տեղի չի ունենալու»,–հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել ապրիլի 2—ի Ազգային ժողովի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024