ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 21:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 28 » Գրանցվեցին եւ ստացան հերթական համարներ /5 կուսակցությունների եւ կուսակցությունների 4 դաշինքների ընտրական ցուցակները հրապարակվեցին/
13:21
Գրանցվեցին եւ ստացան հերթական համարներ /5 կուսակցությունների եւ կուսակցությունների 4 դաշինքների ընտրական ցուցակները հրապարակվեցին/

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) փետրվարի 25—ին արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում երկու հարց կար՝ կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակների գրանցում եւ նրանց հերթական համարների տրամադրում։ 
Հանձնաժողովը 2017 թվականի ապրիլի 2—ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցել է 5 կուսակցությունների եւ 4 կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված համապետական եւ տարածքային ընտրական ցուցակները։ Ընտրական ցուցակները զետեղվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։
ԿԸՀ որոշմամբ՝ գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին վիճակահանությամբ տրամադրել են հերթական համարներ։ Հերթական համարները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Ելք» դաշինք՝ 1, «Ազատ դեմոկրատներ»՝ 2, «Հայկական վերածնունդ»՝ 3, «Ծառուկյան» դաշինք՝ 4, «Կոնգրես–ՀԺԿ»՝ 5, «Հայաստանի հանրապետական կուսակցություն»՝ 6, «Հայաստանի կոմունիստական կուսակցություն»՝ 7, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինք՝ 8, ՀՅԴ՝ 9։
«Մինչեւ քվեարկության ավարտը, մինչեւ արդյունքների ամփոփման վերջը այդ թվերը փոփոխվել չեն կարող։ Եթե անգամ որեւէ կուսակցության կողմից ներկայացվում է ինքնաբացարկ, միեւնույն է՝ հերթական համարների փոփոխություն տեղի չի ունենալու»,–հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել ապրիլի 2—ի Ազգային ժողովի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամների, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում երկարատեւ ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների եւ նրանց հետ արտերկրում բնակվող՝ ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող 877 ծրարներ։ Էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակը հրապարակված է ԿԸՀ համացանցային կայքում։
Պատգամավոր դառնալ ցանկացող 1538 քաղաքացիներից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 1531—ին։
«Համապետական ցուցակներում՝ բոլորում միասին նկատի ունեմ, ընդգրկված քաղաքացիներից չորսը ներկայացրել էին դիմում, որպեսզի իրենց թեկնածությունն ըստ էության չքննարկվի, մինչ գրանցումը մահացել էր առաջադրված քաղաքացիներից մեկը, եւ երկու քաղաքացու պարագայում կատարվեց գրանցման մերժում։ Նշված թվերը վերաբերում են համապետական ցուցակի առաջին մասին եւ տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիներին, այսինքն՝ այս թվի մեջ չեն ներառվել ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք ընդգրկված են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համապետական ընտրական ցուցակների երկրորդ մասում»,–ասել է Տիգրան Մուկուչյանը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 331 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024