Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը երեկ իրենց փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Փետրվարի 16—ը փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու համար տրված ժամկետի վերջին օրն էր։ Զուգահեռ նրանք լրատվամիջոցներին ներկայացրել են իրենց մասնակցության վերջնական ձեւաչափը, ընտրացուցակները, որոշ դեպքերում՝ նաեւ կարգախոսները։
Առաջինը ԿԸՀ են այցելել ՀՅԴ—ի ներկայացուցիչները։ ՀՅԴ համապետական ցուցակն ավելի վաղ հայտնի էր դարձել. այն գլխավորելու է ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Երկրորդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդում՝ Դավիթ Լոքյանը, չորրորդը Արմենուհի Կուրղինյանն է, հինգերորդը՝ Լեւոն Մկրտչյանը, այնուհետեւ Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը, Միքայել Մանուկյանը։
Երեկ ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա ԲՀԿ եւ «Ալյանս» կուսակցությունները դաշինքով կմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողներին հայտնել է, որ «Ծառուկյան» դաշինքի ցուցակում կլինեն նաեւ ներկայացուցիչներ «Հայազն» կուսակցությունից եւ ՀՀՇ—ից։
Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը հետեւյալն է. առաջին հորիզոնականում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, երկրորդ տեղում՝ Ւշխան Զաքարյանը (վերահսկիչ պալատի նախկին նախագահ), երրորդում՝ Նաիրա Զոհրաբյանը (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար), չորրորդում՝ Վարդան Բոստանջյանը (տնտեսագետ), այնուհետեւ՝ Միքայել Մելքումյանը (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ)։ Ցուցակի երկրորդ հնգյակը գլխավորում է Արարատ Զուրաբյանը (ՀՀՇ վարչության անդամ), 7—րդ տեղում Տիգ
...
Կարդալ շարունակությունը »