Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 10
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն «Արմենպրեսի» խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե ապրիլյան գործողությունները եւ շփման գծի երկայնքով լարվածության պահպանումն Ադրբեջանի ներքին գործն են։
–Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունն առ այն, որ ապրիլյան գործողությունները եւ շփման գծի երկայնքով լարվածության պաhպանումը Ադրբեջանի ներքին գործն է։
–Նախ, Ադրբեջանը ստորագրել է 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման եւ 1995թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման անժամկետ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ։ Ակնհայտ է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը հանդիսանում է ինչպես վերոնշյալ համաձայնագրերով, այնպես էլ ՄԱԿ—ի կանոնադրությամբ Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում եւ ագրեսիա ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։
Նման հայտարարությունը բացահայտ արհամարհանք է ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ կարգավորելու միջնորդական ջանքերով հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հանդեպ։
Եթե Ադրբեջանի ղեկավարությունը ձեւացնում է, որ դա չի գիտակցում, ապա անգամ դա իր ներքին գործը չէ, իսկ եթե հայտարարում է գիտակցելով, ապա դա արդեն պաթոլոգիա է։
|
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթին։
Նա նշել է, որ պատրաստվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստանի ղեկավարի՝ Փարիզ կատարելիք այցի ընթացքում։
«Այս հարցում Ֆրանսիան առանձնահատուկ պատասխանատվություն ունի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի եւ ԱՄՆ—ի հետ։ Հրատապությունը, իսկ հրատապություն կա, այս հարցին լուծում գտնելն է, քանի որ անցած տարվա ապրիլի 2—4—ի ահավոր իրադարձությունները մեզ հիշեցրին, որ ամեն օր կամ գրեթե ամեն օր Ղարաբաղում մահ է արձանագրվում։ Ուստի մենք պետք է գործենք եւ պետք է գործել բախումները դադարեցնելու համար»,–նշել է Ֆրանսիայի նախագահը։
«Մարտերը դադարեցվել են, երկխոսություն է սկսվել, հրադադար է հաստատվել, սակայն մենք չենք կարող բավարարվել հադադարով, քանի որ դա լուծում չէ։ Մենք պետք է հակամարտության կարգավորման համար իրական բանակցություններ սկսենք։ Մեծ սխալ կլինի կարծել, թե իրավիճակը կայունացել է։ Մենք պետք է անդրադառնանք հակամարտության կարգավորման տարրերին, որոնք արձանագրված են Մադրիդյան սկզբունքներում։ Մենք գիտենք նաեւ, որ երբ վերջիններս կիրառվեն, դրանք պետք է հիմնվեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման վրա, ուստի այս ճանապարհով առաջ շարժվելու համար Ֆրանսիան նոր հանդիպում կկազմակերպի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»,–շեշտել է Ֆրանսուա Օլանդը։
Անդրադառնալով հայ—թուրքական հարաբերություններին՝ Ֆրանսիայի նախագահը հիշատակել է, որ դրանց կարգավորման գործընթացը մեռյալ կետում է։
«Ես վերահաստատում եմ, որ այս հարցում եւս Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային սահմանը,
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|