ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 11:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 16 » Համագործակցության ընդլայնման հեռանկարներ /Հայ—գերմանական տնտեսական ֆորում Բեռլինում/
16:48
Համագործակցության ընդլայնման հեռանկարներ /Հայ—գերմանական տնտեսական ֆորում Բեռլինում/

Երեկ Բեռլինում ԳԴՀ տնտեսության եւ էներգետիկայի նախարարության եւ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության հովանու ներքո կայացավ Հայ—գերմանական տնտեսական ֆորումը, որը կազմակերպել էր Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը Գերմանիայի տնտեսության արեւելյան հանձնաժողովի, Գերմանիայի մանր եւ միջին ձեռնարկատերերի միության, Տեղեկատվական տեխնոլոգիաների գերմանական «Բիթկոմ միության» եւ Գերմանիայի դաշնային առեւտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ֆորումի հիմնական նպատակը գերմանական ընկերություններին Հայաստանի ներդրումային դաշտին, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում հայ—գերմանական համագործակցության ընդլայնման հեռանկարներին ծանոթացնելն էր։
Ֆորումին բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, տնտեսության եւ էներգետիկայի հարցերով Գերմանիայի դաշնային պետքարտուղար Մաթիաս Մախնիգը։
Ոջունելով հայկական կողմին՝ Մախնիգը հույս հայտնեց, որ սույն համաժողովը կարեւոր հարթակ կդառնա երկու երկրների գործարար շրջանակների շփումների աշխուժացման եւ, ընդհանրապես հայ—գերմանական գործարար կապերի խորացման համար։ Բանախոսը նշեց, որ ԳԴՀ պետական մարմինները պատրաստ են աջակցել գերմանացի գործարարներին Հայաստանում բիզնես ծավալելու հարցում, իսկ Գերմանիայի տնտեսության արեւելյան հանձնաժողովի նախագահ Բյուխելեն իր խոսքում նշեց, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, կարող է կամրջող դեր ստանձնել ԵՄ—ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ, քանզի դրա համար իրավապայմանագրային տեսանկյունից առկա են բոլոր պայմանները։
Ողջունելով գերմանացի գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական հնարավորությունները, օրենսդրական, հարկային, մաքսային առանձնահատկությունները եւ վերստին կարեւորեց Հայաստանի կապող դերը ԵԱՏՄ—ԵՄ հարաբերություններում։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ—ում ընթացող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, ՏՏ ոլորտում Հայաստանի առաջընթացը եւ հեռանկարները։
Ֆորումի ծրագրում ընդգրկված էին երեք հիմնական բաժիններ՝ ՏՏ, տրանսպորտ եւ ենթակառուցվածքներ, էներգետիկայի ոլորտներ։

Ֆորումին մասնակցում էին 10—ից ավելի հայկական ընկերություններ։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 330 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024