ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 23:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 13 » Նոր քվեակարգը լայնորեն կլուսաբանվի /Զանգվածային լրատվամիջոցները եւս կարեւոր դեր ունեն այդ գործընթացում/
12:01
Նոր քվեակարգը լայնորեն կլուսաբանվի /Զանգվածային լրատվամիջոցները եւս կարեւոր դեր ունեն այդ գործընթացում/

Այս պահի դրությամբ որեւէ կուսակցության կամ դաշինքի կողմից առաջադրման փաստաթղթեր ներկայացված չեն։ Այս մասին երեկ «Ընտրական վարչարարության մարմինների կարողությունների ամրապնդում՝ ընտրական վեճերի լուծման գործընթացների բարելավման նպատակով» աշխատաժողովից առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչ կարող է ասել ընտրական գործընթացի մասին, քանի որ շատերը նշում են, որ բարդացված է ու հասարակ ընտրողին անհասկանալի. «Կարծում եմ ձեւակերպման նման մոտեցումը չափազանցված է։ Կան որոշակի ընթացակարգեր, որոնք նոր են, կապված հատկապես քվեակարգի հետ, այսինքն ինչպես պետք է լինի քվեաթերթիկը, ինչպիսին պետք է իրականացվի դրանով քվեարկությունը եւ այլն։ Բայց գիտեք, որ համապատասխան հոլովակը պատրաստվել է, ԿԸՀ կայքում կա, եւ առաջիկայում արդեն, երբ առաջադրումները կլինեն, վստահ եմ, որ կլինի ավելի մեծ իրազեկման բնույթի արշավ, ինչը ընտրողներին լրիվ հնարավորություն կտա այդ ժամանակահատվածում քաջատեղյակ լինել նոր քվեակարգի բոլոր հանգամանքներին»։
Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակներին, Մուկուչյանը ասաց, որ առաջին հերթին պետք է մոռանալ ռեյտինգային եզրույթը, քանի որ դա ռեյտինգային չէ, դրանք ընդամենը տարածքային ցուցակներ են։
«Հանրապետության տարածքը բաժանված է 13 ընտրական տարածքների, յուրաքանչյուր ընտրական տարածքում լինելու է համապատասխանաբար նաեւ կուսակցության տարածքային ցուցակ, այսինքն՝ կուսակցությունն առաջադրելու է մեկ համապետական ցուցակ, որն էլ բաղկացած է երկու մասից, երկրորդ հատվածում ընդգրկվելու են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, եւ յուրաքանչյուր տարածքի համար մեկ տարածքային ընտրական ցուցակ։ Տարածքային ընտրական ցուցակում արդեն նշվելու են այն թեկնածուների անունները, որոնք թեկնածու են տվյալ տարածքային ցուցակում։
Քանի որ յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվելու է առանձին քվեաթերթիկ, բնականաբար, տպագրվելու է 13 տեսակի քվեաթերթիկ, որի մի կողմում նշվելու են կուսակցության անվանումը, համարը, կուակցության համապետական ցուցակի թեկնածուների անունները, իսկ հակառակ կողմում տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուների անունները։
Ընտրողը, ընտրելով քվեաթերթիկը, կատարում է քվեարկություն տվյալ քաղաքական ուժի օգտին, իսկ եթե ցանկանում է նաեւ տարածքային ցուցակի թեկնածուին ընտրել, ապա քվեաթերթիկի հակառակ կողմում կատարում է համապատասխանաբար միասնական նշում այն թեկնածուի անվան դիմաց, ում օգտին  տվել է իր քվեն»,—մանրամասնեց ԿԸՀ նախագահը։
Ինչ վերաբերում է ձայների հաշվարկի մեխանիզմին, Մուկուչյանի խոսքով, մի քանի քայլ է իրականացվում՝ առաջին՝ որոշվում են այն կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքը, որոնք հաղթահարել են հինգ կամ յոթ տոկոսանոց շեմը, այնուհետեւ իրենց ստացած ձայներին, համամասնորեն որոշվում է նրանց ստացած մանդատների քանակը. «Մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակի թեկնածուների, մյուս կեսը տարածքային ցուցակների միջեւ։ Տարածքային ցուցակների պարագայում հիմք են ընդունվում նորից տվյալ տարածքում կուսակցության ստացած քվեները։ Դրանցով որոշվում է, թե որքան մանդատ է ստանալու տվյալ կուսակցությունը, եւ երբ արդեն կսկսվի մանդատների բաշխումը, այդ ժամանակ արդեն հիմք են ընդունվում տվյալ տարածքում, տվյալ թեկնածուի ստացած ձայները»։
Նա հավելեց նաեւ, որ ընտրական օրենսգրքով արդեն ամրագրված են քվեակարգի նոր էլեմենտներ, եւ ակնհայտ է, որ որոշակի առումով ծանրաբեռնվելու են տեղամասային ընտրական հանձնաժողովները. «Բնականաբար, նրանք նախ հաշվելու են կուսակցությունների օգտին տրված ձայների քանակը, ապա տվյալ տարածքում տարածքային ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների քանակը, ծավալային առումով իհարկե տարբերվելու է նախկինում նրանց կատարած աշխատանքից»։
Աշխատաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ընտրական վեճերի լուծման հարցերով միջազգային փորձագետ Ջոն Հարդին Յանգը ասաց. «Դիտորդների աշխատանքը, ընտրություններն արդար կազմակերպելը կարեւոր են, եթե քվեարկության օրն ինչ—որ հարց է ծագում, անմիջապես պետք է դրան արձագանքել, եւ դա պարտավոր են անել բոլորը՝ հանձնաժողովները, քաղհասարակությունը»։
Լրագրողների հարցին, թե արդյոք կան չարաշահումները բացառելու մեխանիզմներ, փորձագետը պատասխանեց. «Չարաշահումն անընդունելի է ցանկացած տեղ, այդ թվում ընտրություններում։ Հուսանք տեսախցիկները դրանց մի մասը կկրճատեն։ Քվեարկության օրը պետք է արագ արձագանքել։ Հենց մի տեղ մի միջադեպ եղավ չարաշահման հետ կապված, դրան պետք է տեղում անդրադառնալ։ Հենց մի բան տեսնում եք՝ ձայն հանեք»։

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 278 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024