ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 23 » Այստեղ արժեքների պայքար է /Բելգիայի խորհրդարանականների այցն Արցախ/
12:30
Այստեղ արժեքների պայքար է /Բելգիայի խորհրդարանականների այցն Արցախ/

Բելգիայի թագավորության Դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը եւ Պիեռ Կոմպանին շատ տպավորված են Ստեփանակերտում կայացած հանդիպումներից։ Նրանք հյուրընկալվել են Արցախի խորհրդարանում եւ արտաքին գործերի նախարարությունում։ Պատվիրակության անդամներին ընդունել է նաեւ երկրի նախագահ Բակո Սահակյանը, ով կարեւորելով նրանց այցը՝ ընդգծել է, թե «երկկողմ հարաբերությունների խորացման համար առկա են նպաստավոր պայմաններ եւ անկեղծ շահագրգռվածություն»։
Պատվիրակության անդամները տեղյակ են, որ Արցախ այցելելու համար հայտնվում են Ադրբեջանի «սեւ ցուցակում»։ Զավեշտալի այդ իրողությանը նրանք ծիծաղով են վերաբերվում եւ հորդորում խելամիտ լինել։ «Ինձ ամենեւին չի մտահոգում Ադրբեջանի դիրքորոշումը, եւ նման խնդիրների ես առաջին անգամ չեմ առնչվում,–ասում է Բելգիայի թագավորության Դաշնային խորհրդի անդամ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը։–Կարծում եմ, որ նման վճիռներ կայացնելիս՝ մարդիկ ավելի խելամիտ պիտի լինեն ու միջազգային հանրության առաջ չվարկաբեկվեն»։
Արցախում՝ Բելգիայի խորհրդարանականների այցի արդյունքներն ամփոփվել են երեկ կայացած մամուլի ասուլիսով, որտեղ հյուրերը կիսվել են իրենց տպավորություններով եւ պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին։
«Մեզ համար շատ ուրախալի է լինել այստեղ եւ փորձել բացահայտել Արցախը։ Երբ մեր գործընկերներին պատմում ենք ձեր երկրի մասին, շատերը խոստովանում են, որ ընդհանրապես տեղյակ չեն Արցախի մասին, բայց երբ իրազեկում ենք, որ հատկապես աշխարհաքաղաքական հարցերում այն մի այնպիսի տարածք է, որ շատ կարեւոր է Կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանելու համար, նրանց հետաքրքրությունն անմիջապես աճում է, ու հարցերի հսկա շարան է սկիզբ առնում։ Մենք նրանց բացատրում ենք, որ Արցախը մի այնպիսի երկիր է, որտեղ կա իրական ժողովրդավարություն, եւ մարդիկ պայքարում են այդ արժեքները պահպանելու եւ զարգացնելու համար»,–ասաց Բյուս դե Վարնաֆը։
Կիսելով այցից ստացած իր տպավորությունները, պատգամավոր Էմանուել դԵ Բոկն ասաց, որ չնայած առաջին անգամ է Արցախում, բայց իրեն հաջողվել է լավ հասկանալ մարդկանց, նրանց հիմնախնդիրը. «Ես հասկացա, որ այստեղ ապրում, ստեղծագործում է մի ժողովուրդ, որի հայացքն ուղղված է դեպի Եվրոպա։ Նա խաղաղության ծարավ ունի, եւ մենք, որպես խորհրդարանականներ, պարտավոր ենք Եվրոպայի միջազգային հարթակներում շրջանառել արցախյան հիմնախնդիրը՝ այդ ծարավը հագեցնելու, տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար»։
Բրյուսելի շրջանային խորհրդարանի պատգամավոր Պիեռ Կոմպանին կարծում է, թե իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցները պիտի ներդնեն, որպեսզի Արցախը ճանաչված լինի աշխարհով մեկ. «Համոզվեցի, որ ստահոդ են Ադրբեջանի քարոզչության տարածած այն պնդումները, որ Ղարաբաղում իբրեւ անջատողականներ են ապրում, ովքեր սպառնում են երկրի անվտանգությանը։ Մինչդեռ ձեր պայքարն արժեքների պայքար է, ինչը ձեր ընտանիքներին ստիպել է շատ թանկ գին վճարել, որպեսզի վերականգնվի պատմական արդարությունը։ Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ մենք մշտապես կգտնվենք ձեր կողքին եւ կաջակցենք ձեր ազնիվ եւ արդար պայքարում, որը, հավատացած եմ, հաջողությամբ է պսակվելու»։
«Որպես խորհրդարանականներ, ինչպե՞ս եք, վերաբերվում Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի եւ Էլենի Թեոխարիուսի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ միջազգային «Ինտերպոլի» միջոցով հետախուզում իրականացնելու որոշմանը»,–հետաքրքվեցին լրագրողները։ Անդրադառնալով հարցին, պատվիրակության ղեկավար Անդրե դե Բրուս դե Վարնաֆը հեգնանքով նշեց, որ ինքը զարմացած է, թե ինչու ընդամենը 3 հոգու նկատմամբ է հետախուզում հայտարարել Ադրբեջանը, որովհետեւ մեծ թվով պատգամավորներ են Արցախ եկել։ «Այդ երկրի իշխանությունների պահվածքն ինձ ծանոթ է, եւ ինքս էլ առիթ ունեցել եմ առնչվելու նման կարգի խնդիրների։ Ուշագրավ է, որ անցյալ տարի, երբ ես եղա Ստեփանակերտում, Բելգիայում Ադրբեջանի դեսպանն ինձ ուղղակի «ստիպում էր», որպեսզի երդվեմ, թե այլեւս Ղարաբաղ չեմ մեկնի։ Իսկ այսօր, ինչպես տեսնում եք, ի հեճուկս նրա «պահանջի», ես դարձյալ այստեղ եմ»։
Բելգիայի պատգամավորները համաձայնեցին «ՀՀ»—ի թղթակցի այն կարծիքին, թե Եվրոպայում դժվարությամբ են ընդդիմանում քմահաճ Ադրբեջանի բռնապետական քաղաքականությանը կամ ընդհանրապես այն տպավորությունն է, որ հաշտվողական վերաբերմունք է ցուցաբերվում, աչք փակվում աղաղակող հակաժողովրդավարական արարքների (ձեռնարկումների) նկատմամբ։ Ադրբեջանից բացի առայժմ չի հիշվում թեկուզեւ մի երկիր, որի նախագահն ամուսինն է, իսկ առաջին փոխնախագահը՝ նրա կինը։ «Միանգամայն արդարացի է հնչեցվող մտահոգությունը,– ասաց պատգամավոր Անդրե դե Բյուս դե Վարնաֆը։–Խնդիրն այն է, որ շատ հաճախ տնտեսական շահը վեր է դասվում ժողովրդավարական արժեքներից։ Մինչդեռ վճռական հարցերի վերաբերյալ որոշում կայացնելիս այսօր անհրաժեշտ է առաջնորդվել այդ արժեքների պահանջներից ելնելով»։ hhpress.am

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Ռուսլան ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 318 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024