Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 09
Արդեն չորրորդ օրն է, ինչ ապագա խորհրդարանում հայտնվել ցանկացող քաղաքական ուժերն ակտիվ կերպով լծվել են իրենց գաղափարները քարոզելու գործին։ Նրանց կողմից ներկայացվող ծրագրերում արտացոլված է Հայաստանը կայուն եւ անվտանգ պետություն դարձնելու սեփական տեսլականը։
«Ելքը» կա
«Ելք» դաշինքի ներկայացուցիչները երեկ «քարոզում» էին Դավթաշեն վարչական շրջանում։ Դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով դիմում էր վարչական շրջանի բնակիչներին՝ կոչ անելով չհուսահատվել, քանի որ ելք կա, եւ այդ ելքը կարող է լինել իրենց միջոցով։
«Ելք» դաշինքը մերժում է ընտրակաշառքը, խնամի—ծանոթ—բարեկամով քվեարկությունը»,–հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Թեկնածուի խոսքով՝ «Ելքը» ձեւավորվել է, որպեսզի քաղաքացիներին ընտրության հնարավորություն, այլընտրանք տա, որպեսզի «չասենք, որ փոփոխության հնարավորություն չկա»։ Նրա խոսքով, խորհրդարանական ընտրությունը թափուր աշխատատեղի մրցույթ է։ «Պետությունը, ժողովուրդը հայտարարում են՝ ես 101 թափուր աշխատատեղ ունեմ։ Քաղաքական ուժերը գալիս են, ներկայանում են, դուք նայում եք նրանց խոսքին, գործին, կենսագրությանը եւ որոշում, թե ում ծառայությունն եք ուզում»,—նշել է Փաշինյանը։
«Մենք հաջողության հասած անձինք ենք, եւ սա միակ աշխատանքը չէ, որ կա Հայաստանում մեզ համար։ Մեր խնդիրն է գալ եւ ծառայել ժողովրդին»,–հայտարարել է դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արտակ Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ ամենակարեւոր բանը, որ «Ելքն» ուզում է անել այս ընտրությունների ժամանակ՝ ժողովրդին միավորելն
...
Կարդալ շարունակությունը »
|
Մարտի 8—ը, անշուշտ, մեզ համար հրաշալի ու առանձնահատուկ առիթ է մեկ անգամ եւս վերաիմաստավորելու եւ վերարժեւորելու կնոջ դերը հայերիս գոյատեւման խորապատկերում։
Չգիտենք, թե այլ ժողովուրդների պարագայում ինչպես է, բայց տարակույս չկա, որ հայերիս կերպը պահպանվել է ամենից առաջ հայուհիների շնորհիվ։ Տակավին Եղիշեն է փաստել, որ հայոց աշխարհի փափկասուն տիկնայք, հանուն իրենց ամուսինների, հավատի ու հայրենիքի, պատրաստակամորեն ու կամովին դիմակայել են ամենաանմարդկային տառապանքների։ Ոչ սակավ փափկասուն կանայք զենքը ձեռքներին դիմագրավել են թշնամուն, վկան՝ Այծեմնիկը, վկան՝ Սոսեն, վկան՝ Արցախի հերոսամարտի կին մասնակիցները։ Հանգամանքների բերումով այսօր նույնպես կանանց փխրուն ուսերին է ազգիս լինելիության ճակատագիրը։
Հայտնի բան է, որ ազգն իր ուրույն կերպը չի կորցնում միայն այն դեպքում, երբ առողջ է ֆիզիկապես եւ հոգեպես, իսկ դա ապահովում են ամենից առաջ առողջապահության ու կրթության համակարգերի աշխատողները։ Գաղտնիք չէ, որ բժիշկների եւ ուսուցիչների գերակշիռ մասը կանայք են, ասել է թե՝ հայերիս ապագան այսօր էլ հիմնականում նրանք են կերտում։ Էլ չենք խոսում կնոջ՝ որպես ընտանիքի սոսնձման եւ պահպանման, նաեւ ընտանիքի նյութական ապահովման համար նրա ամենօրյա հերոսական պայքարի մասին։
Բացի այդ, այսօր կանայք մասամբ իրենց վրա են վերցրել նաեւ երկրի կառավարման, գործարարության եւ մարդկային գործունեության մյուս բնագավառներում առաջամարտիկի դերը՝ օգտագործելով միայն իրենց հատուկ մտավոր ու բարոյահոգեբանական վիթխարի ներուժը, որն անկասկած աստվածային շնորհ է։ Պատրաստ են եւ ի վիճակի են, անշուշտ, ավելիին՝ միայն թե մեր հասարակությունը բարեհաճ գտնվի կանանց ընդառաջելու հարցում։ Առաջիկա ընտրություններն, ի դեպ, շատ լավ հնարավորություն են այդ խնդրի իրագործման ճանապարհին։
Դե, իսկ ինչ վ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով երեկ պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա։ Փարիզի «Ինվալիդների» պալատի «Պատվո» հրապարակում տեղի է ունեցել հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Նախագահ Սարգսյանը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներն արարողությունից հետո մեկնել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ։ Այստեղ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։
Նախագահն ընդգծել է, որ այս հանդիպումը նախեւառաջ լավ առիթ է՝ ամփոփելու նախորդ տարիների ձեռքբերումները եւ ուղենշելու հետագա անելիքները՝ նկատի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը։ Սերժ Սարգսյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության ընթացքում Հայաստանը երբեւէ չի դադարել ջանքեր գործադրել՝ խրախուսելու կազմակերպության արժեքների եւ ֆրանսերենի տարածմանը։ Նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ է, որ Հայաստանում արդեն գործում է ֆրանսերենով կրթական ողջ ցիկլը՝ մանկապարտեզից մինչեւ համալսարան։
Կազմակերպության հետ համագործակցությունը, հանրապետության նախագահի համոզմամբ, նպաստեց ոչ միայն Հայաստանում ֆրանսերեն լեզվի եւ ֆրանկոֆոն մշակույթի տարածմանը, այլեւ հարթակ հանդիսացավ կազմակերպության անդամ եւ դիտորդ երկրների հետ երկկողմ կապերի ամրապնդման եւ միջազգային համագործակցության ընդլայնման համար։ Այս առումով, ըստ նախագահի, առանցքային դեր ունեցավ 2015 թվականին Ֆրանկոֆոնիայի 31—րդ նախարարական համաժողովի անցկացումը Հայաստանում։
ՀՀ նախագահը եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորել են Հայա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|