ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 22

«Հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում եւ բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը». այս խորագիրն էր կրում արցախյան կողմի նախաձեռնությամբ երեկ Ստեփանակերտում հրավիրված բլոգերների միջազգային ֆորումը, որին մասնակցում էին աշխարհի 11 երկրներից (Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսրայել, Ռուսաստան, Բելառուս, Լատվիա, Չեխիա եւ այլն) ժամանած երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։ 
Նրանց կողմից միջոցառումն ընկալվում էր որպես «Լապշինի գործի շարունակություն», ինչը վկայում է Ադրբեջանի եւ Բելառուսի դիվանագիտական—քաղաքական խայտառակ ձախողման մասին։ 
Պատահական չէ, որ փորձագետ Կարեն Վերանյանն իր խոսքում իրավացիորեն ընդգծեց. «Ֆորումը հստակ ուղերձ է ոչ միայն Ադրբեջանի եւ Բելառուսի, այլեւ ողջ միջազգային հանրությանը՝ ի ցույց դնելով այն մոտեցումը, որ Արցախն իր պետականությունը կառուցում է ոչ թե մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությամբ, ինչպես դա տեղի ունեցավ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պարագայում, այլ առաջնորդվելով ժողովրդավարական սկզբունքներով»։
Գիտաժողովում արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը եւ ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը հանդես են եկել զեկուցումներով, որոնց շուրջ էլ ծավալվել են քննարկումները։
Ըստ Հ. Արզումանյանի, ով միաժամանակ ներկայացավ ռազմական իրավիճակի վերլուծությամբ, հակամարտության գոտում (շփման գծում) հայկական եւ ադրբեջանական կողմերի խոցելիությունը Ռուսաստանին թույլ է տալիս տարածաշրջանում ունենալ կայուն ներկայություն։ «Խորհրդային Միության փլուզումից հետո հայ ժողովրդին հաջողվեց ձեռնամուխ լինել ազգային—ազատագրական պայքարին։ Նա կարողացավ վերականգնել պատմական արդարությունը եւ իր պատմական հայրենիքի մի մասը»,–նշեց Հ. ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում մարտի 15—30—ը Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպում է «Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը» տոնական միջոցառումների շարքը։ 
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն ասաց, որ միջոցառումների շարքը նախատեսված է ողջ երկրում, անցկացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո։ Ֆրանսիայի դեսպանության հետ միասին, գործընկեր հինգ դիվանագիտական կազմակերություն՝ Շվեյցարիա, Կանադա, Հունաստան, Լիտվա, Լիբանան, միացել է այս նախաձեռնությանը՝ նշելու Ֆրանկոֆոնիայի տոնը։
2012 թվականից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ Հայաստանի հետ միասին տոնական միջոցառումներին մասնակցում է յոթ երկիր՝ արտացոլելով այս միջազգային հաստատության մշակույթների բազմազանությունը, որն իր շուրջ համախմբել է 84 երկիր։
«Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, ստանձնել է հանձնառությունը՝ փորձել այսօր աշխարհով մեկ ընթացող գլոբալացման միալեզու տարբերակին առաջարկել երկընտրանք, այսինքն՝ ֆրանսերեն լեզվի խթանում։ Բացի կազմակերպությանն անդամակցելուց, Հայաստանը, հայկական իշխանությունները ցուցաբերել են մեկ այլ կարեւոր պատասխանատվություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը 2018 թվականին կազմակերպվելու է այստեղ։ Ես ապավինում եմ հայաստանյան իշխանությունների ստանձնած հանձնառությանը, լիահույս եմ դրա հաջող կազմակերպման գործում։ Նման որոշում կայացնելով՝ հայաստանյան իշխանությունները ստանձնել են նաեւ ֆրանսերենի խթանման գործընթացը»,–ասաց ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանը։
«Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը» տոնական միջոցառումների ծրագիրն ընդգրկում է բազմաթիվ ոլո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 320 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ Երեւանի ՋԷԿ—ի հարակից տարածքում, տեղի ունեցավ նոր ՋԷԿ—ի կառուցման հիմնարկեքի արարողությանը, որին ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը։ Արարողությանը մասնակցում էին նաեւ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն, «Արմփաուեր» ընկերության նախագահ Ջովաննի Ռուբինին, ՀՀ—ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին, բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք։
«Ռենկո» ընկերության կողմից Երեւանի ՋԷԿ—ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը (էլէկտրակայանը), պատասխանատուների եւ մասնագետների հավաստմամբ, նախագծվել է ամենաժամանակակից եւ որակյալ սարքավորումների ու գիտական փորձի ներդրմամբ, որը երաշխավորում է կայանի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը։ Միջոցառման մասնակիցները կայանի կառուցումը կարեւոր քայլ են համարել հաջորդ տասնամյակներում Երեւանի բնակիչների էներգետիկ ապահովության եւ բարեկեցության համար։
Նոր ջերմաէլեկտրակայանի հիմնարկեքի արարողության շրջանակում նախարար Աշոտ Մանուկյանը եւ «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին ստորագրեցին համատեղ հուշաթերթ, որը պարկուճի մեջ դրեցին կառուցվող ՋԷԿ—ի հիմքում։
Ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը նախատեսում է մոտ 250 ՄՎտ հզորությամբ եւ մինչեւ 53 տոկոս ընդհանուր ՕԳԳ—ով համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի նախագծում, զարգացում, ֆինանսավորում, շինարարություն, շահագործում եւ տեխնիկական սպասարկում։ Պատասխանատուների հավաստմամբ, ներդրումները կկազմեն շուրջ 285 մլն ԱՄՆ դոլար։ Շինարարական աշխատանքները կտեւեն 26 ամիս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 332 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024