ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 16

«Հայաստանի iնտրական օրենսգրքում արված փոփոխությունները հեղափոխական են, բարձրանում են արդար մրցակցության երաշխիքները, ընտրական գործընթացն ավելի ժողովրդավարական են դարձնում»,—Երեւանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ապրիլի 2—ի ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչ, ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին։
Նա հավելեց, որ բավականին տարբերվում է այս օրենսգիրքը նախորդից, բարդ է. «Բայց կարծում ենք, եթե այս համակարգը ստացվի, իսկ մենք կողմնակից ենք, որ ստացվի, կլինի ավելի թափանցիկություն, ընտրություններն ավելի ժողովրդավարական, կուսակցությունների, դաշինքների միջեւ արդար մրցակցությունն ավելի երաշխավորված»։
Դիտորդի խոսքով, իրենք հասկանում են, որ առաջիկա ընտրությունը Հայաստանի կյանքում շատ կարեւոր քաղաքական պահ է, ընտրությունների արդյունքներից կախված է լինելու երկրի հետագա ընթացքն այս կամ այն ուղղությամբ. «Մենք ցանկանում ենք Հայաստանի համար ընտրել այնպիսի ուղի, որը կապահովի հասարակության մեջ կայունություն, առաջ կմղի Հայաստանին»։
«Մեր սկզբունքն է՝ քաղաքական չեզոքություն, չխառնվել ընտրական գործընթացին, անկախ պետության ներքին գործերին։ Ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեր գնահատականները հիմնված են բացառապես նրա վրա, թե ինչ են տեսել մեր երկարաժամկետ, կարճաժամկետ դիտորդներն ընտրությունների նախընտրական շրջանում, ընտրությունների օրը, նաեւ Ընտրական հանձնաժողովի պաշտոնական տեղեկատվության, պետական մարմինների տեղեկատվության հիման վրա»,—ասաց Վ. Գումինսկին՝ հավելելով, որ արդեն ընտրությունների հաջորդ օրը իրենք կներկայացնեն իրենց գնահատականը։
Նշենք, որ նախքան լրագրողների հետ հանդիպումը ԱՊՀ դիտոր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 334 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում երեկ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ—ռուսական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների օրակարգին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ։
Նեղ կազմով հանդիպման սկզբում ՌԴ նախագահը, ողջունելով գործընկերոջը, ասել է, որ ապրիլի 3—ին Ռուսաստանն ու Հայաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը, եւ այս տարիների ընթացքում հայ—ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային բնույթ։ «Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաեւ ունիվերսալ միջազգային կազմակերպություններում։
Այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները մշտապես կառուցվել են անցյալի, դարերի խորքից եկող խոր արմատների հիման վրա։ Դրանք նույն կերպ շարունակվում են զարգացման ներկա փուլում։
Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաեւ Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2—ին նախատեսվում են խորհրդարանական՝ Ազգային ժողովի ընտրություններ, եւ այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ։ Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզվա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 320 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024