ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 02

Վստահեցրել է ՀՀ արտգործնախարարը Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ունեցած հանդիպումից հետո, լրագրողների խնդրանքով, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին։
Անդրադառնալով դիվանագետների պատվիրակության՝ Արցախ կատարած այցի նպատակներին, Է. Նալբանդյանը, մասնավորապես, նշել է. «Արդեն ավանդույթ է դարձել դեսպանահավաքների շրջանակում այցելել նաեւ Արցախ։ Առավել խորհրդանշական է, որ այս անգամ մեր դեսպանահավաքը սկսել ենք Ստեփանակերտ ծրագրված այցելությամբ։ Նախագահ Սահակյանի հետ ունեցած հանդիպումը շատ բովանդակալից էր, եւ այն ամենը, ինչ լսեցինք նրանից, ոգեւորիչ էր բոլորիս համար։ Շատ կարեւոր է, երբ մեր դեսպաններն Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ինչպես ասում են, հագեցած, հավաստի տեղեկություններ են ստանում երկրի առաջին դեմքից, քաջատեղյակ են դառնում այն խնդիրների, այն հարցադրումների մասին, որ հուզում են արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Յուրաքանչյուր հայի համար պատիվ է լինել Արցախում, իսկ հատկապես դիվանագետների համար՝ կարեւոր է եւ այն իմաստով, որ դա հրամայական է մեր գործունեության շրջանակների ընդլայնման ու ակտիվացման առումով։ Ուզում եմ շեշտել, որ ինչպես նախորդ մեր հանդիպումները, այս անգամ եւս հանրապետության ղեկավարության հետ կայացած հանդիպումը շատ օգտակար է»։ Նախարարը առիթից օգտվելով, Արցախի նախագահին շնորհակալություն հայտնեց բարձր գնահատանքի՝ հայ դիվանագետներին պետական պարգեւների արժանացնելու համար, ինչը, իր համոզմամբ, կարելի է դիտարկել որպես «ՀՀ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 323 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ լրացավ մարտի 1—ի դեպքերի 9—րդ տարելիցը։ Օրվա ընթացում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, քննարկումներ։ 
Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, քաղաքացիներ հարգեցին զոհերի հիշատակը եւ ծաղիկներ խոնարհեցին, տեղի ունեցավ մոմավառություն։
Ինչ խոսք, ժամանակը մեղմացնում, բայց լիովին չի ամոքում կորստի ցավը։ Բայց ժամանակը նաեւ դասեր քաղելու եւ սխալները չկրկնելու պահանջ է դնում։ Պահանջ բոլորի առջեւ՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության։
Մոտենում են հերթական  ընտրությունները, եւ չի բացառվում, որ նորից կլինեն կրքերը շիկացնելու ջատագովներ։ Սակայն ցանկացած քայլ անելուց առաջ արժե մի փոքր մտածել դրա հետեւանքների մասին, այն մասին, որ ընտրություններով կյանքը չի ավարտվում, եւ վաղն էլ շարունակելու ենք ապրել կողք կողքի՝ իրար երեսի նայելով։ Ու լավ կլինի՝ ոչ մեկս մյուսի դիմաց աչքերը փախցնելու առիթ չունենա։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 335 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում

Ընտրությունների շեմին խոսակցություններ են տարածվում ընտրակաշառքների մասին, որոնք իբր ռեյտինգային ցուցակներով առաջադրված թեկնածուները բաժանում են ընտրությանն իրենց հաղթանակը երաշխավորելու համար։
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ հարկավոր է ամեն ինչ անել ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելու դեպքերը բացառելու համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ այդ ուղղությամբ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը քայլեր ձեռնարկում են։ Նա անդրադարձել է ՀՀ—ում ԱՄՆ—ի դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, որ քաղաքական ուժերին կոչ էր արել ընտրողի քվեն գնելու փորձեր չանել։ Գալուստ Սահակյանի խոսքով՝ իրենց համար էլ է ցանկալի, որպեսզի ընտրակաշառք չբաժանվի։ «Մենք էլ ենք ցանկանում, որ ընտրությունները մեզ մոտ լավ անցնեն։ Եվ դա առաջին հերթին մեր ժողովրդին է պետք, ոչ թե ուրիշի։ Մենք կատարում ենք մեր գործը, որպեսզի ընտրակաշառք չլինի»,–նշել է նա։
Անդրադառնալով ընտրակաշառքի թեմային՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը շեշտել է, որ այն որեւէ կերպ չի կարող եւ չպետք է ուղղորդի ընտրողին, քանզի ընտրական մեխանիզմները որեւէ հնարավորություն չեն տալիս պարզելու՝ ինչպես է քվեարկել այս կամ այն քաղաքացին. «Յուրաքանչյուր ոք ազատ է իր կամքն արտահայտելու գործում, հակառակ պարագայում կարող է դիմել իրավապահ մարմիններին։ Միաժամանակ ուզում եմ շեշտել՝ ե՛ւ կաշառք տվողը, ե՛ւ վերցնողը քրեորեն հետապնդելի արարք են գործում, իրենց ենթարկելով ընդհուպ ազատազարկման վտանգի»։
Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ ՀՀԿ—ն «արել է ամեն բան» երկրում բաց եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու նպատակով՝ չմերժելով նաեւ 4+4+4 ձեւաչափով քննարկումների առաջարկը։ Իսկ թե ինչ արդյունքներ կապահովի հանրապետական կուսակցությունը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 324 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024