ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 15.10.2024, 01:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 17


Ըստ խղճի եւ գիտակցության
 

«Ելք» դաշինքի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ նախընտրական քարոզարշավը շարունակել է Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում։ 
Նա բնակիչներին կոչ է արել ապրիլի 2—ին գլուխները բարձր գնալ ընտրական տեղամաս եւ որպես հպարտ քաղաքացիներ վերցնել քվեաթերթիկն ու քվեարկել «Ելք» դաշինքի օգտին։ «Եվ ես կոչ եմ անում չհուսահատվել, սիրելի ժողովուրդ, որովհետեւ հուսահատության փոսից ելք կա։ Մենք եկել ենք ձեզ ասելու, որ հավատում ենք ձեր քաղաքացիական գիտակցությանը։ Մենք հավատում ենք, որ դուք ընտրելու եք ըստ ձեր քաղաքացիական խղճի եւ գիտակցության։ Մենք չենք ցանկանում, որ դուք հավատաք մեզ, այլ ցանկանում ենք, որ առաջին հերթին հավատաք ինքներդ ձեզ, ցանկանում ենք գիտակցեք, որ կարող եք որոշում կայացնել։ Մենք հույս ենք դնում ձեզանից յուրաքանչյուրի վրա, դուք էլ կարող եք մեզ վրա հույս դնել»,–նշել է Փաշինյանը։
Դաշինքի պատգամավորության թեկնածու Հարություն Բաբայանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է. «Յուրաքանչյուր գործարար եւ յուրաքանչյուր ստեղծագործ մարդ պետք է ազատություն ունենա ստեղծելու եւ արարելու։ Մարդը պետք է ապահովության զգացում ունենա, որպեսզի կարողանա սկսել իր գործունեությունը, եւ այդ ապահովության զգացումը պետք է գա պետության կողմից, որովհետեւ պետությունն է խաղի կանոններ սահմանողը եւ դրանց երաշխավորը… Պետք է որոշ հարկատեսակներ թեթեւացնել»։


Կարող են շտկել կրթական համակարգը
 

«Կրթությունը մղվել է տասներորդական պլան, այն դեպքում, երբ կրթությունն ազգային անվտանգության երաշխիքն է»,—լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ազատ դեմոկրատնե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԳԱԱ 2016թ. գործունեության հիմնական արդյունքները՝ ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում.

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ տեղի է ունեցել ակադեմիայի 2016 թվականի գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Նախքան այդ Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են 2016թ. կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների հիշատակը։
Մասնակիցներին է փոխանցվել Ն.Ս.ՕՏ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օրհնությունները։
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարեւորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները, անդրադարձել հաշվետու տարում միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, գիտական կադրերի պատրաստման եւ գիտական հետազոտությունների ակտիվացման գործում ԳԱԱ ծրագրերին ու մի շարք այլ ուղղություններով 2016 թվականին ակադեմիայի գործունեությանը։
«2016 թվականին ԳԱԱ—ի գիտահետազոտական ինստիտուտներում եւ կենտրոններում շարունակվել են հիմնարար եւ կիրառական բնույթի գիտական մշակումները, պահպանվել է բարձր մակարդակի գիտական արդյունքների ստացման ավանդույթը։ Արտասահմանյան հեղինակավոր գիտական պարբերականներում տպագրվել է 831 գիտական հոդված։ Համաշխարհային հանրահայտ հրատարակիչների կողմից տպագրվել է 22 մենագրություն։ 2015 թվականի համեմատ ստացված արդյունքները պահպանել են հիմնարար բնույթի արդյունքների քանակը եւ նրանց գիտական մակարդակը»,–ասել է Ռադիկ Մարտիրոսյանը։
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ նա մասնավորապես նշել է. «Միջազգային համագործակցությ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 322 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024