Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 03
Հայաստանի համար Եվրամիությունը անվտանգության եւս մեկ երաշխավոր է
2015թ. դեկտեմբերից սկսված ՀՀ—ԵՄ մեկ տարվա ինտենսիվ բանակցություններն օրերս ավարտվեցին։ Արդյունքում այսօր արդեն համաձայնեցված է նոր փաստաթուղթ՝ Հայաստանի հետ համագործակցության շրջանակային համաձայնագիրը, որը, բնականաբար, տարբերվում է մինչեւ 2013 թվականը բանակցվող ասոցացման համաձայնագրից, քանի որ այս անգամ բանակցություններն ընթացել են այն գիտակցումով, որ Հայաստանն այլ ինտեգրացիոն համակարգի անդամ է։
Համաձայնագիրը հավանաբար կստորագրվի մայիսին, եւ բարեփոխումների նոր ազդակ կդառնա։
Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակը հայտարարություն է արել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Խոսնակի հայտարարության մեջ ասվում է. «Ֆրանսիան ողջունում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների ավարտը։ Այդ մասին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը սույն թվականի փետրվարի 27—28—ը ՀՀ նախագահի՝ Բրյուսել կատարած այցի առիթով։
ՀՀ նախագահի մարտի 8–9–ը Ֆրանսիա կատարելիք պաշտոնական այցից մի քանի օր առաջ կնքված սույն համաձայնագիրը պատասխանում է ԵՄ—Հայաստան հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ 2014 թվականի մայիսին Հայաստանում Ֆրանսիայի նախագահի արած կոչին։
Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի խորացնելու ԵՄ—Հայաստան քաղաքական երկխոսությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավական պետության նկատմամբ ունեցած մեր ընդհանուր համակրության շուրջ։ Այն դյուրին կդարձնի համագործակցության զարգացումը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում, նպաստավոր նոր հնարավորություններ կստեղծի առեւտրի եւ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան պարոն Ռիչարդ Միլսին։
ՀՀԿ կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը եւ Ռուբեն Թադեւոսյանը։
Ողջունելով հյուրերին ՀՀԿ կենտրոնակայանում, Ս. Նիկոյանը շեշտեց. «Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ամերիկյան ժողովրդին եւ կառավարությանը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հետեւողական զարգացման եւ կայացման գործում դրսեւորված աջակցության համար։ Հատկապես՝ նոր Ընտրական օրենսգրքին համապատասխան գալիք խորհրդարանական ընտրությունների առավել պատշաճ եւ լիարժեք կազմակերպման համար»։
Ինչպես նշեց Ա. Աշոտյանը. «Հանրապետականը խիստ կարեւորում է ընտրությունների օրինական ընթացքը՝ բոլոր քաղաքացիների համար ազատ կամարտահայտման նպաստավոր պայմանների ստեղծումը, ընտրությունների մրցակցային բնույթը եւ արդարությունը։ Որպես իշխանական ուժ, մենք արժեւորում ենք ոչ միայն արդյունքը, այլեւ ընտրական գործընթացների որակը։ Ժողովրդավարությունը մեր երկրի ռազմավարական խորությունն է եւ պետականության ներուժը ապահովող կարեւորագույն գործոններից մեկը։ Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք անկողմնակալ եւ հավասար վերաբերմունք գործընթացի մասնակից բոլոր ուժերի նկատմամբ»։ «Ուրախությամբ սկսում եմ հանդիպումների շարքը քաղաքական կուսակցությունների ու դաշինքների հետ, որոնք առաջադրված են առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Այս ընտրությունները Հայաստանի խաղաղ ապագայի եւ ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի շարունակական զարգացման համար առանցքային են։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կառավարությունը համակ ուշադրությամբ հետեւում են ընտրությունների անցկացմա
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում կապահովվի, մասնավորապես, անկախ, ինքնուրույն եւ օրենքի առջեւ հաշվետու դատական իշխանության կայացումը, կամրապնդվեն դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները։ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ դատական համակարգի վերաբերյալ բոլոր դժգոհություններն ուղղվում են արդարադատության նախարարին եւ այս առնչությամբ նախարարի սահմանափակ միակ լծակը օրենսդրական ճանապարհով համակարգը բարեփոխելու հնարավորությունն է։ «Վարչապետի 100 օրվա ամփոփման ժամանակ արդարադատության նախարարության կողմից դատական համակարգի վերաբերյալ ներկայացված ախտորոշումը, տարբեր գնահատումների համաձայն, պայմանավորված էր ցածր վարկանիշով, ձեւավորված ոչ միասնական դատական պրակտիկայով, կոռուպցիայի տարածված պատկերացումներով, դատավորների անկախության ցածր մակարդակով, գործերի ողջամիտ քննության խախտումներով եւ այլն»,–ասել է նախարարը եւ կարեւորել ներկայացվող օրենքի նախագիծը վերոնշյալ խնդիրները լուծելու համար։ Դատական օրենսգրքի նախագծի կարգավորումներից մեկը վերաբերում է «Բարձրագույն դատական խորհրդի» ձեւավորմանը եւ գործունեության կարգին, որտեղ դատավորները մեծամասնություն չեն կազմելու. ներկայացված են լինելու հավասար թվով 5 դատավորներ եւ ոչ դատավոր անդամներ, որոնք ընտրվելու են ԱԺ կողմից ձայների 3/5 մեծամասնությամբ։ Այդ առումով Դատական օրենսգիրքը գնացել է դատական իշխանության անկախության երաշխավորի՝ «Բարձրագույն դատական խոր
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել է արտգործնախարարություն
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել է արտաքին գործերի նախարարություն եւ հանդիպում է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ։
Հանրապետության նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է հավաքի մասնակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ապա իր ելույթում հանգամանորեն անդրադարձել անկախացումից ի վեր Հայաստանի անցած ճանապարհին, արտաքին քաղաքականության մեջ ունեցած ձեռքբերումներին, հաղթահարած խոչընդոտներին, արտաքին քաղաքականության առաջնայնություններին եւ մարտահրավերներին։ Հանրապետության նախագահը նաեւ մի շարք ուղղություններով հանձնարարականներ է տվել դիվանագետներին դեսպանընկալ երկրներում եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանը պատշաճ ներկայացնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ, անդրադարձել է այն խնդիրներին, որոնք այսօր դրված են դիվանագետների առջեւ, տվել համապատասխան ցուցումներ։
«Ոմանք կարծում են, թե դիվանագետները շատ արտոնություններ ունեն։ Դիվանագիտական ծառայությունը որքան արտոնյալ, նույնքան էլ, միգուցե բազմապատիկ անգամ ավելի պատասխանատու ծառայություն է, եւ արտոնություններն էլ սահմանվում են ոչ թե վայելքի, այլ սեփական երկրի շահերին արդյունավետորեն ծառայելու համար։ Ձեր առաքելությունն է՝ արժանավայել կերպով աշխարհին ներկայացնել Հայաստանը՝ որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր եւ ժողովրդավար երկիր, որ կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական եւ տնտեսական համակարգ»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը խոսել է նաեւ դիվանագիտական աշխատանքի
...
Կարդալ շարունակությունը »
|
Եթե մարդիկ ինքնակամ փոխում են իրենց հասցեն, ապա չի կարող վարույթ հարուցվել
Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում անցկացվեց «ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը եւ ընտրական իրավունքի դատական պաշտպանության առանձնահատկությունները» թեմայով սեմինար, հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից։
Այն կազմակերպել էին ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գերմանական GIZ կազմակերպության երեւանյան գրասենյակը եւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը։
Սեմինարը բացեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ հարցը խիստ հրատապ է եւ ներկայացրեց սեմինարի ընթացքում քննարկման առարկա թեմաները։
Առաջին զեկուցումով հանդես եկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ «Ընտրական իրավունքի արտադատական պաշտպանության բնորոշ գծերն ու հիմնական առանձնահատկություններն ըստ նոր ընտրական օրենսգրքի»։ Նա ներկայացրեց օրենսգրքի՝ միջդատական կարգով ընտրական իրավունքների պաշտպանության առանձնահատկություններն ու բոլոր այն ընթացակարգերը, որոնք սահմանված են եւ որոնք կարող են իրացվել այդ իրավունքների պաշտպանության համար։ Մասնավորապես, շեշտեց, թե ինչ գործառույթներ ունեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու տարածքային ընտրական հանձնաժողովները, ինչ ժամկետներում եւ ինչ եղանակով պետք է իրացնեն վարույթները՝ կարեւորելով ստացվող բոլոր դիմումների պարտադիր քննության անհրաժեշտությունը հանձնաժողովների կողմից։
Երկրորդ զեկուցումով հանդես եկավ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանը՝ «Վարչական դատարաններում ընտրական իրավունքի դատական պաշտպանության ընթացակարգերն ու առանձնահատկությունները»։ Նա ներկայացրեց վարչական դատարանում քնն
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|