ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 22:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 3 » Հանձնաժողովները պետք է պատշաճ վարեն գրանցամատյանները
14:28
Հանձնաժողովները պետք է պատշաճ վարեն գրանցամատյանները

Եթե մարդիկ ինքնակամ փոխում են իրենց հասցեն, ապա չի կարող վարույթ հարուցվել

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում անցկացվեց «ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը եւ ընտրական իրավունքի դատական պաշտպանության առանձնահատկությունները» թեմայով սեմինար, հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից։
Այն կազմակերպել էին ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գերմանական GIZ կազմակերպության երեւանյան գրասենյակը եւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը։
Սեմինարը բացեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ հարցը խիստ հրատապ է եւ ներկայացրեց սեմինարի ընթացքում քննարկման առարկա թեմաները։
Առաջին զեկուցումով հանդես եկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ «Ընտրական իրավունքի արտադատական պաշտպանության բնորոշ գծերն ու հիմնական առանձնահատկություններն ըստ նոր ընտրական օրենսգրքի»։ Նա ներկայացրեց օրենսգրքի՝ միջդատական կարգով ընտրական իրավունքների պաշտպանության առանձնահատկություններն ու բոլոր այն ընթացակարգերը, որոնք սահմանված են եւ որոնք    կարող են իրացվել այդ իրավունքների պաշտպանության համար։ Մասնավորապես, շեշտեց, թե ինչ գործառույթներ ունեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու տարածքային ընտրական հանձնաժողովները, ինչ ժամկետներում եւ ինչ եղանակով պետք է իրացնեն վարույթները՝ կարեւորելով ստացվող բոլոր դիմումների պարտադիր քննության անհրաժեշտությունը հանձնաժողովների կողմից։ 
Երկրորդ զեկուցումով հանդես եկավ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանը՝ «Վարչական դատարաններում ընտրական իրավունքի դատական պաշտպանության ընթացակարգերն ու առանձնահատկությունները»։ Նա ներկայացրեց վարչական դատարանում քննության կարգի առանձնահատկությունները՝ հաշվի առնելով, որ ընտրական օրենսգիրքը վարչական դատական ընթացակարգով ընտրական վեճերի լուծման համար բազմաթիվ կոնկրետ իրավասություններ է վերապահել վարչական դատարանին։ Շեշտեց, որ պետական իշխանության այլ մարմիններ այդ գործերը այլ ընթացակարգով քննության առարկա դարձնել չեն կարող։ Կարեւորեց, որ ընտրական գործընթացի մասնակից սուբյեկտները պետք է կարողանան համարժեք իրավական գրագիտությամբ վարչական դատարանի միջոցով պաշտպանել իրենց իրավունքները։ 
Երրորդ զեկուցումը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանինն էր՝ «Սահմանադրական դատարանում ընտրական իրավունքի դատական պաշտպանության իրավական հիմքերն ու բնորոշ առանձնահատկությունները»։
Պարոն Հարությունյանն իր ելույթում հանգամանորեն վերլուծեց ընտրական նոր օրենսգրքի 14—րդ հոդվածի 3—րդ մասի, 19—րդ հոդվածի 8—րդ մասի, 27—րդ հոդվածի 5—րդ մասի, 48—րդ հոդվածի առաջին, հինգերորդ եւ 12—րդ մասերի, 75—րդ հոդվածի, 89—րդ հոդվածի, 95—րդ հոդվածի առաջին մասի, 97—րդ հոդվածի չորրորդ մասի, 99—րդ հոդվածի եւ 102—րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների առանձնահատկություններն ու, դրանց լույսի ներքո, Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով հնարավոր վեճերի քննության առանձնահատկությունները՝ հաշվի առնելով նաեւ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 74 հոդվածով նախատեսված պահանջները։ Հարությունյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 279 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024