ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 28

«…Ոչինչ միանգամից չի լինում եւ անհաջողություններից էլ չպետք է հուսահատվել։ Սա է մեր երկիրը, մեր ինքնիշխան պետությունը. լավն է այն, թե վատն է՝ մերն է։ Սեւացնել այն, արժեզրկել անկախության գաղափարը՝ վկայակոչելով օրվա դժվարությունները, մենք համարում ենք անընդունելի եւ մեր հետագա գործունեությունը նպատակաուղղելու ենք այդ դժվարությունների հաղթահարմանը, հզոր, բարեկեցիկ պետության կայացմանը։ Չլուծվող հարցեր չկան, ընդամենը անհրաժեշտ է մի կողմ դնել անձնական, հատվածական կամ կուսակցական շահերն ու հավակնությունները եւ հիշել, որ բոլորիս գերխնդիրը մեկն է՝ պետականաշինության հիմքերի ամրապնդումը»,–այսպիսին էր պետական եւ քաղաքական գործիչ, 2000—2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի (1951—2007թթ.) տեսլականը անկախության, անկախ հայրենիքի, ազգի եւ ժողովրդի վերաբերյալ։
Մարտի 25—ին լրացավ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10—րդ տարելիցը։ Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին։ Ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ընտանիքի անդամներն ու մերձավորները, ինչպես նաեւ մշակույթի եւ արվեստի գործիչներ։
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ։ Հավարտ արարողության սրբազան հայրը բարձր գնահատեց Անդրանիկ Մարգարյանի հայրենանվեր գործունեությունը՝ հնչեցնելով նրա խոհերը պետության, հայրենիքի եւ համամարդկային արժեքների մասին։ Այնուհետեւ ներկաները ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին Անդրանիկ Մարգարյանի հոգու հանգստության համար։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ մարտի 25–ին պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նշենք, որ 2017 թ. հունվարի 25–ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խոր բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու եւ ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին եւ բիզնես ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։
ՀՀ վարչապետը միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է. «Ակումբի անդամներից յուրաքանչյուրին ճանաչում եմ եւ մեծ մասի հետ ունեմ ընկերական, բարեկամական հարաբերություններ։ Իրականում այս ակումբը մեզ համար բեկումնային է լինելու ոչ միայն նրա համար, որ գալու են առողջ, երկարատեւ ներդրումներ, երկարատեւ բիզնես ծրագրեր, այլեւ մենք ունենալու ենք կորպորատիվ նոր մշակույթ։ Մեր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ես բազմիցս ասել եմ. բազմաթիվ երկրներ, որոնք վերջին 20–30 տարում որակ են փոխել, կանգնած են եղել ոչ պակաս խնդիրների առջեւ, քան մենք ունենք։ Բայց նրանց համարձակությունը, հավակնոտ ծրագրերը, պրագմատիկ եւ ռացիոնալ լինելը, կամքը, նպատակասլացությունը, որոշ դեպքերում՝ կոշտությունը բերել են նրան, որ իրենք երկիր են փոխել։ Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ»։
Կարեն Կարապետյանը շեշտել է, որ «Հայաստանի ներդրողների ակումբի» յուրաքանչյուր անդամն իր պատմությամբ, իր օրինակով ստեղծել է բիզնես կայսրություն, եւ գալով ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 346 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար բանակցային սեղանին կան մի շարք ողջամիտ պլաններ, որոնց շուրջ պետք է կողմերը բանակցեն եւ լուծումներ գտնեն։ 
Երեկ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը. «Միգուցե, այդ պլանները վերջնական չեն, բայց դրանք շրջանառվում են, ինչը նշանակում է, որ բանակցությունները պետք է շարունակվեն դրանց շուրջ»։
Նա կարեւորել է, որ հակամարտող կողմերի քաղաքական առաջնորդները քաղաքական կամք դրսեւորեն եւ վերադառնան բանակցություններին։ Նրա խոսքով՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար հարկավոր է, որպեսզի հակամարտող կողմերն աշխատեն կարգավորման պլանների շուրջ։
Հոգլանդն անդրադարձել է հարցին՝ շրջանառության մեջ կա՞ «լավրովյան» կոչվող կարգավորման պլան։ Նա նշել է, որ իրենք «լավրովյան պլան» արտահայտությունը չեն օգտագործում. «Մենք այդ արտահայտությունը չենք օգտագործում։ Կա պլան, որը շրջանառվում է. այն բաղկացած է երեք մասից, սակայն այս պահին տեղին չէ, որ ես մանրամասներ ներկայացնեմ դրա վերաբերյալ։ Կողմերը դրանց շուրջ աշխատում են»։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ապագայում կհանդիպեն՝ երկու երկրների նախագահների հանդիպում նախապատրաստելու համար։ «Կան բարձր մակարդակով հանդիպումների պայմանավորվածություններ։ Մենք եւ մեր քաղաքական ղեկավարները փորձում ենք գտնել միջավայրը, որտեղ կարող են տեղի ունենալ այդ հանդիպումները։ Այս պահին գործընթաց կա, դա գաղտնիք չէ։ Կարծում ենք, որ մոտ ապագայում երկու արտգործնախարարները կհանդիպեն՝ նախագահների հանդիպում պատրաստելու համար։ Դիվանագիտական գործընթացներն այս պահին ընթանում են»,–նշել է Հոգլանդը։
Նրա խոսքով՝ հակամարտող կո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 323 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024