Բրյուսելում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում եւ ելույթ է ունեցել «Կարնեգի» կենտրոնում
Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի երկրորդ օրը սկսել է «Հանուն համաշխարհային խաղաղության»՝ «Կարնեգի» հիմնադրամի Բրյուսելի գրասենյակ այցելությամբ։
Հետազոտական հեղինակավոր այս կենտրոնում հյուրընկալված նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել կենտրոնի փորձագետների հետ։ Հանդիպման մոդերատորը՝ «Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Ստեֆան Լեhնեն, ով զբաղվում է Լիսաբոնի համաձայնագրից ի վեր ԵՄ արտաքին քաղաքականության զարգացումների եւ անդամ երկրների հետ փոխհարաբերությունների ուսումնասիրությամբ, լսարանին հակիրճ ներկայացրել է Հայաստանի նախագահին, որից հետո Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցների առջեւ հանդես է եկել ելույթով եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Լսարանին հետաքրքրել են ինչպես Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրների շուրջ ՀՀ նախագահի տեսակետներն ու գնահատականները։
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Կարնեգի» կենտրոնում
Հարգելի՛ պարոն Լեհնե,
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Ինձ համար, իհարկե, պատիվ է ելույթ ունենալ «Հանուն համաշխարհային խաղաղության» «Կարնեգի» հիմնադրամի Բրյուսելի գրասենյակի կազմակերպած միջոցառման ժամանակ։ Դուք առաջին անգամ եք ինձ հյուրընկալում, բայց ես ջերմությամբ եմ հիշում Վաշինգտոնի ձեր կենտրոնական գրասենյակում ունեցած հանդիպումներն ու քննարկումները։ Նման հեղինակավոր հարթակները հնարավորություն են ընձեռում մի կողմից՝ ներկայացնելու մեր երկրում տեղի ունեցող զար
...
Կարդալ շարունակությունը »