«Որ վարչապետ էի դառնում՝ գիտեի, որ միեւնույն է, չարածներս են հիշելու, քանի որ այնքան պրոբլեմ կա, որ չեմ կարող միանգամից այդքանը լուծել։ Ժողովրդի հայացքը վարչապետին է ուղղված»,–ասել էր Անդրանիկ Մարգարյանը 2001թ. մայիսին «ՀՀ»–ին տված հարցազրույցում։
Այսօր ժողովրդի հայացքը կրկին վարչապետին է ուղղված, բայց այս անգամ բոլոր խնդիրներին միանգամից լուծում չտալու հանդիմանանքը չէ այդ հայացքում...
Սխալվել էր վարչապետը՝ կարծելով, թե ժողովուրդն իր արածները մոռանալու եւ չարածներն է հիշելու։ Նրա մահվան լուրն առնելուն պես բոլորը՝ հասարակ քաղաքացի թե պաշտոնյա, նրա ԱՐԱԾՆԵՐՆ սկսեցին հիշել, եւ եթե հանդիմանանք կար, ապա միայն այն բանում, թե ինչու այդքան անփույթ գտնվեց իր առողջության հանդեպ։
2002–ին «ՀՀ»–ի հետ մեկ այլ հարցազրույցում ի պատասխան հարցին, թե վարչապետությունն ի՞նչ տվեց Անդրանիկ Մարգարյան մարդուն եւ ինչ տարավ, ասել էր. «Մեծ փորձառություն, համբերություն, դիմացինին լսելու կարողություն տվեց։ Ի՞նչ տարավ՝ առողջությունս, բայց դեռ «պահուստային» ունեմ»։
«Պահուստայինը» ընդամենը հինգ տարվա հերիքեց... Այն տեմպով, որ նա էր աշխատում, երեւի դժվար էլ երկար հերիքեր՝ հաշվի առնելով նաեւ առողջական խնդիրները։ Իսկ նրա կուտակած փորձառությունը, համբերությունն ու դիմացինին լսելու կարողությունն այն որակներն էին, որոնք դեռ ամենաշատն էին պետք գալու մեր երկրի կյանքում...
...Չգիտեմ, թե քանի տարի անց Հայաստանի վարչապետները կկարողանան իրենց թույլ տալ նորմալ ռեժիմով աշխատել, բայց գիտեմ, եւ բոլորս գիտենք, որ Հայաստանի երրորդ Հանրապետության տասներորդ վարչապետ Մարգարյանն իր աշխատանքով զգալիորեն կրճատել է այդ անցնելիք տարիների քանակը...
Եվս մի բան։ Այն սերն ու ափսոսան
...
Կարդալ շարունակությունը »