ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 22:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 28 » Տասը տարի առանց Անդրանիկ Մարգարյանի /Պետական, քաղաքական գործչին հարգանքի տուրք մատուցեցին/
11:54
Տասը տարի առանց Անդրանիկ Մարգարյանի /Պետական, քաղաքական գործչին հարգանքի տուրք մատուցեցին/

«…Ոչինչ միանգամից չի լինում եւ անհաջողություններից էլ չպետք է հուսահատվել։ Սա է մեր երկիրը, մեր ինքնիշխան պետությունը. լավն է այն, թե վատն է՝ մերն է։ Սեւացնել այն, արժեզրկել անկախության գաղափարը՝ վկայակոչելով օրվա դժվարությունները, մենք համարում ենք անընդունելի եւ մեր հետագա գործունեությունը նպատակաուղղելու ենք այդ դժվարությունների հաղթահարմանը, հզոր, բարեկեցիկ պետության կայացմանը։ Չլուծվող հարցեր չկան, ընդամենը անհրաժեշտ է մի կողմ դնել անձնական, հատվածական կամ կուսակցական շահերն ու հավակնությունները եւ հիշել, որ բոլորիս գերխնդիրը մեկն է՝ պետականաշինության հիմքերի ամրապնդումը»,–այսպիսին էր պետական եւ քաղաքական գործիչ, 2000—2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի (1951—2007թթ.) տեսլականը անկախության, անկախ հայրենիքի, ազգի եւ ժողովրդի վերաբերյալ։
Մարտի 25—ին լրացավ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10—րդ տարելիցը։ Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին։ Ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ընտանիքի անդամներն ու մերձավորները, ինչպես նաեւ մշակույթի եւ արվեստի գործիչներ։
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ։ Հավարտ արարողության սրբազան հայրը բարձր գնահատեց Անդրանիկ Մարգարյանի հայրենանվեր գործունեությունը՝ հնչեցնելով նրա խոհերը պետության, հայրենիքի եւ համամարդկային արժեքների մասին։ Այնուհետեւ ներկաները ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին Անդրանիկ Մարգարյանի հոգու հանգստության համար։
Անդրանիկ Մարգարյանի քույրը՝ Անահիտ Մարգարյանը հիշում է, որ դեռ դպրոցական տարիներից եղբայրն ասում էր, որ իր համար առաջին տեղում հայրենիքն է, իր ժողովուրդը, հետո միայն ընտանիքը։ «Կյանքի ամենակարեւոր կարգախոսն էր՝ ամեն ինչ ծառայեցնել հանուն հայրենիքի եւ ժողովրդի շահերի։ Այդպես էլ ապրեց եւ գործեց»,–ասաց քույրը՝ խոստովանելով, որ թեեւ տարիներն անցնում են, բայց ժամանակը չի մեղմացնում վիշտը։
Ընկերներից ԱՄԿ անդամ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Գառնիկ Բադալյանի խոսքով՝ Ա. Մարգարյանը միշտ կհիշվի որպես մեր ազգին անմնացորդ նվիրված պետական գործիչ։ Իրենց ընկերությունը սկիզբ էր առել դեռ 1967 թվականից։ Լինելով Ազգային միացյալ կուսակցության անդամ՝ Մարգարյանը եղել է անմիջապես իրենց խմբի ղեկավարը։ «Ընկերության մեջ եղել է միշտ առաջնորդ, վարակում էր իր հայրենասիրությամբ»,–նշեց Գ. Բադալյանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վազգեն Կարախանյանը, ով նույնպես նախկին վարչապետի ընկերներից է, փաստեց, որ Ա. Մարգարյանը քաղաքական, պետական այն եզակի գործիչներից է, ով արժանացավ իր ժողովրդի սիրուն, ինչը մարդու համար ամենամեծ նվաճումն է։ «Հասարակության մեջ նա թողեց սեր, հարգանք առ հարազատ ժողովուրդ եւ ամենակարեւորը՝ հավատով լեցուն վաղվա օր»,–շեշտեց Վ. Կարախանյանը։
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը նշեց, որ երջանկահիշատակ վարչապետը շատ ուշադիր եւ հոգատար է եղել մշակույթի եւ մշակույթի գործիչների, արվեստագետների նկատմամբ։ Նա հիշեց մի շարք դրվագներ, երբ Ա. Մարգարյանն իր հնարավորություններն օգտագործել է, որպեսզի աջակցի եւ օգնի մշակութային օջախներին եւ արվեստագետներին։ «Նման դեպքերը խոսում են նրա մարդկային բարձր որակների մասին։ Շատ գովելի եւ մի քիչ զարմանալի է, երբ պետական գործիչն անսահման բարի մարդ է լինում։ Այդպիսի մարդկանց, քաղաքական, պետական գործիչների կարիքը շատ է զգացվում»,–նկատեց մշակույթի գործիչը։
Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի համար այսօր կյանքի ուղենիշ են դարձել Ա. Մարգարյանի հետ ունեցած հաճելի, ուսուցողական եւ արդյունավետ շփումները, որոնք հիմնված էին անձնական համակրանքի վրա։ «Ամենատարբեր միջոցառումների, հանդիպումների ժամանակ Անդրանիկ Մարգարյանը սիրում էր լինել երիտասարդների շրջապատում։ Հատկապես համարձակ մարդկանց կողմնակից էր եւ ամեն ինչ անում էր, որպեսզի նրանք չկոտրվեն, այլ ընդհակառակը՝ ոգեւորվեն եւ կարողանան ինքնադրսեւորվել իրենց նախաձեռնություններում։ Կարողանում էր թիմայինից զատ նկատել անհատների եւ անհատականությունների, նրանց մեջ սերմանելով լիդերության տարրեր՝ նպաստելով նրանց ձեւավորմանը եւ կայացմանը։ Նրանց հետ շատ հետաքրքիր զրույցներ եւ բանավեճեր էին տեղի ունենում եւ իմանալով հանդերձ այս կամ այն հարցի էությունը, երբեք ցույց չէր տալիս եւ թեման չէր փակում, այլ հետաքրքրությամբ լսում էր»,—ասաց Ա. Սուքիասյանը՝ նաեւ այս երեւույթով պայմանավորելով Ա. Մարգարյանի հանդեպ եղած համաժողովրդական սերը։ hhpress.am

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 353 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024