Երեկ լրացավ մարտի 1—ի դեպքերի 9—րդ տարելիցը։ Օրվա ընթացում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, քննարկումներ։
Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, քաղաքացիներ հարգեցին զոհերի հիշատակը եւ ծաղիկներ խոնարհեցին, տեղի ունեցավ մոմավառություն։
Ինչ խոսք, ժամանակը մեղմացնում, բայց լիովին չի ամոքում կորստի ցավը։ Բայց ժամանակը նաեւ դասեր քաղելու եւ սխալները չկրկնելու պահանջ է դնում։ Պահանջ բոլորի առջեւ՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության։
Մոտենում են հերթական ընտրությունները, եւ չի բացառվում, որ նորից կլինեն կրքերը շիկացնելու ջատագովներ։ Սակայն ցանկացած քայլ անելուց առաջ արժե մի փոքր մտածել դրա հետեւանքների մասին, այն մասին, որ ընտրություններով կյանքը չի ավարտվում, եւ վաղն էլ շարունակելու ենք ապրել կողք կողքի՝ իրար երեսի նայելով։ Ու լավ կլինի՝ ոչ մեկս մյուսի դիմաց աչքերը փախցնելու առիթ չունենա։
|