ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 22:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 16 » Արդար մրցակցության երաշխիքներ /ՀՀ ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները հեղափոխական են/
15:26
Արդար մրցակցության երաշխիքներ /ՀՀ ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները հեղափոխական են/

«Հայաստանի iնտրական օրենսգրքում արված փոփոխությունները հեղափոխական են, բարձրանում են արդար մրցակցության երաշխիքները, ընտրական գործընթացն ավելի ժողովրդավարական են դարձնում»,—Երեւանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ապրիլի 2—ի ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչ, ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին։
Նա հավելեց, որ բավականին տարբերվում է այս օրենսգիրքը նախորդից, բարդ է. «Բայց կարծում ենք, եթե այս համակարգը ստացվի, իսկ մենք կողմնակից ենք, որ ստացվի, կլինի ավելի թափանցիկություն, ընտրություններն ավելի ժողովրդավարական, կուսակցությունների, դաշինքների միջեւ արդար մրցակցությունն ավելի երաշխավորված»։
Դիտորդի խոսքով, իրենք հասկանում են, որ առաջիկա ընտրությունը Հայաստանի կյանքում շատ կարեւոր քաղաքական պահ է, ընտրությունների արդյունքներից կախված է լինելու երկրի հետագա ընթացքն այս կամ այն ուղղությամբ. «Մենք ցանկանում ենք Հայաստանի համար ընտրել այնպիսի ուղի, որը կապահովի հասարակության մեջ կայունություն, առաջ կմղի Հայաստանին»։
«Մեր սկզբունքն է՝ քաղաքական չեզոքություն, չխառնվել ընտրական գործընթացին, անկախ պետության ներքին գործերին։ Ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեր գնահատականները հիմնված են բացառապես նրա վրա, թե ինչ են տեսել մեր երկարաժամկետ, կարճաժամկետ դիտորդներն ընտրությունների նախընտրական շրջանում, ընտրությունների օրը, նաեւ Ընտրական հանձնաժողովի պաշտոնական տեղեկատվության, պետական մարմինների տեղեկատվության հիման վրա»,—ասաց Վ. Գումինսկին՝ հավելելով, որ արդեն ընտրությունների հաջորդ օրը իրենք կներկայացնեն իրենց գնահատականը։
Նշենք, որ նախքան լրագրողների հետ հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները հանդիպել էին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 335 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024