ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 05.05.2024, 21:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 12 13 14 15 16 ... 53 54 »

ՀՀ—ում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն հայ—բրազիլական հարաբերություններում առաջնահերթ է համարում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Նրա խոսքով՝ ներդրումների պակասն է սահմանափակ տնտեսական հարաբերությունների պատճառը։
«Մենք ուսումնասիրություններ ենք կատարել եւ գտել ենք գործունեության այնպիսի ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել կողմերի համար, ինչպես օրինակ՝ գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ոլորտներում Բրազիլիան կարող է բավականին մեծ ներդրում ունենալ Հայաստանում։ Պետք է նշել, որ մեր տնտեսական հարաբերություններում փոխանակման առումով առեւտրային գործոնն է գլխավոր եղել, եւ Հայաստանում կատարվող արտահանումների ծավալը բավականին աճել է՝ 2014 թվականին հասնելով 39 մլն դոլարի, որը սակայն ամենամեծ ցուցանիշն է եղել»,– նշել է նա։
Բրազիլիան Հայաստան է արտահանում մասնավորապես մսամթերք, շաքար եւ կակաո։
«2015 թվականին տնտեսական ճգնաժամի պատճառով Բրազիլիայից կատարվող արտահանումները կրճատվեցին՝ հասնելով 20 մլն դոլարի, սակայն 2016 թվականին իրավիճակը շտկվեց, արտահանման ծավալը հասավ 37 մլն դոլարի»,—ասել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանը Բրազիլիա արտահանում է հիմնականում սարքավորումներ եւ տեքստիլ արտադրանք, սակայն ոչ շատ մեծ քանակի։ Մինչ օրս Հայաստանից Բրազիլիա արտահանման ծավալը կազմել է լավագույնս 800 հազար դոլար։
Անդրադառնալով երկու կողմերի՝ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերին՝ դեսպանը նշել է, որ այժմ բանակցություններ ու քննարկումներ են ընթանում, մասնավորապես, վերջերս ստորագրված հայ—բրազիլական համաձայնագրի դրույթների իրականացման ուղղությամբ։ 
Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյի դիտարկմամբ՝ խնդիր կա միմյան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 373 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի, տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն իր խոսքն ուղղեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքին եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ—ուլ—իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին. «Ձերդ սրբություն, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարք,
Հարգարժան շեյխ—ուլ—իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադե, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ,
Ողջունում ենք ձեզ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների հերթական այս հանդիպմանը, որը հնարավոր դարձավ մեր հոգեւոր եղբայր ի Քրիստոս Կիրիլ պատրիարքի միջնորդական հետեւողական ջանքերի շնորհիվ։ Վեց տարի է անցել այս ձեւաչափով մեր վերջին հանդիպումից, որը տեղի ունեցավ Երեւանում 2011թ. նոյեմբերին՝ գումարված ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության ժողովի առիթով։
Մեր ժողովուրդների կյանքում բաղձալի խաղաղության հաստատման հույսով ենք մեր քայլերն ուղղում այս հանդիպումներին՝ քննարկելու ուղիները, որոնցով հոգեւոր առաջնորդներս կարող ենք նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Այսօր, ցավոք, զգալի չեն ներդրվող ջանքերի արդյունքները, սակայն շատ ավելի մեծ եւ առարկայական են մեր ժողովուրդների սպասումները խաղաղ համակեցության այս փնտրտուքի մեջ։
Այս առումով դրական արդյունքներ ենք ակնկալում ժամանակ առ ժամանակ կազմակերպվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳՆ նախարարների հանդիպումներից ու բանակցային ողջ գործընթացից։
Հակառակ Հայաստանի եւ Ադրբե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փաստահավաք առաքելությամբ Արցախում է Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը՝ «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջիդ էլ—Շաֆինի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենթը եւ ու Ռեյչել Հարդերը։
Այցի շրջանակներում խորհրդարանականները հյուրընկալվել են հանրապետության նախագահի նստավայրում, Ազգային ժողովում եւ արտգործնախարարությունում, հանդիպումներ են ունեցել հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։
Ողջունելով հյուրերին, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը կարեւորել է Կանադայի հետ կապերը, դրանք համարելով պահանջված ԱՀ ու ՀՀ համար՝ հաշվի առնելով այդ երկրում հայկական համայնքի ներկայությունը։ Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ «այցի շրջանակներում պատվիրակության անդամներին կհաջողվի Արցախի անկախ պետականության ու այստեղ ապրող ժողովրդի մասին լիարժեք պատկերացում կազմել»։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Մաջիդ էլ—Շաֆին, մասնավորապես. նշել է, թե «Արցախը ազատության համար պայքարի օրինակ է», եւ կազմակերպության պատրաստակամությունն է հայտնել համագործակցության հաստատման ուղղությամբ։
Կանադայի խորհրդարանի անդամներ Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարդերը, ովքեր առաջին անգամ են տարածաշրջանում, կարեւոր են համարում Արցախի պատմությանն ու ներկա քաղաքական իրավիճակին ծանոթանալու ու տեղեկություններով իրենց գործընկերների հետ կիսվելու հնարավորությունը։ Նրանք իրենց տպավորություններն են կիսել կանադահայ համայնքի հետ փոխգործակցության, խորհրդարանական դիվանագիտության եւ տարածաշրջանում տիրող իրադրության վերաբերյալ։
Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը պատվիրակության անդամ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովի բանախոսները լրագրողների հետ զրույցներում անդրադարձել են ղարաբաղյան հիմնահարցին։ 
«Հայաստանին բանակցությունները պետք են, եւ բանակցությունների գոյությունը մենք ինքներս պետք է օգտագործենք մեր նպատակի համար, ինչն անում է Ադրբեջանն իր նպատակի համար»,–ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ հիմնական հարցերից մեկն էլ այն է, որ դու պետք է բանակցելի լինես, խոցելի չլինես քո դիրքորոշումներում. «Եթե դու ասում ես, որ ոչ մի բան չպետք է զիջես, ինչ այսօր, ըստ էության, անում է Ադրբեջանը, դառնում ես անբանակցելի կողմ, եւ, բնականաբար, քո բոլոր պահանջները դիտվում են հակատրամաբանական եւ բանակցություններին հակընթաց քայլեր։ Մենք այդ տրամաբանությամբ չպետք է առաջնորդվենք։ Մեզ այս փուլում բավարարում է այն հայտարարությունը, որ որեւէ զիջում չի կարող տեղի ունենալ Ղարաբաղի հարցում, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»։
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշել է, որ Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցությունը կնշանակի Արցախի մասամբ ճանաչում։ Նրա կարծիքով՝ քաղաքների համագործակցությունը ունի նաեւ քարոզչական կարեւորություն։
«Մասնավորապես, պետք է ճիգ թափել, որ այն քաղաքները, որտեղ հայություն կա, ճանաչեն Արցախի զանազան քաղաքների հայկական պատկանելիությունը։ Համագործակցության առումով դժվարություններ չեն լինի, քանի որ ամբողջ պետության որոշումը անհրաժեշտ չէ։ Քաղաքը կարող է ինքնուրույն որոշում կայացնել»,–ասել է Մարգարյանն ու հավելել, որ այն Արցախի հարցի շուրջ կստեղծի միջազգային դրական կարծիք։
«Այսօր պատերազմի մարտահր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 359 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ադրբեջանը փորձում է շարունակել թոզ փչել միջազգային հանրության աչքերին»,–երեկ Երեւանում Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը, թե իրենք պատրաստ են սուբստանտիվ բանակցությունների՝ եռանախագահողների առաջարկների հիման վրա, եթե Հայաստանն ընդունի դրանք։ «Պատրաստ են սուբստանտիվ, այսինքն՝ բովանդակային, առարկայական բանակցությունների։ Ինչ է, վերջին 10 տարվա ընթացքում նախագահների մակարդակով 20, արտգործնախարարների մակարդակով 4 տասնյակից ավելի, բազմաթիվ հանդիպումները եռանախագահների հետ եղել են բովանդակությունից զո՞ւրկ։ Փաստորեն, ըստ Ադրբեջանի, այդպես է ստացվում»,–նշեց նա։
Նախարարն ընդգծեց, որ եթե Ադրբեջանն իսկապես ընդունում է եռանախագահող երկրների առաջարկները եւ պատրաստ է այդ առաջարկների հիման վրա գնալ կարգավորման, ապա պետք է հաստատի եւ նաեւ գործնականում ապացուցի, որ կողմ է գնալ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել են եռանախագահող երկրների կողմից։ «Բազմիցս է ասվել այդ երեք սկզբունքների մասին. ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշման իրավունք։ Հայաստանը համամիտ է, իսկ Ադրբեջանը փաստորեն մերժում է եւ անգամ մերժում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որտեղ անգամ հղում կա կամ հիշատակվում են այդ երեք սկզբունքները»,–ասաց նա։
«Երկրորդ, եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է գնալ հիմնախնդրի կարգավորմանը եռանախագահների առաջարկությունների հիման վրա, ապա պետք է վերահաստատի ու գործնականում իրականացնի այն, ինչ նրանք առաջարկում են՝ հիմնախնդրի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 337 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Հոգլանդի հրապարակած դրույթները

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը նախօրեին անդրադարձ էր կատարել Մադրիդյան սկզբունքներին՝ պրոյեկտելով դրանք ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա եւ հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերի միջոցով հստակ ներկայացնելով, թե ինչ գործընթաց է ենթադրում սկզբունքների կիրառումը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Հոգլանդի հրապարակած դրույթները «NEWS.am» լրատվական կայքի խնդրանքով. «Իր մեկնաբանության մեջ նա փորձել է հավատարիմ մնալ դրանց, սակայն թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ։ Բայց նորից եմ կրկնում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ դիրքորոշումն արտահայտվում է ոչ թե առանձին մեկնաբանության, այլ համանախագահ երկրների համատեղ առաջարկությունների եւ հայտարությունների միջոցով, մասնավորապես, դա ասվել է նախագահական մակարդակով ընդունված հինգ հայտարարություններում, որոնք բազմիցս վերահաստատվել են եռանախագահների կողմից, ինչպես, օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերին Համբուրգում համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ։ Սա է Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը։
Իմիջիայլոց, բացի հիմնահարցի կարգավորման վեց տարրերից, եռանախագահ երկրների նախագահների եւ արտգործնախարարների հայտարարությունները, որպես հակամարտության կարգավորման հիմք, հղում են կատարում նաեւ միջազգային իրավունքի երեք սկզբունքներին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը եւ տարածքային ամբողջականությանը։
Հայաստանը բազմիցս է արտահայտել իր դիրքորոշումը համանախագահ երկրների այս հայտարարությունների վերաբերյալ։ Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը անտեսում է այդ հայտարարությունները՝ ձեւացնելով, թե դրան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 320 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ—ը ներկայացնող նոր մշտական համանախագահ ունի. ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդն առաքելությունն ավարտում է օգոստոսի 28—ին։ 


Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահն է Էնդրյու Շոֆերը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Ամերկայի ձայնը», հայտնել է Հոգլանդը՝ Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում հանդիպման ընթացքում։ «Նոր համանախագահը շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, ով ծառայել է որպես միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար։ Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում։ Կարծում եմ, պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ—ի համանախագահ»,— ասել է Հոգլանդը։
Ըստ նրա, նոր համանախագահը տիրապետում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը եւ պատրաստ է ստանձնել պարտականությունները։
Ռիչարդ Հոգլանդը խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքի մասին։ Նա, մասնավորապես, նշել է. «Այս խնդիրը չի սկսվել նախկին խորհրդային երկրների անկախացումից հետո։ Լեռնային Ղարաբաղը խնդիր էր, որը շարունակվել է տասնամյակներ, եթե ոչ դարեր»։ Միաժամանակ նա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբերակել է Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Մերձդնեստրի հակամարտություններից։
Հոգլանդը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, որոնք դեռեւս 2014թ. հնչեցրել էր ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ 

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 331 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիան վտանգավոր խաղ է սկսել՝ քաղաքական հաշվարկներով

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին օրերս հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է ԵԱՏՄ—ի հետ կնքել ազատ առեւտրի գոտու համաձայնագիր։ Հայաստանում հայտարարությունը զգալի արձագանք է գտել։ Բայց արդյո՞ք Թուրքիան իսկապես ցանկանում է ԵԱՏՄ հետ ազատ առեւտրի համաձայնագիր, թե՞ դա լոկ հայտարարություն է, որը պայմանավորված է Արեւմուտքի հետ բարդ հարաբերություններով։
«Գիտեք, որ այս վերջին օրերին Գերմանիան կրկին հայտարարեց, որ Թուրքիայի հետ ԵՄ—ի ազատ առեւտրի գոտու պայմանագիրը չի ստորագրվի։ Հայտնի է, որ նրանք ազատ առեւտրի գոտի ունեցել են, բայց հիմա այնտեղ ինչ—որ գործընթաց պետք է լիներ՝ է՛լ ավելի սերտ տնտեսական համագործակցություն, նույնիսկ խնդիր էր դրվել ԵՄ—ին Թուրքիայի անդամակցության մասին, բայց ԵՄ անդամ Գերմանիայի, Ավստրիայի եւ այլ պետությունների հետ Թուրքիայի հարաբերությունների այս վերջին սրացումը, այնտեղ մարդու իրավունքների վատթարագույն վիճակը հանգեցրեց նրան, որ ԵՄ—ն հստակ փակեց Թուրքիայի անդամակցության հեռանկարը, եւ ամենակարեւորը, ազատ առեւտրի պայմանագրի թարմացումն այժմ մերժում են։ Ուղղակի Մերկելը դրա շեշտը նորից դրեց»,– «168.am»—ին ասել է գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը։
Ըստ նրա՝ այս հարցում Հայաստանի հետ սահմանի փակ լինելու խնդիրը գլխավորը չէ։ Ս. Գրիգորյանի կարծիքով՝ մենք պետք է հասկանանք՝ Թուրքիայի պաշտոնյայի հայտարարությունը շանտա՞ժ է Եվրոպայի նկատմամբ, թե՞ իրական ցանկություն. «Եթե պատկերացնենք, որ շանտաժ չէ, եւ իրենք իսկապես ուզում են ստորագրել նման համաձայնագիր ԵԱՏՄ—ի հետ, այստեղ է, որ Հայաստանը, քանի որ ԵԱՏՄ անդամ է, մեծ առավելություն է ստանում։ Հ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 328 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1993թ. օգոստոսին ղարաբաղյան ռազմաճակատում բուռն իրադարձություններ էին ընթանում։ Հուլիսի 23—25—ը Աղդամ քաղաքի եւ համանուն շրջանի զգալի մասի կորստից հետո Ադրբեջանում վերստին սրվել էին երկպառակությունները, մեղադրանքներ էին հնչում նորելուկ նախագահ Հեյդար Ալիեւի եւ զինական խռովարար Սուրաթ Հուսեյնովի հասցեին, քաղաքի կորուստը համարվում էր «նախօրոք պատրաստված դավաճանության» արդյունք։ 
Հուլիսի 28—ին Թարթառի ու Մարտակերտի շրջանների սահմանագլխին կայացավ հանդիպում ԼՂՀ ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունների միջեւ, որին հայկական կողմից մասնակցում էին արտգործնախարար Արկադի Ղուկասյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Համաձայնություն կայացավ ավելի վաղ ձեռք բերված հրադադարյան պայմանավորվածությունը կատարելու եւ գերիների փոխանակման հարցում։ Ակնհայտ էր, որ սեփական երեսը չկորցնելու եւ իր նախագահությունը իրավահեղինակացնելու համար Հեյդար Ալիեւը կարիք ուներ շունչ քաշելու եւ վերադասավորելու ուժերը։ Այդպես էլ եղավ։
Կորցրած լինելով Աղդամը, Մարտակերտը, ավելի վաղ՝ Քյալբաջարի շրջանը (ներկայումս՝ Քարվաճառ—Շահումյան), ըստ այնմ՝ նաեւ Լաչինի միջանցքի հյուսիսային հատվածը՝ Ադրբեջանը 1993թ. հուլիս—օգոստոսին իր հիմնական ուժն ու հարվածի թափը կենտրոնացրեց ռազմաճակատի հարավային եւ հարավ–արեւելյան ուղղությամբ (Ֆիզուլի—Ջաբրայիլ)՝ զուգահեռաբար շարունակելով ռազմական թիրախավորման ենթարկել նաեւ ՀՀ ներկայիս Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերը։
Արդեն հուլիսի 30—ին ադրբեջանական կողմը խախտեց հրադադարը։ Ֆիզուլիից հրետակոծվեցին Հադրութը, գրոհներ կազմակերպվեցին Մարտունու դիրքերի ուղղությամբ, ինչպես նաեւ հրետակոծման ենթարկվեցին ներկայիս Գեղարքունիքի Վերին Ճամբարակ, Տավուշի Մովսես ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 689 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը  ՀՀ—ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների եւ բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել է Օշականի ճակատամարտի 190—րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Իր ելույթում անդրադառնալով հայ—ռուսական ռազմական համագործակցության փառավոր դրվագներից Օշականի ճակատամարտի պատմական նշանակությանը, Արտակ Զաքարյանը նշել է, որ անցած շուրջ երկու հարյուրամյակների ընթացքում երկու ժողովուրդների բարեկամությունն ավելի է ամրապնդվել, ինչի վկայությունն է պաշտպանության բնագավառում հայ—ռուսական ռազմավարական գործընկերության ներկայիս մակարդակը։
Հիշեցնելով, որ հուշարձանը 1830—ական թվականների կեսերին կառուցվել է հայ ժողովրդի եւ Հայ առաքելական եկեղեցու նվիրատվություններով, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարեւորել է ամեն տարի այստեղ հավաքվելով՝ հաղթանակի համար զոհվածների հիշատակը ոգեկոչելու ավանդույթի ձեւավորման անհրաժեշտությունը։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 366 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ—ը նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ բավականին կոշտ արտաքին քաղաքականություն է վարում. ընդ որում, միանգամից մի քանի ճակատով։ Գլխավոր թիրախը, սակայն, Հյուսիսային Կորեան է՝ հրթիռա—միջուկային ծրագրի առաջընթացի պատճառով։ 
Վերջին շաբաթվա ընթացքում Փհենյանը եւ Վաշինգտոնը փոխանակել են մի շարք սպառնալից հայտարարություններ։ Թրամփը Հս. Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին պարբերաբար զգուշացնում է, որ ուժային լուծումից հնարավոր կլինի խուսափել միայն այն դեպքում, երբ Հս. Կորեան դադարեցնի սադրանքները։ Հս. Կորեան էլ իր հերթին սպառնում է ռմբակոծել խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում գտնվող ամերիկյան բազաները։ 
ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի օգոստոսի 5—ի բանաձեւն ուժեղացրել է պատժամիջոցները Փհենյանի դեմ։ Հս. Կորեան, սակայն, չի դադարում իրականացնել հրթիռային թեստեր Միացյալ Նահանգների կողմից եկող սպառնալիքից պաշտպանվելու պատրվակով։ Հս. Կորեայի բալիստիկ հրթիռները ընկնում են Ճապոնիայի տնտեսական գոտում։ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է արձագանքել ԿԺԴՀ—ի կողմից ԱՄՆ—ի կամ դաշնակիցների հասցեին ուղղված ցանկացած սպառնալիքի։
«ԿԺԴՀ—ն պետք է ցույց տա ապամիջուկայնացման մտադրությունների լրջությունն ԱՄՆ—ի հետ բանակցություններ սկսելու համար»,—ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը։
Վաշինգտոնը կցանկանար բանակցություններ վարել Կիմ Չեն Ընի հետ, երբ գա ժամանակը. «Երբ նրանք ցույց կտան, որ լուրջ են տրամադրված ապամիջուկայնացման ուղղությամբ շարժվելու համար։ Մենք դեռ դա չենք տեսնում»։
Միեւնույն ժամանակ, նա չի նշել բանակցությունների մեկնարկի համար նախնական պայմանները։ Մասնա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը։
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ողջունելով պատվիրակության այցը մեր երկիր՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Իսրայելի հետ համագործակցության զարգացման եւ հատկապես տնտեսական կապերի ակտիվացման մեջ։ Կառավարության ղեկավարը դրական է համարել վերջերս Հայաստան—Իսրայել ուղիղ չվերթերի գործարկումը։
Ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու Իսրայելի պատրաստակամությունը՝ Ցախի Հանեգբին նշել է, որ այցի նպատակն է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքում տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առեւտրի, գյուղատնտեսության բնագավառներում բացահայտել այն ուղղությունները, որոնց շրջանակում երկու երկրները կարող են գործնական փոխշահավետ համագործակցություն ծավալել։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ տնտեսական հարաբերությունների եւ գործարար կապերի աշխուժացման հեռանկարների շուրջ։ Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին՝ նշելով, որ դրանց հիմնական նպատակը արդյունավետության բարձրացումն է բոլոր ոլորտներում։ Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարեւորել է Իսրայելի հետ փորձի փոխանակումը եւ ներդրումային ծրագրերի իրականացումը ՏՏ, գյուղատնտեսության, պետական կառավարման, թվայնացման, առողջապահության ու գիտության ոլորտներում։ Վարչապետի խոսքով, օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը կարող է հետաքրքիր հարթակ հանդիսանալ ինչպես երկկողմ գործակցություն ծավալելու, այնպես էլ երրորդ շուկաներ դուրս գալու առումով։
Ց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 311 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024