ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 7
Հյուրեր: 7
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 4 » Կանադայի խորհրդարանականներն Արցախում /Ճշմարտությունը միջազգային հանրությանը ներկայացնելու առաքելությամբ/
11:17
Կանադայի խորհրդարանականներն Արցախում /Ճշմարտությունը միջազգային հանրությանը ներկայացնելու առաքելությամբ/

Փաստահավաք առաքելությամբ Արցախում է Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը՝ «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջիդ էլ—Շաֆինի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենթը եւ ու Ռեյչել Հարդերը։
Այցի շրջանակներում խորհրդարանականները հյուրընկալվել են հանրապետության նախագահի նստավայրում, Ազգային ժողովում եւ արտգործնախարարությունում, հանդիպումներ են ունեցել հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։
Ողջունելով հյուրերին, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը կարեւորել է Կանադայի հետ կապերը, դրանք համարելով պահանջված ԱՀ ու ՀՀ համար՝ հաշվի առնելով այդ երկրում հայկական համայնքի ներկայությունը։ Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ «այցի շրջանակներում պատվիրակության անդամներին կհաջողվի Արցախի անկախ պետականության ու այստեղ ապրող ժողովրդի մասին լիարժեք պատկերացում կազմել»։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Մաջիդ էլ—Շաֆին, մասնավորապես. նշել է, թե «Արցախը ազատության համար պայքարի օրինակ է», եւ կազմակերպության պատրաստակամությունն է հայտնել համագործակցության հաստատման ուղղությամբ։
Կանադայի խորհրդարանի անդամներ Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարդերը, ովքեր առաջին անգամ են տարածաշրջանում, կարեւոր են համարում Արցախի պատմությանն ու ներկա քաղաքական իրավիճակին ծանոթանալու ու տեղեկություններով իրենց գործընկերների հետ կիսվելու հնարավորությունը։ Նրանք իրենց տպավորություններն են կիսել կանադահայ համայնքի հետ փոխգործակցության, խորհրդարանական դիվանագիտության եւ տարածաշրջանում տիրող իրադրության վերաբերյալ։
Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը պատվիրակության անդամները նշել են, որ «Արցախ են ժամանել 2016—ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները եւ ռազմական հանցագործություններն ուսումնասիրելու նպատակով»։
Ողջունելով պատվիրակության անդամների նախաձեռնությունը՝ արտգործնախարարն իր խոսքում ընդգծել է ադրբեջանական ագրեսիայի պատճառների եւ հետեւանքների մասին միջազգային հանրության իրազեկման եւ պատասխանատուների դատապարտման կարեւորությունը Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեությունը սանձելու առումով։ Հյուրերի խնդրանքով Կ. Միրզոյանը ներկայացրել է ապրիլյան ագրեսիայի ընթացքում եւ դրան հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված հանցագործությունների «շրջանակը», անդրադարձել է ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության պատմությանը, դրա կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության դիրքորոշմանը՝ հակամարտության տեւական լուծմանը հասնելու խնդրում։
«Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջիդ էլ—Շաֆին եւ պատվիրակության մյուս անդամները, ինչպես տեղեկացրել են լրագրողների հետ հանդիպմանը, մտադիր են իրենց տպավորությունները եւ հասարակական կառույցներից ստացած նյութերը տրամադրել Կանադայի խորհրդարանի գործընկերներին ու իրավապաշտպան կազմակերպություններին, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության մասին նրանց հաղորդել հավաստի տեղեկություններ, 2016թ. ապրիլին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի, հայազգի զինվորների հանդեպ հակառակորդի իրականացրած ծանր հանցագործությունների վերաբերյալ միջազգային հանրությանը պատմել ճշմարտությունը։ hhpress.am

Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 427 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024