ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 23 » Արտահանման աճը շարունակական է /ՀՀ—ն հաջողությամբ օգտվում է «GSP+» համակարգից/
09:44
Արտահանման աճը շարունակական է /ՀՀ—ն հաջողությամբ օգտվում է «GSP+» համակարգից/

Հայաստանն աշխարհում այն քիչ երկրներից է, որը ԵՄ երկրներ ապրանքներ է արտահանում GSP+ համակարգի միջոցով։ Դա թույլ է տալիս մեծ թվով ապրանքներ արտահանել Եվրամիություն զրոյական տոկոսադրույքով։ 
Գործարար համայնքի իրազեկվածությունը ԵՄ արտահանման «GSP+» արտոնյալ համակարգի կիրառման վերաբերյալ շատ կարեւոր է։ Հայաստանի մասնավոր հատվածի գործարարներին ԵՄ—ից մեր երկրին տրվող առեւտրային արտոնյալ պայմաններին առավել լավ ներկայացնելու նպատակով Երեւանում անցկացվել է «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգին» (GSP+) նվիրված տեղեկատվական միջոցառում—քննարկում։ 
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ նմանատիպ ձեւաչափով հանդիպելու նպատակը այն է, որ մասնավոր հատվածը, առեւտրային հարաբերություններ իրականացնող ընկերությունները ժամանակ առ ժամանակ տեղեկացվեն ԵՄ—ի կողմից Հայաստանին տրվող առեւտրային արտոնյալ պայմանների, դրանց ընթացակարգի, կիրառման մեթոդների եւ բոլոր մանրամասների մասին, ինչի շնորհիվ մեր գործարարներն առավելագույնս կօգտվեն դրանցից։
«Այս մի քանի օրում եվրոպացի գործընկերների հետ քննարկումներ ենք կազմակերպել՝ նպատակ ունենալով առավելագույնս տեղեկատվություն փոխանակել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են գործող առեւտրային ռեժիմին։ Հայաստանն օգտվում է «GSP+» համակարգից, որն ավելի արտոնյալ է, քան «GSP» համակարգը։ Այս համակարգի ներքո աշխարհում գործում է 8 երկիր, որոնք օգտվում են 6400 անուն ապրանքների համար ԵՄ զրոյական մաքսատուրքով արտահանելու կամ ներմուծելու հնարավորությունից, իսկ այստեղ կարեւոր է իմանալ, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր, ում է պետք դիմել, ինչ ընթացակարգեր է պետք անցնել գործունեությունն հավուր պատշաճի իրականացնելու համար»,–ասել է Մելքոնյանը՝ վստահեցնելով, որ համակարգը համարվում է ամենաարտոնյալներից մեկը, որը տրվում է երկրին որոշակի չափանիշների բավարարման եւ «GSP+» համակարգի պահանջների պահպանման դեպքում։
Նրա խոսքով՝ Հայաստանն ապացուցել է, որ բավարարում է դրանք, եւ մեր երկրին այդ արտոնությունը հատկացնելուց հետո ամբողջ ընթացքում անցկացվում են մոնիթորինգներ՝ հստակ ֆիքսելու համար, որ Հայաստանը ստանձնած պարտականությունները հավուր պատշաճի է իրականացնում։
Գարեգին Մելքոնյանն ընդգծել է, որ այս համակարգին անցնելով՝ Հայաստանն ունի դեպի ԵՄ տարածք արտահանման շարունակական աճ։ Դեպի ԵՄ տարածք արտահանման զգալի մասն օգտվում է հենց այդ համակարգից։ «Դրա շնորհիվ հայկական այն ապրանքները, որոնք մտնում են «GSP+» համակարգով նշված 6400 ապրանքի ցանկում, ստանում են զրոյական մաքսատուրք։ Այն էժանացնում է մեր տեղական արտադրանքը ԵՄ—ի շուկայում եւ ավելացնում մրցակցային առավելությունն այլ ապրանքների նկատմամբ։ Սա կարեւոր հանգամանք է, քանի որ կազմակերպություններին հնարավորություն է տալիս էլ ավելի արդյունավետ ներկայացնելու իրենց ապրանքն այդ շուկայում։ Ունենք կոնկրետ շեշտադրում, որպեսզի ընդլայնվի ապրանքային կառուցվածքը, քանի որ շատ ձեռնտու է հնարավորինս մեծ տեսականի ունեցող ապրանքներ արտահանել ԵՄ տարածք»,–ասել է Մելքոնյանը՝ հավելելով, որ Հայաստանից արտահանման ընդհանուր կառուցվածքում համակարգից հիմնականում օգտվում են խոշոր ապրանքային խմբերը, մասնավորապես՝ մետալուրգիայի արտադրանքը, սնունդը, տեքստիլը, խմիչքները, ձկնամթերքը։ Հայաստանը միակն է տարածաշրջանում, որն օգտվում է «GSP+»—ից։ 
Նրա խոսքով՝ Հայաստանը 2018 թվականից շահառու է լինելու ԵՄ մի ծրագրի, ըստ որի, Հայաստանից դեպի ԵՄ տարածք մինչեւ 6000 եվրոյի ապրանք արտահանելու դեպքում ծագման սերտիֆիկատ ունենալու կարիք չի լինի. «Սրանից օգտվելու համար կազմակերպությունները նախապես պետք է գրանցված լինեն հատուկ համակարգում։ Սա կարեւոր է, քանի որ համեմատաբար փոքր ծավալով արտահանողների համար ստեղծվում է արտոնյալ հնարավորություն՝ մեկ փաստաթուղթ ունենալու պահանջը պակասում է, որն, ըստ էության, նշանակություն ունի ժամանակի եւ գումար խնայելու տեսանկյունից»։
Գոյություն ունի նաեւ ԵՄ—ի կողմից ստեղծված եւ գործող էլեկտրոնային բազա, որի շնորհիվ բոլոր այն ընկերությունները, որոնք հետաքրքրված են ԵՄ արտահանելու հարցով՝ համակարգի միջոցով կարող են մանրամասն տեղեկատվություն ստանալ, թե կոնկրետ ապրանքը ԵՄ ներմուծելու պարագայում ինչպիսի մաքսատուրքի դրույքաչափ է գործում, «GSP+»—ն այն զրոյացնո՞ւմ է, թե՞ ոչ, բացի տարիֆային սահմանափակումներից ի՞նչ այլ տեսակի ոչ տարիֆային սահմանափակումներ են գործում՝ սերտիֆիկատներ, փաստաթղթեր։ hhpress.am

Ա. ԽՈՍՐՈՎՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 320 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024