ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 23:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 24 » Հայ—իրանական փոխգործակցության հսկայական ներուժ կա /Երկաթուղու, գազատարի ծրագրերը կարող են նպաստել ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացմանը/
13:55
Հայ—իրանական փոխգործակցության հսկայական ներուժ կա /Երկաթուղու, գազատարի ծրագրերը կարող են նպաստել ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացմանը/

«Հայ—իրանական հսկայական ներուժ կա, որը չի մտել գործառնական դաշտ եւ չի իրականացվել»,–Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային հարցերի իրանցի հայտնի փորձագետ Էհսան Հուշմանդը։
Նրա խոսքով, եթե Հայաստան— Իրան երկաթուղու, իրանական գազի՝ դեպի Եվրոպա տարանցելու ծրագրերն ավելի իրատեսական դառնան եւ Հայաստանում քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ, երկու երկրների հարաբերությունները ոչ միայն զգալիորեն կընդլայնվեն, այդ հանգամանքը կարող է նպաստել նաեւ տարածաշրջանային կայունության մակարդակի ու Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց, որ չափազանց կարեւոր շեշտադրում էր սա. «Ըստ էության, կարծում եմ, որ այդ երկու ծրագրերի իրականացման պարագայում մեր երկրի անվտանգության մակարդակը զգալիորեն կբարձրանա, ոչ միայն շրջափակումը ճեղքելու առումով, այլ նաեւ սա պետք է համարել իրանական կողմի ակնարկ առ այն, որ եթե Իրանը Հայաստանում ունենա իր համար տնտեսական կարեւորություն ներկայացնող նման խոշոր ծրագրեր, ապա նաեւ որոշակիորեն իրանական կողմը պատրաստ է ուժեղացնելու մեր անվտանգության համակարգը՝ պաշտպանելու նախ եւ առաջ սեփական տնտեսական շահերը մեր երկրում»։
Խոսելով Հայաստան—Իրան, Ադրբեջան—Իրան երկաթգծերի ծրագրերի մասին, իրանցի փորձագետն ասաց, որ եթե Իրանը Ադրբեջանի հետ երկաթուղին դիտարկում է Ռուսաստանի հետ կապվելու միջոց, ապա Հայաստանի հետ երկաթուղին՝ Հայաստանի եւ Վրաստանի միջոցով ելքի ապահովում դեպի Եվրոպա։
Նա նշեց, որ այսօր քննարկվում է նաեւ Իրաքի հյուսիսով ելք դեպի Եվրոպա ծրագիրը։ Իրանցի փորձագետը հիշեցրեց, որ այսօր Իրանը Եվրոպային կապող միակ ուղին փաստացի անցնում է Թուրքիայով։
«Ես՝ որպես Հայաստանի բարեկամ եւ Իրանի հայրենասեր, կուզենայի հորդորել որպեսզի Հայաստանը եւ Իրանը երկաթուղու ծրագրում ավելի սերտորեն աշխատեն, որովհետեւ սա չափազանց կարեւոր է երկու երկրի համար էլ։ Մենք գիտենք, որ տնտեսական զարգացման, երկրի զարգացման համար կարեւոր նշանակություն ունի ենթակառուցվածքների զարգացումը։ Եթե Իրան—Հայաստան երկաթուղին հաջողվի կառուցել, Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների, հատկապես Իրանի ատրպատականցիներով բնակեցված նահանագներից զբոսաշրջիկների քանակը մի քանի անգամ կավելանա, այս նահանգները կկապվեն Հայաստանի հետ։ Կարեւոր դերակատարություն կունենա առեւտրի զարգացման ուղղությամբ, Հայաստանը կկարողանա այս ճանապարհն օգտագործել եվրոպական ապրանքներն Իրան, իրանական ապրանքները՝ Եվրոպա հասցնելու համար, ինչու չէ նաեւ հայկական ապրանքներ տեղափոխել»,–ասաց Է. Հուշմանդը։
«Վերջին շրջանում Իրանը տարածաշրջանում իր դերակատարությունը մեծացնելուն զուգընթաց, բավականին ակտիվ քաղաքականություն է սկսել վարել նաեւ Հարավային Կովկասում»,–ասաց Վարդան Ոսկանյանը։
Նա նշեց, որ հայ—իրանական հարաբերություններում վերջերս տեղի ունեցավ կարեւոր իրադարձություն։ Խոսքը Իրանի խորհրդարանի կողմից «Մեղրի—Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրի վավերացման մասին է. «Համաձայնագիրը լուրջ հնարավորություններ է մեզ ընձեռում զբաղվելու Հայաստանը Պարսծից ծոցը Սեւ ծովին կապող միջանցք դարձնելու համապատասխան քայլերով»։
Էհսան Հուշմանդը նշեց, որ իրենք կուզենային, որպեսզի Իրանն ավելի լայն ներգրավվածություն ունենար ղարաբաղյան խնդրի կարգավորան գործընթացում, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում կարողանար կանխարգելել նաեւ ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը. «Տարածաշրջանի ժողովուրդների շահերից չի բխում, որ խնդրի կարգավորման համար ընտրվի ռազմական ճանապարհը։ Վստահ ենք, որ տարածաշրջանային առաջնորդների ուշիմ քաղաքականության հետեւանքով խելամիտ, արդարացի, խաղաղ լուծում կգտնվի տարածաշրջանային հակամարտության համար»,– ասաց իրանցի փորձագետը։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 363 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024