ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 2 » Ֆուտբոլային դիվանագիտությունն ավարտվեց
11:43
Ֆուտբոլային դիվանագիտությունն ավարտվեց

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունել է հայ—թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցման Հայաստանի որոշումը։ «Արմենպրեսի» հետ զրույցում Գասպար Կարապետյանը նշել է, որ նման որոշման պատճառը պարզ է ու հստակ։ 
«Թուրքիայի իշխանություններն ունեին մոտ 10 տարի՝ ստորագրելու հայ—թուրքական արձանագրությունները։ Բայց նրանք հրաժարվեցին ստորագրել զուտ քաղաքական կամքի պակասի պատճառով՝ նախընտրելով շարունակել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական շրջապատումը։ Դրանից բացի, ինչպե՞ս համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ, երբ ղարաբաղյան հիմնախնդիրը դիտարկում է որպես նախապայման, կամ երբ այդ երկրի իշխանություններն անմիջական թիկունք են կանգնում Ադրբեջանի 2016թ. ապրիլյան հարձակողական ոճին»,—ասել է Գասպար Կարապետյանը։
Արդյո՞ք Հայաստանը կարողացավ այս ընթացքում միջազգային հանրությանը տեղ հասցնել այն, որ Թուրքիայի առաջնորդների մոտ քաղաքական կամքը բացակայում է։ Հարցին ի պատասխան՝ Գասպար Կարապետյանը նշել է, որ թուրքական պետությունն այս ընթացքում առիթ ուներ ապացուցելու, թե իբր ինքը հետաքրքրված է իր հարեւան երկրների հետ լավ կապեր հաստատելու գործով. «Այսօր իրականությունն այլ է։ Թուրքիան Եվրամիության հետ կապերը վատթարացրել է, տեղյակ ենք, թե ինչ է տեղի ունենում Հյուսիսային Սիրիայում, մասնավորապես, Աֆրինում։ Բոլորս էլ գիտենք, որ թուրք—ռուսական հարաբերություններն ամեն վայրկյան կարող են փոփոխությունների ենթարկվել, եւ այսօր դրսեւորվում է Հայաստանի հետ խորհրդակցության մերժումը։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունն արդեն քաջատեղյակ է Թուրքիայի մոտ քաղաքական կամքի բացակայության մասին»։
Հայ—թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցումը սպասելի էր եւ իրատեսական, «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել էր, որ գարուն կմտնենք առանց արձանագրությունների. «Ինչպես եւ նախապես ասվել էր, այդպես էլ եղավ։ Ամեն ինչ սպասելի էր եւ միանգամայն հասկանալի»։
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն էլ նշել է, որ նախապայմաններ դնողը եւ չվավերացնողը թուրքական կողմն էր. «Չնայած նրանք ջանքեր գործադրեցին համոզելու համար, որ չէ, նրանք չեն հանում օրակարգից, բայց բուն փաստերը եւ Թուրքիայի կողմից ձեռնարկված քայլերը ցույց են տալիս, որ թուրքական կողմը տապալեց արձանագրությունները»։


Թուրքական մամուլի արձագանքը
 

Հայ—թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը թուրքական լրատվամիջոցների գլխագրերում է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», տեղեկատվության տարածումից անմիջապես հետո թուրքական տարբեր լրատվամիջոցներ շտապեցին արձանագրել, որ ՀՀ նախագահը իր նստավայրում հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է արձանագրություններն առ ոչինչ համարելու մասին։ Տարօրինակ չէ, որ լրատվամիջոցները հայ—թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացի ձախողման հանգամանքը կանխատեսելիորեն փորձում են կապել հայկական կողմի դիրքորոշման հետ՝ նշելով, թե «Հայաստանը վերջ է տալիս կարգավորման գործընթացին»։
«Ֆուտբոլային դիվանագիտությունն ավարտվեց»,–այսպիսի գլխագրով է տեղեկությունը հրապարակել թուրքական ազգայնական «Sozcu» պարբերականը։
Թուրքական «Հուրիեթը» հիշեցրել է, որ Հայաստանն ու Թուրքիան արձանագրությունները ստորագրել էին 2009 թվականին՝ Ցյուրիխում՝ այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի աջակցությամբ։
Մեկ այլ պարբերական՝ «Միլլիեթը», հիշեցրել է, որ հայ—թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու մտադրության վերաբերյալ հայկական կողմի հայտարարությանը արձագանքել էր Թուրքիայի ԱԳՆ—ն՝ նշելով, թե այդ արձանագրությունները շարունակում են «մնալ մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում»։
Հայ—թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու մասին գրել են ավելի քան երկու տասնյակ լրատվամիջոցներ, ինչպես «Աքշամը», «Հաբերլերը», «Haver7»—ը, «HaberTurk»—ը, «Demokrathaber»—ը եւ այլն։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 402 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024