Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 27
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստից հետո հրավիրված ասուլիսում կողմերի ղեկավարները հանդիպեցին լրագրողների հետ։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց. «Ինչպես գիտեք, հայ—ռուսական քաղաքական երկխոսությունը, հատկապես խորհրդարանական ձեւաչափում, շարունակում է խիտ եւ հագեցած մնալ։
Մենք վերահաստատեցինք մեր աջակցությունը ՄԽ համանախագահներին առաքելությանը եւ հատկապես դատապարտում ենք ռազմատենչ հռետորաբանությունը եւ հայատյացությունը, որը գալիս է հակառակորդ երկրի կողմից»։
ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասաց, որ իրենք ընդունված հայտարարությունում մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում ստատուս քվոն խախտելու եւ բանակցային գործընթացը փակուղի տանելու փորձերի, սպառնալիքների եւ այլնի վերաբերյալ։ «Մենք հասկանում ենք, որ այս հակամարտության, այնպես ինչպես աշխարհի շատ հակամարտությունների, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,—ասաց Զատուլինը՝ ընդգծելով, որ այսօր Ռուսաստանում ձգտում են, որպեսզի ոչ միայն երկկողմ, այլեւ միջազգային նշանակության այդքան բարդ հարցի լուծման ժամանակ ռազմական մեթոդը չկիրառվի։
Նա շեշտեց, որ ՌԴ—ն մտադիր է կատարել Հայաստանի նկատմամբ իր ռազմավարական գործընկերոջ պարտականությունները անվտանգության եւ պաշտպանության ոլորտում. «Այսուհետ եւս ՀԱԿՊ–ի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում կամ ռազմական սպառնալիք դիտարկելու է որպես իրեն սպառնացող վտանգ»։
Նա ափսոսանք հայտնեց, որ իրենց վաճառա
...
Կարդալ շարունակությունը »
|
Մինչ այդ Հուսեյն Ռաուֆ—բեյի հանձնարարությամբ երկու պատվիրակությունների փոխայցելությունների եւ մասնավոր զրույցների ժամանակ շոշափվեց Անդրկովկասի սեյմի փետրվարի 16—ի (մարտի 1) հաստատած 4—րդ հիմնադրույթը, որում ամրագրված էր. պատվիրակությունը կողմ է Արեւելյան Անատոլիայի ինքնորոշմանը, մասնավորապես՝ Արեւմտյան Հայաստանի ինքնավարությանը թուրքական պետության շրջանակներում։ Ռաուֆ—բեյը եւ թուրքական պատվիրակության առաջին քարտուղար Իսմայիլ Համի—բեյը Ալ. Խատիսյանի եւ Հ. Քաջազնունու հետ մասնավոր զրույցների ժամանակ ներկայացրին Հայկական հարցի «լուծման» իրենց առաջարկը։
Հուսեյն Ռաուֆ—բեյը առաջարկում էր Թուրքիայի եւ Անդրկովկասի բնակչության փոխանակություն։ Թուրքական կողմը պնդում էր, որ Արեւմտյան Հայաստանի 300 հազար հայ փախստականներին հարկ է թողնել Արեւելյան Հայաստանում, իսկ նրանց փոխարեն Արեւմտյան Հայաստան մշտական բնակության տեղափոխել նույնքան մահմեդական բնակչություն։ Դա նշանակում էր, որ թուրքական կողմը մերժում էր Հայկական հարցի լուծման պահանջը։ Բնականաբար, Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության հայ անդամներ Ալ. Խատիսյանը եւ Հ. Քաջազնունին կտրուկ մերժեցին. «որովհետեւ ան,–գրում է Ալ. Խատիսյանը,–կը զրկէր մեզ իրաւունքէ պահանջել Թրքահայաստանը, որ թուրքերը կուզէին տեղաւորել Անդրկովկասէն տարւած մահմեդական տարրեր»։ Հուսեյն Ռաուֆ—բեյը հայ պատվիրակների առարկության առիթով պաշտոնապես հայտարարեց. «Հայերը չհամաձայնեցին իրենց (թուրքերի–Գ. Պ.) պահանջներին, նրանք՝ ռուսահայերը (արեւելահայերը–Գ. Պ.), նույնպես կարող են ենթարկվել կոտորածի, ինչպես տաճկահայերը (արեւմտահայերը–Գ. Պ.)»։
Ի դեպ, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվիրակության նախագահի այդ պաշտոնակա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի եւ արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով, շնորհվել է նաեւ պատվավոր կոչում։
Նախագահի նստավայրում մարտի 24–ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հանրապետության նախագահը տարբեր բնագավառներում պարգեւի արժանացած անձանց հանձնել է պետական բարձր պարգեւները եւ շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի ու նվիրումի համար, մաղթել նորանոր հաջողություններ եւ անսպառ եռանդ հետագա նպատակներն իրականացնելու ճանապարհին։
«Մեդալներ, կոչումներ, շքանշաններ հանձնելը հանրապետության նախագահի, թերեւս, ամենահաճելի պարտականությունն է։ Սակայն դա զուտ արարողակարգային միջոցառում չէ, եւ, ըստ իս, դրանում մեծ խորհուրդ կա։
Հայտնի ճշմարտություն է, որ տաշած քարը գետնին չի մնա։ Հայաստանի պետությունն առաջնորդվում է հենց այդ ժողովրդական իմաստնությամբ։ Ոչ մի լավ գործ աննկատ չի մնացել եւ չի մնալու։ Հայաստանում առկա ազատությունը, ամեն ինչ բաց ու ազնիվ քննարկելու հնարավորությունը մշտապես նպաստելու են արժանավորներին առանձնացնելու եւ խրախուսելու գործին։ Ակնհայտ է, որ յուրաքանչյուր պարգեւատրումից հետո արձագանքներ են լինում։ Մարդիկ իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունն են հայտնում։ Բայց մենք առաջնորդվում ենք մի սկզբունքով, որ պետական մարմինները, որոնք քննարկում են թեկնածություններն ու ներկայացնում պարգեւատրման, ավելի քաջատեղյակ են, եւ նրանց կարծիքը մեզ համար վճռորոշ է։ Կարծում եմ, որ ավելի լավ է ինչ—որ պարագաներում արժանիքը մի քիչ ավելի բարձր գնահատել եւ խրախուսել, քան երկնչել որոշակի քննադատությունից եւ անտեսել մարդկանց կատարածը։
Վստահ եմ, որ վաստակի ճանաչումը կարեւոր է յուրաքանչյուրի համար, այդ թվում ն
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ նրա հիշատակի հարգանքի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու ծիսակատար քահանա Շահեն Հայրապետյանի գլխավորությամբ կայացած օրհնության կարգից հետո ՀՀ բարձրագույն ղեկավարությունը եւ ներկաները ծաղիկներ են դրել երջանկահիշատակ վարչապետի շիրիմին։
Լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ունեցել է մեծանուն զորավարներ, քաղաքական գործիչներ, սակայն պետական գործիչների առումով այնքան էլ հարուստ չէ։ «Շատ հաճախ մեր պետական գործիչները եղել են այլ պետությունների համար ծառայող մարդիկ։ Ես կարծում եմ, որ երրորդ հանրապետության ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այն պետական գործիչն էր, ով առանց որեւէ վերապահության մեծ ժողովրդականություն եւ սեր էր վայելում։ Եվ դա մի բան է նշանակում՝ ըստ էության, մենք ունենք մի արժեք, մի չափանիշ, եւ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է ձգտել նրան, որ այն սերը, որը տածում էր մեր ժողովուրդը վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ, տածի նաեւ մյուս իշխանավորների նկատմամբ։ Իսկ դրա ճանապարհն ակնհայտ է՝ աշխատանք, աշխատանք ու էլի աշխատանք։ Սա, կարծում եմ, այսօրվա խորհուրդն է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ստանա՝ այցելելով պարոն Մարգարյանի շիրիմին»,–«Արմենպրե
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, մարտի 24–ից 28–ը Ժնեւում (Շվեյցարիա) մասնակցում է Միջխորհրդարանական միության 138–րդ վեհաժողովի աշխատանքներին, հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։
Վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ։ Հանդիպումը կայացել է գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ։ Քննարկվել են միության աշխատանքների ընթացքին, դրանց արդյունավետության բարձրացման ուղիներին, միության կանոնադրության փոփոխություններով առաջարկվող բարեփոխումներին առնչվող հարցեր։ Արա Բաբլոյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին առաջարկել է քննարկել Հայաստանում միության գործունեության շրջանակներում միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը։
Հայաստանի խորհրդարանականները մասնակցել են տարբեր հանձնաժողովների, մասնավորապես Կին խորհրդարանականների ֆորումի, Առողջապահության հարցերի խորհրդակցական խմբի, Մարդու իրավունքների հանձնաժողովի, Խաղաղության եւ միջազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին։
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Շուշան Սարդարյանը, Լենա Նազարյանը, Շաքե Իսայանը, Կարեն Ավագյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։
Վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մարտի 25–ին «Միգրանտների եւ փախստականների համար ընդհանուր ռեժիմի ամրապնդումը. փաստերի վրա հիմնված արդյունավետ քաղաքական լուծումների անհրաժեշտությունը» թեմայով ելույթ է ունեցել.
«Հարգելի՛ նախագահող,
հարգելի՛ գործը
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ԱԺ ճեպազույցների թեման «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած իշխանության համար պայքարի փողոցային տարբերակն էր, որից հրաժարվել էին դաշինքի մաս հանդիսացող երկու գործընկերները։ Այն երեկ քննադատության արժանացավ ճեպազրույցներին ներկա պատգամավորների կողմից։
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ յուրաքանչյուր կազմակերպություն, յուրաքանչյուր միավոր ինքն է որոշում իր պայքարի մեթոդները, ձեւերը, առաջնահերթությունները. «Զուտ անձի հետ կապված պայքարին ես չեմ հավատում, որովհետեւ հավատում եմ համակարգային փոփոխություններին, եւ համակարգերը պարտադրելու են իրենց լուծումները։ Երբ որ մենք ընդունում էինք այս նոր Սահմանադրությունը, եւ շատ քաղաքական ուժեր կա՛մ չէին մասնակցում, կա՛մ դեմ էին, կա՛մ ասում էին՝ ոչ մի բան իմաստ չունի, մենք այն ժամանակ էլ ասում էինք, որ, անկախ ձեր վերաբերմունքից, մենք ապրելու ենք այս Սահմանադրության պայմաններում, եւ այդ Սահմանադրության մեջ արդեն ակնհայտ էր, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք է ունենալու խորհրդարանական կայուն մեծամասնությունը եւ հայտնի էր, թե ինչ լիազորություններ է ունենալու վերջինս»։
Նա նշեց, որ գոհ են սահմանադրական փոփոխություններից եւ ավելացրեց, որ անփոխարինելի մարդիկ չկան, սակայն կան մարդիկ, ում փորձը, գիտելիքներն ու հմտություններն որոշ ժամանակահատվածում անհրաժեշտ են եւ կարող են ծառայել պետական շահերին. «Մենք այսօր ունենք քաղաքական մեծամասնություն, կոալիցիոն համաձայնագիր, եւ սեւով սպիտակի վրա գրված է, որ հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը վերապահված է հանրապետական կուսակցությանը, եւ դա բխում է Սահմանադրությունից։ Իսկ Սահմանադրությունը մեր կյանքն է կարգավորում. ուրիշ տարբերակ չի լինում»։
Ինչ վերաբերում է &la
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|