ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 04.10.2024, 22:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 24

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ։ Ընդլայնված կազմով հանդիպմանը, խորհրդի անդամներից բացի, ներկա են եղել խորհրդակցական այդ մարմնի ոլորտային հանձնաժողովների, ենթահանձնաժողովների եւ տարածքային կառույցների ներկայացուցիչներ։
Նկատի առնելով, որ առաջիկայում լրանում են Հանրային խորհրդի գործունեության, ինչպես նաեւ հանրապետության նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների ժամկետները, եւ այդ առումով սա նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումն է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ, խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է անցած տարիներին իր գլխավորած կառույցի գործունեությունը։ Հանդիպման մասնակիցները հանրապետության նախագահին նաեւ ներկայացրել են իրենց մտահոգություններն ու տարբեր ոլորտներում առկա խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։
Իր խոսքում Վազգեն Մանուկյանը մեծապես կարեւորել է հանրապետությունում հասարակական—քաղաքական երկխոսությունը խթանելու նպատակով նախագահի հրամանագրով 2008 թվականին Հանրային խորհրդի ստեղծումը եւ շնորհակալություն հայտնել նախագահին՝ այդպիսով քաղաքական նոր մշակույթ ձեւավորելու, քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրները բարձրացնելու, մասնագիտական տեսանկյունից քննարկելու եւ լուծումներ առաջարկելու հնարավորության համար։ Հանրային խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ Սահմանադրության նոր փոփոխությունների արդյունքում, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով նոր Հանրային խորհրդի կազմավորմամբ հնարավոր կլինի ներկայիս խորհրդի անցած ճանապարհը եւ փորձը հաշվի առնելով՝ ավելի մեծ արդյունքների հասնել Հայաստանի ընդհանուր վիճակի բարելավման եւ քաղաքացիական հասարակության զարգացման գործում։
Սերժ Սարգսյանը կարեւորել է Հանրային խորհրդի հետ հանդիպումները, ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 356 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը։
Մինչ այդ հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է Գագիկ Հարությունյանի անունը կրող՝ իրավաբանական, գիտական ու լրագրական նյութերով եւ մասնագիտական ձեռնարկներով հարուստ ՍԴ գրադարանի գործունեությանը, որը նախատեսված է ոչ միայն ՍԴ անդամների ու աշխատակազմի աշխատակիցների, այլ նաեւ իրավաբանությամբ զբաղվող անձանց եւ ուսանողների համար։ ՍԴ նախագահը նշել է, որ նախատեսում է թվայնացնել գրադարանը եւ նոր տեխնոլոգիաների շնորհիվ այն ավելի հասանելի դարձնել օգտվողների համար։
Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անվամբ ՍԴ նիստերի սրահը անվանակոչելու արարողության ժամանակ հանրապետության նախագահն իր ողջույնի խոսքն է հղել ներկաներին՝ շնորհավորելով այդ նախաձեռնության կապակցությամբ եւ արարողության պատեհ առիթով նաեւ հաջողություններ է մաղթել Սահմանադրական դատարանի ներկա եւ նախկին նախագահներին՝ Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ուղղված նրանց կարեւորագույն եւ պատասխանատու աշխատանքում։
«Հարգելի՛ գործընկերներ,
Այս պահն իսկապես բավականին խորհրդանշական է. առաջին հերթին՝ ժամանակաշրջանի առումով, քանի որ Հայաստանը բեկումնային փոփոխություններով է անցնում։ Այժմ իսկապես հարուստ նյութ է կուտակվում ապագա պատմագիրների համար։ Եվ հուսով եմ, որ նրանց ընդհանուր գնահատականը դրական է լինելու։ Մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որ այդպես լինի։
Հայ իրավական միտքը զարգացման շատ կարեւոր ճանապարհ է անցել։ Եվ դ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 337 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ժնեւում ՄԱԿ—ի մարդու իրավունքների խորհրդի 37—րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը («Prevention of genocide»)։ Հայաստանին միացան եւ բանաձեւը համահեղինակեցին շուրջ վեց տասնյակ պետություններ, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը։ Բանաձեւը համահեղինակելու համար բաց կմնա եւս երկու շաբաթ։
ՀՀ ՄՆ ներկայացուցիչն իր ելույթում ընդգծեց, որ հիշյալ բանաձեւի նախաձեռնումը ցեղասպանության ոճրի կանխարգելման ուղղությամբ միջազգային ասպարեզում Հայաստանի վճռական եւ շարունակական հանձնառության արտահայտությունն է։ Նա շեշտեց ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայի՝ մարդու իրավունքներին նվիրված ՄԱԿ—ի առաջին միջազգային պայմանագրի 70—ամյակի տարում ՄԻԽ կողմից ցեղասպանության կանխարգելման բանաձեւի կոնսենսուսով ընդունման առանձնահատուկ կարեւորությունը։
Բանաձեւը վերահաստատում է, որ անպատժելիության դեմ պայքարը ցեղասպանության կանխարգելման կարեւոր գործոն է։ Այն իր մտահոգությունն է հայտնում ցեղասպանության ժխտման կամ արդարացման փորձերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք խոչընդոտում են անպատժելիության, ժողովուրդների հաշտեցման եւ ոճրի կանխարգելմանն ուղղված ջանքերը։
Բանաձեւը հատուկ ուշադրություն է դարձնում ցեղասպանության նախանշանների եւ պատճառների բացահայտմանը։
Այն ողջունում է ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի՝ կոնվենցիայի 70—ամյակին ընդառաջ՝ վերջինիս համընդհանուր վավերացմանն ուղղված կոչը։
Փաստաթուղթը նաեւ իր գոհունակությունն է հայտնում 2015 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9—ը որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 353 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Սկիզբը՝ նախորդիվ

Ակնհայտ է, Անդրկովկասն անկախ հռչակելու թուրքական պատվիրակության ակնհայտ պնդումները եւ ճնշումներն ունեին Թուրքիայի շահերից բխող՝ զավթողական նկրտումներով պայմանավորված, լուրջ դրդապատճառներ։ Երկու պատվիրակությունների նախագահների մասնավոր զրույցների ժամանակ Ռաուֆ—բեյը Ա. Չխենկելուց չթաքցրեց, թե ինչով է պայմանավորված Անդրկովկասի անկախության հռչակման՝ Թուրքիայի վճռականությունը։ «Թուրքիան,–ասում է Հուսեյն Ռաուֆ—բեյը,–ատելի է Ռուսաստանի համար, եւ նրան (Թուրքիային Գ. Պ.) անհրաժեշտ է Կովկասի անկախությունը որպես բուֆեր Ռուսաստանի դեմ։ Եթե Կովկասը կարող է այդ դերը կատարել, ապա կարելի է խոսել ամրոցները (Բաթում, Կարս Գ.Պ.) նրան վերադարձնելու մասին։ Սակայն հարց է, թե արդյո՞ք կարող է Կովկասը դառնալ ամուր ինքնուրույն միասնություն (իմա՝ պետություն Գ. Պ.), եւ երկրորդ՝ կարելի՞ է վստահ լինել, որ հավատարմորեն կպաշտպանի Թուրքիայի շահերը։
…Կովկասն անկախ պետք է լինի, որովհետեւ երկյուղում ենք, թե հարմար առիթի դեպքում Կովկասը դարձյալ կշրջվի Ռուսաստանի կողմը։ Չէ՞ որ Ռուսաստանը մի 20 տարի հետո նորից կհառնի։ Եվ մի՞թե Ռուսաստանը կարող է հրաժարվել ողջ երկիրը վառելիքով ապահովող Բաքվից»։
Ինչպես երեւում է, թուրքերն ունեին մտավախություն, թե արդյո՞ք անկախության հռչակումից հետո կարող էր ստեղծվել Անդրկովկասի ինքնուրույն միասնական ամուր պետություն, արդյո՞ք նա կարող է ծառայել որպես բուֆեր—պետություն՝ պատնեշ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ վերջինից պաշտպանվելու համար։ 
Սակայն այդպիսի հավանականությունները քիչ իրատեսական էին, որովհետեւ պայմանավորված էին մի շարք լուրջ հանգամանքներով եւ խոչընդոտներով։ Օսմանյան կայսրությանը քաջ հայտնի էին այդ երկրամասի երեք գլխավոր ազգերի միջեւ առկա խոր հակասությո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024