ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 09.10.2024, 16:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 16

Հայաստանում մեկնարկել են ԵՄ Արեւելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում եւ կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի 14—րդ նիստի երկօրյա քննարկումները։ Նիստին մասնակցում են Եվրամիության, Արեւելյան գործընկերության անդամ պետությունների ներկայացուցիչները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները եւ այլք։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ողջունել եւ արդյունավետ քննարկումներ է մաղթել ներկաներին։ «Հանրային կառավարման բնագավառը արտացոլված է Հայաստանի եւ ԵՄ հիմնարար փաստաթղթերում, դրանցից մեկը գործընկերության առաջնայնությունների փաստաթուղթն է, որը հիմնված է նաեւ ավելի վաղ ստորագրված Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի դրույթների վրա։ Խոսքը այստեղ վերաբերում է հանրային կառավարման բարեփոխումների իրականացմանը, դրանց ժամանակացույցին. ինչպես հայտնի է, այս բնագավառում բարեփոխումների ամբողջ ծավալը մեծապես ներառված է Հայաստանի՝ 2017—25 թվականների համապատասխան ռազմավարության մեջ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասել է նա։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ այս հարթակը կարեւոր հնարավորություն է, քանի որ եւս մեկ անգամ ցույց է տալիս Արեւելյան գործընկերության համագործակցության շրջանակում Հայաստանի ակտիվ մասնակցությունը։
«Հայաստանը հիմնարար բարեփոխումների փուլում է։ Մենք մեր աջակցությունն ենք առաջարկում, ինչպես նաեւ կփորձենք գործակցել հանրային կառավարման ոլորտի շրջանակում։ 
Այդ նպատակով մենք մոտ 20 միլիոն եվրոյի աջակցություն ենք նախատեսում»,–տեղեկացրել է ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Նրա խոսք ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 376 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ Ապարանի աշխարհազորայինների սխրանքն իր արժանավոր ու մշտնջենական տեղն է զբաղեցնում մեր հերոսական տարեգրության էջերում։ Թուրք զավթիչների դեմ ապարանցիների մղած հերոսամարտի մասին պահպանվել են արխիվային կցկտուր տեղեկություններ, աղքատիկ են անգամ ռազմական զեկուցագրերն ու հաղորդումները։
—Ինձ հաջողվել է,–«ՀՀ»—ին ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը,–եղած նյութերի եւ ճակատամարտի մասնակիցների (նրանցից շատերի հետ բախտ եմ ունեցել հանդիպելու—զրուցելու 1950—ական թթ.) վկայությունների համադրմամբ որոշակիորեն վերականգնել դեպքերի, իրադարձությունների ընթացքը։ 1918 թ. գարնանը, երբ որոշվում էր հայ ժողովրդի լինել—չլինելու հարցը, թուրք զավթիչների գերակշիռ ուժերի դեմ մղված, իսկապես, հայրենական պատերազմի օբյեկտիվ ուսումնասիրումն ամբողջ վեհությամբ բարձրացնում է Ապարանի ճակատամարտում ձեռք բերված հաղթանակի վիթխարի նշանակությունը։
Ըստ պատմաբանի, թուրքերի մոտալուտ հարձակման լուրն առնելուն պես միաձայն որոշվեց կազմակերպել դիմադրություն, եւ մայիսի 16—ին Բաշ Ապարանից սուրհանդակներ եղան բոլոր գյուղերում։ Առաջինն իրենց զինված խմբերով տեղ հասան Չամրլու (Քասախ) գյուղի բնակիչ Սեդրակ Ջալալյանը եւ Րաֆֆու «Խենթի» հայտնի հերոսի որդի Արսեն Տեր—Պետրոսյանը (Պողոսյան), ովքեր էլ հենց դարձան Բաշ Ապարանի ինքնապաշտպանության կազմակերպիչն ու ոգեւորողը։ Ընդ որում, բոլոր գյուղերից կանայք ու երեխաները երկու օրվա ընթացքում տեղափոխվեցին Ապարանի տարածքից ոչ հեռու գտնվող Իլանչալան (Արտաշավան) գյուղին հարող բարձունքների վրա։ Դրա հետ մեկտեղ գյուղերում սկսվեց աշխարհազորի ձեւավորումը։
Աշխարհազորի մեջ մտան զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդիկ՝ անկախ դիրքից ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024