ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 18:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 29

Մարտի 29—31—ը Երեւանում անցկացվելու է սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec—2018» միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան» եւ «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները։
«Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրի ավելի քան 1500 քմ տարածքում ցուցադրվելու են սպառազինության եւ ռազմական նշանակության արտադրանքի նորագույն նմուշներ՝ կապի միջոցներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռոբոտատեխնիկական համալիրներ եւ այլն։
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է այդ միջոցառմանը։
Ցուցահանդեսին կմասնակցի արտասահմանյան եւ հայկական վեց տասնյակից ավելի ընկերություն, ասել է Դավիթ Փախչանյանը։ «Մարտի 29—31—ը «Երեւան էքսպո» համալիրում կայանալիք ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի անվտանգության ամրապնդումը, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումն ու մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացումն ու նոր կապերի հաստատումը»,—նշել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ տաղավարային հարթակներում ներկայացված են լինելու 34 հայկական եւ 30 արտասահմանյան ընկերություններ 14 երկրներից (Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան, Սերբիա եւ այլն)։ Նախատեսվում է տասը երկրից պետական բարձր մակարդակով պատվիրակությունների ներկայություն։ «Ներկայացված ընկերություններից մի քանիսի հետ արդեն ունենք համագործակցություն, մասնավորապես ռուսական ընկերո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 378 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները այցելել են Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել ՀՀԿ հիմնադիր, քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի հիշատակին։ Այսօր քաղաքական գործիչը կդառնար 68 տարեկան։ Եռաբլուրում ՀՀԿ հիմնադիրի շիրիմին ծաղիկներ են խոնարհել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանի հարազատները, ընկերներ, այլք։
Արմեն Աշոտյանը նշել է, որ ներկայումս Հայաստանը մեծապես կարիք ունի Աշոտ Նավասարդյանի նման քաղաքական գործիչների։
«Իմ քաղաքական գործունեությունը նրա կենդանության օրոք չի եղել, մենք կուսակցություն ենք եկել նրա մահից հետո եւ նրան ճանաչել բացառապես իր ելույթներով, գործունեությամբ եւ կենսագրությամբ։ Կարող եմ ասել, որ Աշոտ Նավասարդյանի քաղաքական տեսակը մեզանում պակասում է։ Նրա քաղաքական արժեւորումը չի սկսվում միայն կուսակցության հիմնադրմամբ եւ առաջնորդությամբ եւ տանում է դեպի տոտալիտար համակարգի ժամանակահատվածում Հայաստանի ապագան տեսնելու իր ցանկությունը։ Աշոտ Նավասարդյանի քաղաքական ժառանգության բյուրեղացումը մեզ համար այսօրվա պատասխանատվությունն է, որ ստանձնել է մեր կուսակցությունը երկրի հետագա զարգացման հարցում»,–«Արմենպրեսի» հետ զրույցում ասել է նա։
Հարցին, թե արդյոք Աշոտ Նավասարդյանը ցանկանո՞ւմ էր տեսնել հենց նման կուսակցություն, Աշոտյանը պատասխանել է. «Վստահ եմ՝ նա մեր կատարած աշխատանքը ե՛ւ գնահատելու, ե՛ւ քննադատելու առիթներ կունենար։ Այդուհանդերձ, նա հպարտ կլիներ, որ անկախ Հայաստանի առաջին կուսակցությունը այսօր քաղաքական կյանքի թիվ մեկ դերակատարն է եւ, ցավոք, քաղաքական բովանդակություն ստեղծող ուժերի մեջ եզակին»։

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 409 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը չկարգավորված հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում, հումանիտար խնդիրների լուծման համար լայն հնարավորություններ է սահմանում։ Սակայն հակամարտության երկրորդ կողմի՝ Ադրբեջանի ագրեսիվ, ոչ կառուցողական պահվածքի պատճառով, Արցախի ժողովուրդը բացարձակապես չի օգտվում այդ ծրագրերից։ Մինչդեռ դրանք գործողության մեջ ներառելու պարագայում, տարածաշրջանում որոշակիորեն կմեղմվեր լարվածությունը եւ խնդրի խաղաղ կարգավորման համար հուսալի նախադրյալներ կստեղծվեին, կապահովվեր մարդկանց ազատ տեղաշարժը, ու երկրում ընթացող քաղաքական եւ տնտեսական գործընթացները զարգացման նոր փուլ կտեղափոխվեին»,– այս կարծիքին է ՀՀ—ում Գերմանիայի նախկին դեսպան Հանս—Յոհան Շմիդտը, ով հերթական այցով գտնվում էր Արցախում։
Ինչպես հայտնի է, պաշտոնաթողությունից հետո ճանաչված դիվանագետն ակտիվորեն զբաղվում է հայ—գերմանական համագործակցությանն առնչվող հարցերով ու իր ձեռնարկումներով փորձում նպաստել տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովմանը։ Հերթական այցի շրջանակներում պարոն Շմիդտը հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահի, խորհրդարանի ղեկավարի, ատգործնախարարի ու մի շարք այլ պաշտոնյաների հետ, իր դիրքորոշումը հայտնել արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ։ Նա հյուրընկալվել է նաեւ երկրի մայր բուհի՝ գերմանացի բարեկամների աջակցությամբ գործող գերմաներենի կենտրոնում, ուր հանդես է եկել «Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը եւ դրա կարգավորման ուղիները» թեմայով դասախոսությամբ։ Նա գոհունակություն է հայտնել գերմաներենի նկատմամբ երիտասարդների հետաքրքրության համար, կենտրոնին նվիրել գեղարվեստական ու մասնագիտական նոր գրքեր եւ հանդեսներ, որտեղ մասնավորապես լույս են տեսել Արցախի հիմնախնդրի պարզաբա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 369 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում գրանցված յոթ տասնյակից ավելի կուսակցություններից ներկայումս ակտիվություն են ցուցաբերում 15—20—ը, իսկ քաղաքական դաշտում առավել մեծ դերակատարություն ունեն 8—10—ը։ Ենթադրվում է, որ կուսակցությունների մեծ թիվը պետք է ապահովեր քաղաքական դեմքերի բազմազանություն, որոնք հանդես կգային քաղաքական, գաղափարական բազմավեկտոր գաղափարներով եւ կներկայացնեին տարբեր սոցիալական խմբերի շահերը։
«Քաղաքական վերելակի» փոքրածավալ լինելը թույլ չի տալիս ունենալ քաղաքական դեմքերի մեծ բանակ։ Դրա համար մենք ընտրում ենք նրանց, ովքեր արդեն տասնյակ տարիներ գործում են քաղաքական դաշտում»,–երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով փորձագիտական հարցման արդյունքները, որն անցկացվել է շուրջ 100 փորձագետների՝ պատգամավորական խմբերի ղեկավարների, կուսակցության առաջնորդների, լրագրողների, իրավապաշտպանների, բիզնես դասի ներկայացուցիչների շրջանում։ 
Հարցման նպատակն է եղել պարզել քաղաքական գործընթացների վրա քաղաքական գործիչների ունեցած ազդեցությունը, կշիռը եւ հզորությունը։ Հաշվի է առնվել նաեւ վիճակագրությունը, ըստ որի՝ Հայաստանի մոտ 500 համայնքների ղեկավարների 70 տոկոսը հանրապետական են, 20 տոկոսը՝ անկախ, իսկ մնացածը՝ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ավագանու 3600 անդամներից հանրապետական են 25 տոկոսը, մի քանի տոկոսը տարբեր կուսակցություններից, իսկ մնացածը՝ անկախ, այսինքն՝ ՏԻՄ մակարդակում գերակշռում են անկախ գործիչները։
Անդրադառնալով երկու կարեւորագույն՝ ներքին տնտեսական եւ արտաքին քաղաքականության ոլորտներին, փորձագիտական հարցման վարկանիշային սանդղակում ներքին տնտեսական խնդիրներում ընտրողների մոտ 45 տոկոսը հույսը կապու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 484 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի տարածքային նոր զավթումները եւ դիվանագիտական աճող ճնշումը Տրապիզոնում գտնվող անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությանը հարկադրեցին վերանայելու նաեւ սեյմի 1918թ. փետրվարի 16—ի (մարտի 1—ի) հաստատած 3—րդ հիմնադրույթը, որում ամրագրված էր՝ կնքվելիք հաշտության դաշնագրում պետք է դրվի ռուս—թուրքական պետական այն սահմանների վերահաստատումը, որոնք գոյություն ունեին մինչեւ Առաջին աշխարհամարտը։ Սակայն ստեղծված ծանր եւ աննպաստ պայմաններում անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը դիվանագիտական փակուղուց դուրս գալու համար հարկադրված էր Թուրքիային տարածքային որոշ զիջումներ անել։
1918թ. մարտի 19—ին (ապրիլի 1) անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության նույն օրվա երկու ընդհանուր նիստերում քննարկվեց սեյմի 3—րդ հիմնադրույթը վերանայելու եւ Թուրքիային տարածքային զիջումներ անելու հարցը։ Այստեղ բախվում էին երկրամասի երեք գլխավոր ազգությունների պատվիրակության անդամների շահերը. վրացիները չէին ուզում Թուրքիային զիջել Բաթումը, իսկ հայերը՝ Կարսը։ Վրաց եւ թաթար պատվիրակության անդամները ընդհանուր նիստերում դնում էին ոչ թե տարածքների փոխզիջումների հարցը, այլ ընդամենը փորձում էին իրենց տարածքները պահպանելու հաշվին միակողմանիորեն թուրքերին զիջել հայկական հողերը։ «Վրացիների համար,–գրում է Լեոն,–շատ պարզ եր խնդիրը, պետք եր տալ Կարսը եւ պահել Բաթումը։ Թուրքերն ել (կովկասյան թաթարներ–Գ. Պ.) միացան այդ առաջարկության։ Բայց ի՞նչ անել Կարսի շրջանի 100 հազար հայությունը, ինչպե՞ս պաշտպանել Յերեւանի նահանգը եւ մանավանդ նրա հաղորդակցության միակ ճանապարհը, յերկաթուղին, վոր բավական յերկար տեղ քերում ե Արփաչայի ափը եւ այսպիսով կընկներ թյուրքերի վոչ թե թնդանոթային կամ հրացանային կրակի տակ, այլ ատրճանակների գնդակների տակ։ Այս նկատառ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024