ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 19:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 29 » Իրողությունները չճանաչելը փակուղի է տանում /Գերմանացի դիվանագետը բացառում է 1988—ի ստատուս—քվոյի վերականգնումը/
12:38
Իրողությունները չճանաչելը փակուղի է տանում /Գերմանացի դիվանագետը բացառում է 1988—ի ստատուս—քվոյի վերականգնումը/

«Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը չկարգավորված հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում, հումանիտար խնդիրների լուծման համար լայն հնարավորություններ է սահմանում։ Սակայն հակամարտության երկրորդ կողմի՝ Ադրբեջանի ագրեսիվ, ոչ կառուցողական պահվածքի պատճառով, Արցախի ժողովուրդը բացարձակապես չի օգտվում այդ ծրագրերից։ Մինչդեռ դրանք գործողության մեջ ներառելու պարագայում, տարածաշրջանում որոշակիորեն կմեղմվեր լարվածությունը եւ խնդրի խաղաղ կարգավորման համար հուսալի նախադրյալներ կստեղծվեին, կապահովվեր մարդկանց ազատ տեղաշարժը, ու երկրում ընթացող քաղաքական եւ տնտեսական գործընթացները զարգացման նոր փուլ կտեղափոխվեին»,– այս կարծիքին է ՀՀ—ում Գերմանիայի նախկին դեսպան Հանս—Յոհան Շմիդտը, ով հերթական այցով գտնվում էր Արցախում։
Ինչպես հայտնի է, պաշտոնաթողությունից հետո ճանաչված դիվանագետն ակտիվորեն զբաղվում է հայ—գերմանական համագործակցությանն առնչվող հարցերով ու իր ձեռնարկումներով փորձում նպաստել տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովմանը։ Հերթական այցի շրջանակներում պարոն Շմիդտը հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահի, խորհրդարանի ղեկավարի, ատգործնախարարի ու մի շարք այլ պաշտոնյաների հետ, իր դիրքորոշումը հայտնել արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ։ Նա հյուրընկալվել է նաեւ երկրի մայր բուհի՝ գերմանացի բարեկամների աջակցությամբ գործող գերմաներենի կենտրոնում, ուր հանդես է եկել «Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը եւ դրա կարգավորման ուղիները» թեմայով դասախոսությամբ։ Նա գոհունակություն է հայտնել գերմաներենի նկատմամբ երիտասարդների հետաքրքրության համար, կենտրոնին նվիրել գեղարվեստական ու մասնագիտական նոր գրքեր եւ հանդեսներ, որտեղ մասնավորապես լույս են տեսել Արցախի հիմնախնդրի պարզաբանման շուրջ հեղինակած իր հոդվածները։
Հանդիպմանը, չթաքցնելով իր մտահոգությունները միջազգային կրթական ծրագրերից արցախցի ուսանողությանը դուրս թողնելու, ինչպես նաեւ ազատ շարժի իրավունքի սահմանափակման վերաբերյալ, Հանս—Յոհան Շմիդտը անընդունելի է համարել «նման անարդար տարբերակումը»՝ գտնելով, որ Եվրախորհրդարանը պիտի անդրադառնա հումանիտար խնդիրների քննարկումներին, եւ Արցախի մասով համապատասխան ծրագրեր նախատեսվեն։ Անդրադառնալով ադրբեջանաղարաբաղյան հակամարտությանը, դիվանագետը նշել է, որ իր երկիրը պաշտպանում է Մինսկի խմբի ներքո ընթացող գործընթացները, որոնք միտված են հակամարտող զորքերի շփման գծում լարվածության թուլացմանը եւ խնդրի քաղաքական, խաղաղ կարգավորմանը։
Նա միաժամանակ չի թաքցրել իր դժգոհությունը բանակցային գործընթացում առաջխաղացման բացակայության, սահմանում հրադադարի խախտումները բացառող մեխանիզմների դանդաղ տեղադրման առնչությամբ։ «Այստեղ ձեր պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներից հասկացա, որ նրանք եւս շատ չեն ոգեւորված այն գործընթացներից, որոնց վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում,–ասել է դիվանագետը։–Այդ պայմանավորվածությունները մասնավորապես չեն իրականացվում Ադրբեջանի դիրքորոշման պատճառով։ Սակայն կարծում եմ, որ համանախագահների հորդորներն ու կոչերը (հայտարարությունները) առավել հասցեական ուղղորդելու պարագայում մեղավորները կսթափվեն եւ անհրաժեշտ հետեւություններ կանեն։ Ինչ խոսք, միջազգային կառույցների դատապարտող վերաբերմունքը եւս իր դրական արդյունքը կտա։ Ասել է թե՝ տարածաշրջանում խնդրի կարգավորմամբ շահագրգռված պիտի լինեն բոլորը»։
Պարոն Շմիդտի տեսադաշտից դուրս չի մնում եւ Ադրբեջանի նախագահի կողմից՝ Երեւանը որպես Ադրբեջանի տարածք համարելու մասին արված հայտարարությունը։ «Դա անհեթեթություն է եւ միանգամայն հակասում է բոլոր նրանց շահերին, ովքեր շահագրգռված են հակամարտության խաղաղ կարգավորմամբ,–կարծում է գերմանացի դիվանագետը։–30 տարիների ընթացքում հսկայական փոփոխություններ են կատարվել Արցախում, ինչի հետ անպայման պիտի հաշվի նստել։ Միջազգային հարաբերություններում արձանագրված փաստերի նոր մոտիվային ուժի հասկացություն գոյություն ունի։ Այդ ուժը գերմանացիները զգացել են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կողմերը ստիպված էին հաշվի նստել Գերմանիայի մասնատման, Ֆրանսիայի եւ Լեհաստանի հետ գծված նոր սահմանների հետ։ Գերմանիան դրանց իրավաբանական ուժը չճանաչեց, բայց ստիպված էր հարաբերություններ կառուցել՝ հաշվի առնելով ստեղծված իրողությունները։ Նույնը եւս կասեի այսօր Արցախի անկախացման պարագայում։ Եթե բոլորը շահագրգռված են, որ Անդրկովկասում կայուն խաղաղություն հաստատվի, ապա իրողություններից խուսափելն անհնար է։ Ու չպետք է փորձել եւս մեկ անգամ ռազմական ճանապարհով փոխել սահմանները, ինչը հակասում է տարածաշրջանի խաղացողների շահերին։ Այստեղ պետք է ստեղծել այնպիսի բարենպաստ պայմաններ, որ մարդիկ խաղաղությամբ ապրեն»։
ՀՀ—ում Գերմանիայի նախկին դեսպանը միաժամանակ խոստովանում է, որ խնդրի համապարփակ կագավորման համար ոչ քիչ խոչընդոտներ կան։ Դիվանագետը գտնում է նաեւ, որ հակամարտության կարգավորումը «88—ի ստատուս—քվոյի վերականգնում չպետք է ենթադրի», եւ հարցը պիտի կարգավորվի տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա։ Ու թեեւ Ադրբեջանը դա ընկալում է բացառապես տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից՝ մոռանալով անցյալի հակասությունները՝ կապված Սումգայիթի եւ Բաքվի ողբերգությունների, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետ, ազգերի ինքնորոշման խնդիրն առաջին պլան է մղվում։ Արցախցիներն այդ իրավունքը հաստատել են հանրաքվեների միջոցով։
«Դուք ունեք պետություն, որ զարգանում է բոլոր ուղղություններով։ Եվ ոչ ոք չի կարող անտեսել ժողովրդավարական այն գործընթացներն ու դրական մյուս զարգացումները, որոնք ամրապնդում են երկրի անվտանգությունն ու պաշտպանվածությունը,–ասում է Հանս—Յոհան Շմիդտը։–Այստեղ գործում են օրինավոր իշխանություններ, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից եւ վստահորեն կառավարում են այս տարածքը։ Պարզապես պետք է գտնել այն ճանապարհը, որը կմոտեցնի հակամարտող կողմերին։ Կրկնում եմ՝ վերադարձ նախկին ստատուս—քվոյին հնարավոր չէ, ու պետք է մտածել երկրի, նաեւ ժողովրդի բարեկեցության, եիտասարդության ապագայի մասին»։ 

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 282 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024