ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 18:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 28

ՌԴ Կեմերովո քաղաքում նախօրեին տեղի ունեցած ողբերգությունը անտարբեր չի թողել նաեւ հայաստանցիներին։ Ի հիշատակ զոհվածների Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու խաղալիքներ են թողել, մոմեր վառել։ «Կեմերովո, մենք քեզ հետ ենք». այս գրությունն էր երեւում ծաղիկների շարքերի միջից։
«Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի մոտ եւս երեկ մարդկանց հոսքը չէր դադարում. շատերը թողել են ծաղիկներ ու խաղալիքներ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում հրդեհի հետեւանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ մարտի 28—ը ՌԴ—ում համազգային սգո օր հայտարարելու հրամանագիր է ստորագրել։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Երկրի ամբողջ տարածքում կխոնարհվեն ՌԴ—ի պետական դրոշները, մշակույթի հիմնարկներին եւ հեռուստառադիոընկերություններին առաջարկված է չեղարկել ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները։
Երեկ Վլադիմիր Պուտինը այցելել է Կեմերովո։ Այնտեղ նա չպլանավորված հանդիպում է անցկացրել քաղաքացիների նախաձեռնող խմբի հետ, տեղի ունեցածը «հանցավոր անփութություն» անվանել եւ խոստացել, որ հրդեհի բոլոր մեղավորները պատիժ կկրեն։
Հավաքված քաղաքացիներին, որոնց թվում էին նաեւ հրդեհից զոհվածների եւ տուժածների հարազատներ, նախագահը վստահեցրել է, որ ողբերգության հետաքննությունը կկատարվի հանգամանորեն՝ չնայելով պաշտոններին եւ կոչումներին։ «Այժմ այստեղ աշխատում է հարյուր մարդուց բաղկացած քննչական խումբը։ Դրա աշխատանքը գլխավորում է քննչական կոմիտեի ղեկավարը։ Նույնիսկ մի կասկածեք՝ բոլոր մեղավորները կպատժվեն»,–ասել է Պուտինը։ Նա հորդորել է վստահել պաշտոնական տվյալներին, նկատի ունենալով այն, որ Կեմերովոյի բնակիչները քաղաքային վարչակազմի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախորդ տարեվերջին, երբ խոսվում էր ՀՀ—ԵՄ կնքվելիք համաձայնագրից, թյուրըմբռնումների տեղիք չտալու համար էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հստակեցրեց, որ այդ համաձայնագրում ատոմակայանի փակման մասին ուղղակի խոսք չկա. «Այնտեղ խոսք կա ատոմակայանի գործող էներգաբլոկի ապագործարկման մասին այն համատեքստում, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ենթադրում է ատոմային էներգիայի խաղաղ պայմաններով զարգացման հնարավորություն»։
Մենք Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտին ու դրա մանրամասներին՝ մանավանդ միջազգային զարգացումների պարագայում մշտապես անդրադառնում ենք՝ հաշվի առնելով ԱԷԿ—ի՝ մեր երկրի համար նշանակությունը։ Իսկ այն մեզ համար ունի ոչ միայն էներգետիկ անվտանգության խնդիր, այլեւ քաղաքական նշանակություն։ Նախարարն այդ ժամանակ նաեւ ասել էր, որ հնարավոր է մեր նոր ատոմակայանը լինի, ասենք, 50 ՄՎտ—անոց (գիտական այս դարում փոփոխություններն արագընթաց են), եւ ունենանք մի քանի ԱԷԿ—ներ։
Եթե տեխնոլոգիական արդի սրընթաց զարգացող փոփոխություններին հետեւենք, ապա 50 ՄՎտ—անոցն արդեն հնանում է, քանզի Չինաստանն արդեն 10 ՄՎտ—անոց ատոմակայան է նախագծում։ Ու թեեւ կառավարության բազմաթիվ հավաստիացումներին, թե Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է, եւ Հայաստանը շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան, նոր ԱԷԿ—ի կառուցումը դանդաղում է։ Իսկ գիտենք, որ նոր ԱԷԿ—ի կառուցումը սովորական բնակելի կամ արտադրական շինություն չէ։ Այն մի ամբողջական համալիր գործընթաց է, որ 7—8 տարի է տեւում։
Ուրեմն՝ ի՞նչ է կատարվում, հապաղու՞մ ենք, թե՞ այլ ծրագրեր ու նախագծեր կան։ Այս եւ այլ հարցեր որոշեցինք ճշտել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 501 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանի նախագահ Ալիեւը պնդում է, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո ակտիվ բանակցային փուլ է սկսվելու՝ հիմնված համանախագահների կրեատիվ գաղափարների վրա։
«Գիտեք, Բաքուն մեկ ասում էր, որ պետք է բովանդակային, այսպես կոչված սուբստանտիվ, տրամաբանական բանակցություններ վարել, ասես մինչեւ այժմ այդ բանակցությունները ոչ բովանդակային էին, ոչ էլ տրամաբանական։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր այդ երկրի նախագահը երկու տասնյակից ավելի ամենաբարձր մակարդակով հանդիպումներին մասնակցում, եթե դրանք անբովանդակային էին եւ անտրամաբանական,–երեկ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։–Հիմա, հաջողությամբ ավարտելով «բովանդակային եւ տրամաբանական բանակցությունների փուլը», անցան արդեն մի նոր փուլի, որն իբր եռանախագահողների կողմից կրեատիվ ինչ—որ առաջարկների հիման վրա է շարունակվելու։ Ի՞նչ կրեատիվության մասին է խոսքը։ Միգուցե ա՞յն կրեատիվության, որը բխում է Ադրբեջանի, ինչպես ավելի մեղմ ձեւակերպեմ, ոչ այդքան առողջ երեւակայությունից»։
Նախարարն ասաց, որ այդպիսի կրեատիվության դրսեւորում է, երբ մեր մայրաքաղաք 2800—ամյա Երեւանը եւ Հայաստանի այլ շրջաններ հռչակվում են Ադրբեջանի պատմական տարածքներ։ Կամ Բաքվի կրեատիվության հայտնի մի այլ դրսեւորում՝ մշտական ուժի սպառնալիքը։ «Միգուցե իրենք նոր հնարք են գտել, բացատրելու համար, թե ինչու են հրաժարվում եռանախագահ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով արված առաջարկներից՝ նրանց հինգ հայտարարություններում պարունակվող հայտնի սկզբունքներից եւ տարրերից, որոնք մշակված են որպես մեկ ամբողջություն։ Միգուցե Բաքվում գտնում են, որ այդ առաջարկությունները կրեատիվ չէին, ստեղծագործական չէին, այլ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 409 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնին։
Հանրապետության նախագահը նշել է, որ ուրախ է Հայաստանում կրկին հյուրընկալելու նախարար Ժան Ասելբորնին՝ մի մարդու, ում ջերմ վերաբերմունքը Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ, ինչպես նաեւ անաչառ եւ սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին հուզող հարցերի շուրջ թույլ են տալիս նրան համարել Հայաստանի բարեկամը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Լյուքսեմբուրգի հետ ամրապնդելու եւ զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Նախագահի համոզմամբ՝ Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ հարաբերությունների զարգացման բավականաչափ ներուժ կա, որը բացահայտելու համար անհրաժեշտ է ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, զարգացնել օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը եւ ընդլայնել իրավապայմանագրային դաշտը։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ—լյուքսեմբուրգյան հարաբերությունների ամրապնդմանը, անկասկած, կնպաստի ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարեւոր է փոխգործակցության զարգացման եւ Հայաստանում բարեփոխումների իրականացման տեսանկյունից։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ բարեկամ Լյուքսեմբուրգը բարձր մակարդակով ներկայություն կապահովի այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք խոշորագույն իրադարձությանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարը շնորհակալություն է հայտնել միջոցառմանը մասնակցության հրավերի համար եւ հաջողություններ մաղթել Հայաստանին ինչպես այս, այնպես էլ երկրի համար կարեւոր մյուս երկու պետական միջոցառումների՝ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այնուհետեւ երկրորդ հարցի վերաբերյալ սկսվեց բանավեճ Թուրքիային զիջումներ անելու առավելագույնը (մաքսիմում) եւ նվազագույնը (մինիմում) որոշելու համար, որպեսզի հնարավորություն ստեղծվի Տրապիզոնում թուրքական պատվիրակության հետ շարունակելու ընդհատված դիվանագիտական բանակցությունները։ 
Սակայն սեյմի անդամ Ի. Ծերեթելիի առաջարկով ընդունվեց միաձայն որոշում, որով նպատակահարմար չհամարվեց զիջումների հարցը քննարկել ու որոշում ընդունել միացյալ ժողովում, այլ Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության նախագահ, արտաքին գործերի նախարար Ա. Չխենկելիին լիազորել լայն իրավունքներով (իսկ պատվիրակության մյուս անդամներին՝ նրա խորհրդականներ)։ Նրան իրավունք էր վերապահվում իր իսկ պատասխանատվությամբ անհրաժեշտությունից ելնելով ինքնուրույն քայլեր կատարելու այս կամ այն զիջումների համար, իսկ ավելի կարեւոր խնդիրների դեպքում հարցում անելու սեյմին եւ կառավարությանը։ Որոշվեց նաեւ, որ Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովի պաշտոնական քայլերը արվելու են Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության անդամների ընդհանուր նիստերում նախապես քննարկելուց հետո։ Ա. Չխենկելուն իրավունք վերապահվեց հաշտության դաշնագիր ստորագրելու Թուրքիայի հետ։ Սակայն հետագա պատմական դեպքերը մեկ անգամ եւս համոզեցին, թե սեյմի՝ մեծամասնություն կազմող վրացական ներկայացուցիչները մարտի 13—ին (26) ինչու ընդունեցին կողմնակալ որոշում՝ Ա. Չխենկելուն լիազորելով միանձնյա արտակարգ իրավունքներ։ Իրականում Ա. Չխենկելին եւ իր պատվիրակությունը ոչ թե նպաստեցին կանխելու Անդրկովկասին սպառնացող վտանգը, այլ ընդամենը, շրջանցելով հայկական խնդիրները, պաշտպանեցին վրացական շահերն ամբողջ դիվանագիտական բանակցությունների ընթացքում, որը ցավալի հետեւանքներ ունեցավ ոչ միայն հայերի, այլեւ իրենց՝ վրացիների համար։
Մարտի 16—ին (29) հատուկ հանձնախու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 500 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024