Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 23
Սկիզբը՝ նախորդիվ
Թուրքական պատվիրակության ժամանումից հետո Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության նախագահ Ա. Չխենկելին այցելեց Հուսեյն Ռաուֆ—բեյին։ Վերջինիս կեղծ ու երեսպաշտ հաճոյախոսությունից հետո Ա. Չխենկելուն առաջարկեց քննարկել հաշտության բանակցությունների տեխնիկական եւ կազմակերպչական ձեւաչափի հարցերը։
Թուրքական պատվիրակության նախագահը նախ կտրուկ բացառեց ռուսերենի օգտագործումը որպես բանակցային ընդհանուր լեզու, իսկ այնուհետեւ պահանջեց բացատրություն, թե ինչու է ռուս գեներալ Ե. Լեբեդինսկին (Կովկասյան ռազմաճակատի հրամանատար) ընդգրկված Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության կազմում։ Ա. Չխենկելին հակադարձեց՝ ասելով, որ «գեներալ Ե. Լեբեդինսկին ենթարկվում է միայն Անդրկովկասյան սեյմին։ Թուրքերը դրանով բավարարվեցին»։ Հուսեյն Ռաուֆ—բեյն առաջարկեց նաեւ, որ հաշտության խորհրդաժողովի նախագահողը պետք է լինի իրենց պատվիրակությունից, քանի որ խորհրդաժողովը տեղի է ունենալու թուրքական տարածքում, իսկ Անդրկովկասի խաղաղարար պատվիրակությունը ընդամենն իրենց հյուրերն են։ Իրականում նրանք խստիվ բացառեցին հաշտության խորհրդաժողովի աշխատանքները հերթով նախագահելու Ա. Չխենկելու առաջարկը։ Հարցը չսրելու նպատակով պատվիրակությունը ընդունեց թուրքերի առաջարկը, սակայն գրավոր հայտնեց իր բողոքը։
Նույն օրը կայացան երկու պատվիրակությունների ներկայացուցիչների փոխայցելությունները եւ մասնավոր զրույցները, որոնց ընթացքում, ինչպես գրում է Ալ. Խատիսյանը, «…այնուամենայնիվ միշտ զգացվում էր թուրքերի հետ մեր հարաբերությունների անորոշությունը»։ Այդ ժամանակ էլ թուրքական կողմը հասկացնել տվեց, որ լուրջ մտադրություն չունի դիվանագիտական բանակցություններ վարելու Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության հետ։ Հայտնի դարձավ նաեւ, որ նրանք Տրապիզոն են եկե
...
Կարդալ շարունակությունը »
|
ԵՄ երկրները ուշադիր դիտարկում են ՀՀ—ի հետ համաձայնագիրը
Հայաստանը վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատում է Եվրոպական միության անդամ առանձին պետությունների հետ։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Նրա խոսքով, ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի առանձին դրույթների կիրարկումը, որը հնարավոր կլինի Հայաստանի կողմից համաձայնագրի վավերացումից հետո, ավելի դյուրին կդարձնի վիզաների ազատականացմանն ուղղված բանակցությունները։ «Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել, դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, ռեադմիսիայի տարբեր համաձայնագրերով, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ ԵՄ—ն անհանգստացած է անօրինական միգրանտների հետ կապված խնդիրների առնչությամբ»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է Քոչարյանը։
Միաժամանակ, փոխնախարարն ասել է, որ վիզաների ազատականացումն անընդհատ գործընթաց է, եւ այնպես չէ, որ սպասում են կոնկրետ մի պահի այդ գործընթացը սկսելու համար. «Այստեղ առանձին երկրների հետ աշխատելու խնդիր կա։ Սա այն դեպքն է, երբ այդ իրավասությունը լիազորված չէ ԵՄ—ին, ամեն պետություն կարող է խոչընդոտել։ Այդ տեսակետից կարեւոր է բոլորի հետ աշխատելը»։
Նա գրեթե անհավանական է համարում Եվրոպական միության անդամ որեւէ երկրի կողմից ՀՀ—ԵՄ համաձայնագրի վավերացումը խոչընդոտելը։ «Այն, որ ԵՄ—ն ստորագրել է համաձայնագիրը՝ նշանակում է, որ բոլոր անդամ պետությունների կողմից եղել է լիակատար համաձայնություն»,— նշել է նա։
ՀՀ—ԵՄ համաձայնագիրն առաջինը վավերացրել է Էստոնիան, երկրորդ հայտարարությունը եղել է Գերմանիայի կողմից, որը, սակայն, դեռեւս ճշտում է՝ արդյո՞ք այդ համաձայնագիրը չի սահմանափակում իր սուվերեն իրավունքները կապված անվ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|