Հարցազրույց Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական պրոֆեսոր Թոմոհիկո Թանիգուչիի հետ
Այս օրերին աշխատանքային այցով Հայաստանում է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հատուկ խորհրդական, Տոկիոյի «Քեյո» համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Թոմոհիկո Թանիգուչին։ «Արմենպրեսի» խմբագրությունում գործակալության թղթակիցը զրուցել է նրա հետ Հայաստան կատարած այցի, հայ—ճապոնական հարաբերությունների, երկու երկրների միջեւ ներդրումները, տնտեսական համագործակցությունը ակտիվացնելու եւ այլ հարցերի վերաբերյալ։
–Պրն Տանիգուչի, սա Ձեր առաջին այցն է Հայաստան։ Ո՞րն է այցի հիմնական նպատակը։ Տեղյակ ենք, որ այստեղ եք նաեւ սեմինար անցկացնելու նպատակով, կասե՞ք՝ որոնք են եղել սեմինարի հիմնական գաղափարները։
–Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25 երկար, միեւնույն ժամանակ 25 կարճ տարի. այս ընթացքում Հայաստանում մենք տեսել ենք փոփոխությունների շատ կայուն հետագիծ, որոնք հնարավորինս հարմարեցվել են մարդկանց կամքին եւ ցանկությանը։ Եվ դա մի բան է, որը ոչ բոլոր երկրները կարող են անել։ Այս առումով իմ հարգանքն եմ արտահայտում հայ ժողովրդի, այն առաջնորդների նկատմամբ, ովքեր հասցրել են երկիրն այնտեղ, որտեղ այն հիմա է։ Ժողովրդավարությունը հետաքրքիր կենդանի օրգանիզմ է. մարդուն անհրաժեշտ է 20 տարի հասուն դառնալու համար, բայց ժողովրդավարության համար անհրաժեշտ են սերունդներ։ Կարծում եմ, որ ճապոնացի ժողովուրդը եւ Ճապոնիայի կառավարությունն ավելի քան պատրաստակամ են կողք կողքի քայլել Հայաստանի հետ՝ գտնելու այն ուղին, որը երբեմն խճճված է, միաժամանակ կայուն։ Ես ցանկանում եմ, որ ճապոնացիները Հայաստանի ջանքերին համընթաց քայլեն։
Իսկ սեմինարն անցկացրել եմ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ։ Մասնակցութ
...
Կարդալ շարունակությունը »