Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 02
Ազգային անվտանգության խորհրդի նիստում միաձայն հավանություն է տրվել հարցին
Հանրապետության նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։
Մինչեւ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը նախագահը նախ նիստին մասնակցող բոլոր գործընկերների անունից շնորհավորել է Գագիկ Հարությունյանին՝ Ազգային ժողովում լայն համաձայնությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ բարեմաղթել, որ դատական խորհրդի անդամ իր մյուս գործընկերների հետ միասին նա հաջողությամբ իրականացնի խորհրդի սահմանադրական գործառույթը, այն է՝ ապահովել դատարանների եւ դատավորների անկախությունը։
ԱԱԽ նիստի օրակարգի շրջանակներում քննարկման է ներկայացվել 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ—թուրքական արձանագրությունների մասին հարցը, որի վերաբերյալ զեկուցել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Անկախությունից ի վեր Հայաստանը փորձել է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Սակայն հայ—թուրքական հարաբերությունները շարունակում էին փակուղում մնալ, երբ հանրապետության նախագահը 2008թ. նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դրա հիմքում ընկած էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը։
Թուրքական կողմի հետ հենց այս՝ առանց նախապայմանների կարգավորման ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք բանակցությունները, որոնց արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10—ին Ցյուրիխում ստորագրվեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերություններ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը։ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 2008թ. մարտի 1—ի զոհերի հիշատակը։
Պատգամավորները ընդունել են նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները։ Խորհրդարանը քվեարկությամբ մերժել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Հրանտ Մադաթյանի, Գեւորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի եւ Շաքե Իսայանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 125—րդ հոդվածի 3—րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 139—րդ հոդվածի 4—րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Սարգսյանը։
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով թեկնածուին, անդրադարձել է նրա անցած ուղուն եւ մասնագիտական գործունեությանը։ Մեջբերելով Սերժ Սարգսյանի խոսքերը՝ նա ասել է, որ հանրապետության նախագահը պետք է լինի այն մարդը, ով ունի անցած ճանապարհ, ճանաչում եւ կարող է պատշաճ մակարդակով ներկայացնել երկիրը եւ ներսում, եւ դրսում։ Նախագահը պետք է ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն եւ որ ամենակարեւորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել.
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունել է հայ—թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցման Հայաստանի որոշումը։ «Արմենպրեսի» հետ զրույցում Գասպար Կարապետյանը նշել է, որ նման որոշման պատճառը պարզ է ու հստակ։
«Թուրքիայի իշխանություններն ունեին մոտ 10 տարի՝ ստորագրելու հայ—թուրքական արձանագրությունները։ Բայց նրանք հրաժարվեցին ստորագրել զուտ քաղաքական կամքի պակասի պատճառով՝ նախընտրելով շարունակել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական շրջապատումը։ Դրանից բացի, ինչպե՞ս համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ, երբ ղարաբաղյան հիմնախնդիրը դիտարկում է որպես նախապայման, կամ երբ այդ երկրի իշխանություններն անմիջական թիկունք են կանգնում Ադրբեջանի 2016թ. ապրիլյան հարձակողական ոճին»,—ասել է Գասպար Կարապետյանը։
Արդյո՞ք Հայաստանը կարողացավ այս ընթացքում միջազգային հանրությանը տեղ հասցնել այն, որ Թուրքիայի առաջնորդների մոտ քաղաքական կամքը բացակայում է։ Հարցին ի պատասխան՝ Գասպար Կարապետյանը նշել է, որ թուրքական պետությունն այս ընթացքում առիթ ուներ ապացուցելու, թե իբր ինքը հետաքրքրված է իր հարեւան երկրների հետ լավ կապեր հաստատելու գործով. «Այսօր իրականությունն այլ է։ Թուրքիան Եվրամիության հետ կապերը վատթարացրել է, տեղյակ ենք, թե ինչ է տեղի ունենում Հյուսիսային Սիրիայում, մասնավորապես, Աֆրինում։ Բոլորս էլ գիտենք, որ թուրք—ռուսական հարաբերություններն ամեն վայրկյան կարող են փոփոխությունների ենթարկվել, եւ այսօր դրսեւորվում է Հայաստանի հետ խորհրդակցության մերժումը։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունն արդեն քաջատեղյակ է Թուրքիայի մոտ քաղաքական կամքի բացակայության մասին»։
Հայ—թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցումը սպասելի էր եւ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի մի մասը մարտի 1—ից բոլոր դեղատներում բաց է թողնվում միայն դեղատոմսով։ Դրանք են՝ հակավարակային միջոցները, այդ թվում՝ հակաբիոտիկները, հորմոնալ եւ հսկվող նյութեր պարունակող դեղերը։
Որոշ հարցերի շուրջ «ՀՀ»–ին պարզաբանումներ տվեց ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը։ Նա հավատացրեց՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում դեղերի բացթողնման կարգավիճակը դեղատոմսով, թե առանց դեղատոմսի որոշվում է դեղերի բացթողնման պահին։
Դեղատոմսով բացթողնման դեղերը ըստ մասնագետի, պարունակում են հատուկ քիմիական նյութեր եւ ունեն արտահայտված հակացուցումներ, հատուկ բուժական նշանակություն, հատուկ մասնագիտական մոտեցում։ Ուստի նման բաղադրություն պարունակող դեղերը պետք է անշուշտ բաց թողնվեն միայն բժշկի նշանակմամբ։ Յուրաքանչյուր դեղ յուրովի է եւ, կախված տարիքային խմբից, հիվանդության վիճակից, հիվանդին ուղեկցող այլ հիվանդություններից, ցուցումներից ու հակացուցումներից, պետք է միայն համապատասխան մասնագետը նշանակի։ Կան դեղեր, որոնք տարբեր փուլերում նշանակման իրենց չափաբաժինն ունեն եւ ենթակա են փոփոխման, վերահսկման միայն բժշկի ցուցմամբ։
Այն դեղերը, որոնք ենթակա են ազատ վաճառքի, ունեն ապացուցված արդյունավետություն, քիչ հակացուցումներ, եւ քաղաքացիները նախկինի նման մրսածության, ատամնացավի եւ գլխացավի խնդիրների դեպքում դեղահաբեր կարող են առանց դեղատոմսի ձեռք բերել։
«Առաջին օգնության ցավազրկողները՝ անալգին, ասկոֆեն, պարացետամոլ, իբուպրոֆեն, առաց դեղատոմսի բաց թողնվող դեղերն են։ Օրվա ցանկացած ժամի դրանք քաղաքացիներին կտրվի առանց խոչընդոտների»,–վստահեցրեց ԱՆ ներկայացուցիչը։ Ինչ վերաբերում է մեկ այլ ցավազրկող սոլպադեինի՝ դեղատոմսով բացթողնման պահանջին, ապա Ան
...
Կարդալ շարունակությունը »
|
Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցավ հանրահավաք՝ նվիրված 2008թ. մարտի 1—ի իրադարձությունների 10—րդ տարելիցին։ ՀԱԿ—ի եւ ՀԺԿ—ի կազմակերպած հանրահավաքին միացել էին նաեւ «Ելք» դաշինքը, «Ժառանգություն» կուսակցությունը, արտախորհրդարանական մի շարք այլ ուժեր։ Ելույթ են ունեցել ՀԱԿ—ի անդամներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Այնուհետեւ տեղի ունեցավ երթ։
Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձանի մոտ, ծաղիկներ դրեցին՝ հարգելով մարտի 1—ի զոհերի հիշատակը։ Երթն ուղեկցող ոստիկանները նույնպես ծաղիկներ դրեցին՝ ի հիշատակ զոհերի։
Նախքան հանրահավաքը Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ զոհերի։ Օրվա ընթացքում կազմակերպվել են քննարկումներ, որոնց մասնակցել են իրավապաշտպաններ, պատմաբաններ, քաղաքական գործիչներ։
ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը մարտի 1—ի դասերի վերաբերյալ ասել է. «Մենք, որպես հասարակություն, պետք է սերտենք այն դասը, որ դատապարտված ենք բացառելու նոր բաժանարար գծերի առաջացումը մեր հանրության ներսում, ատելության եւ փոխադարձ անհանդուրժողականության կրկնությունը։
Սա է ամենամեծ դասը, որ մենք պարտավոր ենք սերտել եւ հասկանալ»։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|