Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 01
Երեկ ԱԺ—կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը մի քանի հարց ուղղել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին։
Խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը հիշեցրեց, որ փետրվարի 21—ին ԱԺ լսումներ անցկացվեցին բարձրագույն կրթությանը վերաբերող օրինագծի մասին, ապա հետաքրրքվեց, թե հնչած բազմաթիվ առաջարկություններից որեւէ բան նախագծում ներառվել է, թե ոչ։ «Եղած առաջարկությունների պարագայում ինչ վերաբերմունք է ցուցաբերում կառավարությունը»,—հարցրեց նա։
Նախարար Մկրտչյանը նշեց, որ մտահոգությունները փոխադարձ են։ «Եթե օրենքը չկրի անհրաժեշտ դրական փոփոխությունները՝ որակ ապահովելով, ապա վատ վիճակի մեջ կհայտնվեն եւ գիտությունը, եւ բարձրագույն կրթության ապագան»,—ասաց նա եւ նշեց, որ այժմ ամփոփում են օրինագիծը, եւ ԱԺ հերթական նիստի ժամանակ քննարկում կլինի։ «Եվ հարցադրումների պատասխաններն ունենք, եւ միջազգային փորձն ենք նայել»,—ասաց նա։
Բոստանջյանն արձագանքեց, թե ինչո՞ւ պետք է Համաշխարահային բանկը օրենք մշակի եւ «տարիքային ցենզից ելնելով սահմափակում մտցվի»։ Նախարարը նշեց, որ օրենքը գրվել է ՀՀ—ում, իսկ Համաշխարհային բանկը գրված օրենքը ենթարկել է փորձաքննության, այն էլ՝ իրենց խնդրանքով։ Ըստ նախարարի՝ բարձրագույն կրթությամբ աշխարհում հայտնի վեց փորձագետ են մասնակցել, ովքեր բարեփոխումներ են իրականացրել տարբեր երկրներում։
Խմբակցության մյուս անդամ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը եւս հարց ուղղեց բարձրագույն կրթության օրենքի հետ կապված։ Նա նշեց, որ կազմակերպված լսումներին 24 ելույթից 23–ը մտահոգություն են պարունակել օրենքի վերաբերյալ. «Բացի դրանից՝ ստանում ենք տարբեր հեռախոսազանգեր, նամակներ, եւ ես կարծում ե
...
Կարդալ շարունակությունը »
|
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի զոհերի հիշատակին։ Անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ ծաղկեպսակ է դրվել ՀՀ նախագահի անունից։
Ծաղիկներ են խոնարհել նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ, մտավորականներ, հասարակական գործիչներ, ուսանողներ, Սումգայիթի նախկին բնակիչներ։ Վերջիններս Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին եկել իրենց զոհված հարազատների լուսանկարներով։ Արցունքներն աչքերին մեկ անգամ եւս վերհիշում էին 30 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպած ջարդերի մանրամասները։
Սումգայիթի նախկին բնակիչ Կարինե Մելքումյանը պատմել է, որ այդ օրերին իրենց ընտանիքից սպանվել է հինգ հոգի։
«Մենք այսօր ոգեկոչում ենք մեր հարազատների հիշատակը։ Անցել է 30 տարի, սակայն մեր վերքերը չեն սպիացել։ Սումգայիթում 3 օր սպանել են հենց հայերին։ Մեր ընտանիքի վրա հարձակվել են փետրվարի 29—ին։ Նրանք գազանաբար են վարվել մեր ընտանիքի հետ, սպանել, խոշտանգել։ Մեր ամբողջ ընտանիքը 3 ժամից ավելի դիմադրել է այդ ամբոխին։ Հայերը հերոսաբար պայքարում էին՝ փորձելով փրկել իրենց կանանց, երեխաներին եւ թոռներին։ Եվ այդ ամենը կատարվել է ոստիկանության ու խորհրդային բանակի աչքի առաջ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ, ասել է Կարինե Մելքումյանը։ Սումգայիթցիներն ընդգծում են՝ 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը վաղեմության ժամկետ չունի։ Ադրբեջանցիները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց վայրագությունների համար։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշել է, որ իրավունք չունենք մոռանալու սումգայիթյան վայրագությունները։ Պետք է շարունակել հիշատակել եւ պահանջատեր լինել. «Մենք ոչ միայն պետք է ոգեկոչենք մեր հայրենակիցների հիշատակը, այլեւ
...
Կարդալ շարունակությունը »
|
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երեկվա լիագումար նիստում ընդունել է հայտարարություն Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ։ «1988 թվականի փետրվարի 27—29—ը, Բաքվից ընդամենը 30 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվել է կոտորած եւ բռնի տեղահանություն։ Նախապես ծրագրված վայրագություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, մեծ մասամբ՝ կանայք, երեխաներ եւ ծերեր, հազարավոր հայեր զանգվածային բռնություններով տեղահանվել են, իսկ նրանց պատկանող գույքը՝ հափշտակվել։
Սումգայիթում կազմակերպված հանցագործությունը ադրբեջանական իշխանությունների՝ Նախիջեւանի օրինակով խտրականության, էթնիկ զտումների եւ հայաթափման խորհրդային տարիներին անպատիժ իրագործվող քաղաքականության հերթական դրսեւորումն էր, որը շարունակվեց Բաքվում, Գանձակում, Հյուսիսային Արցախի մյուս հայաբնակ վայրերում։ Այդ վայրագություններով Բաքվի իշխանությունները սպառնում էին իր իրավունքների պաշտպանության համար ոտքի ելած արցախահայությանը՝ պատանդ դարձնելով Արեւելյան Անդրկովկասի հայությանը։ Մինչդեռ այդ օրերին Արցախում ծավալվող համաժողովրդական ազատագրական պայքարը կոչված էր վերջ դնելու հայ մարդու ազգային արժանապատվության հանդեպ ոտնձգություններին եւ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականությանը։
Հարգելով սումգայիթյան եղեռնագործությանը զոհ դարձած անմեղ հայերի հիշատակը եւ համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացված հայ բնակչության ջարդերն ու կոտորածը անպատիժ թողնելը հանգեցրեց զանգվածային նոր հանցագործությունների եւ Ադրբեջանի կողմից նորանկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ պատերազմի՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը.
դատապարտում է խտրականության, այլատյացո
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Աժ—ում ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամները։ Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հրայր Թովմասյանը նշեց, որ խորհուրդն էականորեն բարձրացնում է դատավորների ներքին անկախությունը թե՛ դատարանների նախագահներից, թե՛ ավելի բարձր ատյաններից։ «Ես համաձայն չեմ, որ մեր արդարադատության մակարդակը շատ վատն է, եւ հավատացած եմ, որ շատ կարճ ժամանակահատված հետո դրա նկատմամբ եղած վերաբերմունքն էականորեն փոխելու ենք։ Վստահ եմ, որ դատավորների ընտրության համակարգի փոփոխությունները իրենց արդյունքը կտան»,–ասաց նա՝ նշելով, որ ունենք միջազգային մակարդակի փայլուն դատավորներ, որոնք ե՛ւ լեզուներ գիտեն, ե՛ւ տիրապետում են միջազգային իրավունքին։
Նաեւ ասաց, որ արդարադատության ակադեմիայի ստեղծմամբ կարգավորվեցին մի քանի խնդիրներ՝ կապված ինչպես դատավորների վերապատրաստման, այնպես էլ նրանց ընտրության ողջ ընթացակարգի հետ։ Թովմասյանը կարեւորեց իրավաբանական կրթության ոլորտի բարեփոխումը, որովհետեւ, նրա համոզմամբ, մտածող իրավաբաններ ունենալու ժամանակն է։ Նա կարծում է, որ անհրաժեշտ է նաեւ իրավաբանի կարգավիճակի վերաբերյալ պատկերացումների փոփոխություն։ «Պատկերացում կա, որ լավ իրավաբանը շատ օրենքներ եւ դրանց բովանդակությունն իմացող իրավաբանն է, սակայն իրականում կարեւորն իրավունքի ընկալումն է»,– ասաց նա՝ նշելով, որ դա մի խնդիր է, որը վերաբերում է իրավաբանական կրթություն պահանջող բոլոր մասնագիտություններին։ Թովմասյանը նշեց, որ 2019–ից ուժի մեջ կմտնի դատական օրենսգրքի այն դրույթը, ըստ որի դատավորի հավակնորդը պետք է տիրապետի երկու օտար լեզվի, ինչը հնարավորություն կտա քաջատեղյակ լինելու միջազգային իրավունքին։ Հրայր Թովմասյանն ասաց, որ այդ ամենն էականորեն պետք է բարձրացնեն արդարադատության համակարգի որակը. «Մենք այլ ճան
...
Կարդալ շարունակությունը »
|
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ զեկուցել է նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նաեւ նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը։
Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ 2017թ. մշակվել եւ կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ կրթության մինչեւ 2030թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի գլխավոր նպատակն է ապագային միտված կրթական համակարգի ձեւավորումը։
Անդրադառնալով գերազանցության կենտրոններին զուգահեռ իրականացվող նորարարական կրթական ծրագրերին՝ այդ թվում Արարատյան բակալավրիատի ծրագրին՝ Լեւոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այն արդեն ստացել է միջազգային ճանաչում։ Նախարարի հավաստմամբ՝ Միացյալ Թագավորության ճանաչման ազգային գործակալության զեկույցը հաստատել է Արարատյան բակալավրիատը՝ որպես միջազգային լավագույն դպրոցական ծրագրերին համազոր ծրագիր, եւ այն ներառել Միացյալ Թագավորության բուհական ընդունելության միասնական համակարգում։ Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ նախագահի հանձնարարությամբ գերազանցության կենտրոնների համակարգը ներդրվում է նաեւ հանրապետության ավագ դպրոցներում. մարզերի եւ Արցախի ավելի քան 20 դպրոց ներառվել է Արարատյան բակալավրիատի դպրոցների թեկնածության փուլում, իրականացվել է հիշյալ ծրագրով ուսուցիչների վերապատրաստում։ Միաժամանակ, մշակվել է նաեւ «Ուսուցիչ» ծրագրի մաս կազմող ատեստավորման բաղադրիչը, որի նպատակն է բացահայտել որակյալ ուսուցիչներին, բարելավել տարակարգերի շնորհման համակարգը եւ ապահովել նոր որակյալ կադրերի մո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|