ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 22:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 29 » Կցուցադրվեն նորագույն մշակումներ /Այսօր մեկնարկում է «ArmHiTec—2018» միջազգային ցուցահանդեսը/
12:38
Կցուցադրվեն նորագույն մշակումներ /Այսօր մեկնարկում է «ArmHiTec—2018» միջազգային ցուցահանդեսը/

Մարտի 29—31—ը Երեւանում անցկացվելու է սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec—2018» միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան» եւ «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները։
«Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրի ավելի քան 1500 քմ տարածքում ցուցադրվելու են սպառազինության եւ ռազմական նշանակության արտադրանքի նորագույն նմուշներ՝ կապի միջոցներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռոբոտատեխնիկական համալիրներ եւ այլն։
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է այդ միջոցառմանը։
Ցուցահանդեսին կմասնակցի արտասահմանյան եւ հայկական վեց տասնյակից ավելի ընկերություն, ասել է Դավիթ Փախչանյանը։ «Մարտի 29—31—ը «Երեւան էքսպո» համալիրում կայանալիք ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի անվտանգության ամրապնդումը, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումն ու մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացումն ու նոր կապերի հաստատումը»,—նշել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ տաղավարային հարթակներում ներկայացված են լինելու 34 հայկական եւ 30 արտասահմանյան ընկերություններ 14 երկրներից (Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան, Սերբիա եւ այլն)։ Նախատեսվում է տասը երկրից պետական բարձր մակարդակով պատվիրակությունների ներկայություն։ «Ներկայացված ընկերություններից մի քանիսի հետ արդեն ունենք համագործակցություն, մասնավորապես ռուսական ընկերությունների հետ։ Մի շարք ընկերությունների հետ նոր բանակցությունների փուլում ենք եւ համագործակցության նոր ուղիներ ենք փնտրում։ Ներկայացված են լինելու հնդկական երկու ամենախոշոր ընկերությունները՝ «Bharat Electronics» եւ «Larsen & Toubro»—ն եւ մի շարք այլ ընկերություններ, որոնց հետ նոր կապեր ենք ստեղծում»,—տեղեկացրել է փոխնախարարը։
Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվեն համաժողովներ, կլոր սեղաններ, մասնավորապես հայ—ռուսական համաժողովը՝ ոլորտի պատասխանատուների ու գործարարների մասնակցությամբ, ՊՆ գիտական եւ գիտատեխնիկական համաժողովը, ՀԱՊԿ ռազմատեխնիկական համագործակցության միջպետական կոմիտեին կից գործարար խորհրդի նիստը։ Հայ—ռուսական համաժողովը, ըստ փոխնախարարի, կհամախմբի շուրջ 150 մասնակցի, որի ժամանակ կքննարկեն երկկողմ կոոպերացիայի հնարավորությունները։ «Կքննարկենք մեր ընկերությունների մասնակցությունը Ռուսաստանում իրականացվող մշակումներին, այսինքն՝ կկարողանանք մեր մշակումներն արտահանել։ Կա նման փորձ Հայաստանում, բավականին հաջող առաջ է ընթանում։ Քննարկում կծավալվի մեր գործարաններում ռուսական տեխնոլոգիաների օգտագործման առնչությամբ»,–հավելել է Դավիթ Փախչանյանը։
Պաշտպանության նախարարության համաժողովի թեմատիկ քննարկումներն էլ կծավալվեն ժամանակակից պատերազմներում ռաբոտացված համակարգերի, այդ թվում՝ անօդաչուների օգտագործման եւ դրանց պայքարի միջոցների, բանակում օպտիկա—էլեկտրոնային սարքավորումների օգտագործման վերաբերյալ։
Դավիթ Փախչանյանի խոսքով՝ ցուցահանդեսի ընթացքում տեսախցիկների միջոցով կապ կհաստատվի առաջնագծի հետ, հնարավորություն կլինի դրանք տեղաշարժելու միջոցով հետեւել առաջնագծում շարժին։
Խոսելով ռազմարդյունաբերական ոլորտում հայաստանյան մտքի եւ կարողությունների օգտագործման մասին՝ նա նկատել է, որ այդ առումով ապրիլյան պատերազմից հետո բավական առաջընթաց կա։ «Ներկայացված են լինելու ամենավերջին մշակումները։ Մի շարք նմուշներ, որոնք մինչ այդ չէինք ցուցադրում, ցուցադրված կլինեն նաեւ բաց մասում»,—ասել է նա։
Հայաստանի սպառազինության մեջ ռուսական զենքի մատակարարումը լուրջ մաս է կազմում, եւ այդ ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ ընթանում են, նշել է Դավիթ Փախչանյանը։
Անդրադառնալով հարցադրմանը, թե ներկայում ինչ բանակցություններ ու քննարկումներ են առկա Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ՝ ՌԴ—ի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի առնչությամբ՝ Դավիթ Փախչանյանը հնչեցրել է ռուսական կողմի արձագանքը, որ այն լրջորեն նվազելու է. «Ակնհայտ է, որ մենք որոշակի դժգոհություն ունենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման առումով։ Ռուսական կողմից այժմ հնչեցվում է, որ այդ մատակարարումների քանակը խիստ նվազելու է»։
Ինչ վերաբերում է ԱՄՆ—ի հայտարարությանը, թե ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ նշանակալի գործարքների դեպքում կարող է ի հայտ գալ պատժամիջոցների ռիսկ, Դավիթ Փախչանյանն ասել է. «Պատժամիջոցները խնդիր են, բայց մենք ունենք մեր անվտանգությունն ապահովելու հարց, եւ այդ հարցում  ելնելու ենք մեր շահերից»։
Հայաստանը ռազմարդյունաբերության ոլորտում, Ռուսաստանից եւ Հնդկաստանից բացի, համագործակցությունը խորացնելու հնարավորություն է տեսնում Սերբիայի, Չինաստանի եւ Լեհաստանի հետ. «Կան այլ երկրներ, որոնց հետ համագործակցում ենք եւ համագործակցելու ենք։ Մասնավորապես, բավականին լավ կապեր ենք հաստատել Սերբիայի հետ, որն ունի բավականին զարգացած ռազմարդյունաբերություն, Չինաստանի հետ աշխատանք է տարվում, Լեհաստանի հետ եւ այլն։ Կան կապեր ու միտումներ դրանք զարգացնելու»։
Փոխնախարարը նկատել է, որ ՀՀ ԶՈՒ արդիականացման յոթամյա ծրագրով նախատեսվում է հայկական արտադրության սպառազինության մասնաբաժինն ընդհանուրի մեջ հասցնել մեկ քառորդի. «Ռուսաստանի հետ վարկի շրջանակներում ստացվող սպառազինությունը եւս հաշված, ընդհանուրի մեջ մոտ մեկ քառորդը կկազմեն մեր ներքին արտադրանքի գնումները ու կախված է նրանից, թե որքանով արագ այդ մշակումները, որ արդեն տեղի են ունեցել, կկարողանանք մտցնել սերիական արտադրության»։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 379 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024